Լոսանջելոսաբնակ իրավաբան Ռոբերտ Մարկարյանը գրում է, –
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել ընդգծելով որ արտահերթ ընտրությունների պահանջ չի տեսնում:
Այսօր առավոտյան կատարած գրառման մեջ նշել է, որ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանություններն ունեն երեք ընտրություն: Համաձայնել Ազգային փրկության շարժման պահանջին, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որտեղ ընդդիմության միասնական թեկնածուն կլինի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և կամ հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից ապացուցելով հասարակության մեջ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի հզորացման փաստը և այդ կապակցությամբ իրենց մեջ արմատավորված վախն ու սարսափը:
Փաստորեն իշխանություններն ընտրեցին երրորդ տարբերակը և հերթական անգամ խայտառակելով իրենց ապացուցեցին թե ով է իսկապես աթոռի կռիվ տալիս ու սոսնձված մնում արյունոտ գահին:
Հիմա հերթը Հայաստանի խոհեմ հասարակությանն է, որն առաջիկա հանրահավաքին պիտի ասի իր վերջնական խոսքը: Շարունակում է վստահել աթոռին կառչած գերագույն գլխավոր ստախոսին, որ նույնիսկ իր տված խոստումն ընդունակ չէ հարգել, թե թիկունքում թողնելով ու փակելով իր պատմության այս ամոթալի էջը քայլում է դեպի իր երազած Հայաստանը:




