Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից համահայկական հիմնադրամին տրված հաշվետվությունը

14/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գրառումը, –

Երկուշաբթի օրը Համահայկական Հիմնադրամը գումարելու է Հոգաբարձուների խորհրդի իր հերթական նիստն, որն անցկացվելու է օնլայն ռեժիմով։

Առաջին անգամ այս նիստին չեն մասնակցելու Համահայկական Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները, հենց այն մարդիկ, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։

Նշեմ, որ իմ հիշողության մեջ չի ֆիքսվել գեթ մեկ դեպք, որ այդ մարդիկ չմասնակցեն հոգաբարձուների նիստերին։ Սա համարում եմ կոպտագույն սխալ։ Բաց դե սա էլ իր պատճառն ունի. հարցը նրանում է, որ տվյալ անձինք շատ զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից, ինչպես նաև  իրենց մեծամասնությունը որևէ կերպ չի սատարում ներկայիս իշխանությունը։  Եվ որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, Հիմնադրամում որոշել են զրկել իրենց նիստին մասնակցելու իրավունքից։

Դե նիստն էլ անցկացնում են լուրջ գաղտնիության մթնոլորտում, քանզի ես առաջին մարդն եմ, ով գրում է մեկ օրից սպասվող նիստի մասին։ Հուսամ գոնե նիստից հետո կներկայացնեք, թե ինչ է կատարվել նիստի ընթացքում, թե չէ էլի ստիպված ես եմ դա անելու։ 

Ինչու՞ է այս պահին գումարվում նիստ։ Շատ պարզ պատճառով. նախագահի աթոռին թառած ու Հայաստանի կազմաքանդման գործում “մեծ ավանդ” ունեցած մարդն ուզում է իր վրայից գցի, բոլորիս հայտնի, կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը։

Հարցը դրանում է, որ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը, ինչը շատ լուրջ հետևանքների առաջ է կանգնեցնում Հիմնադրամը։ 

Նշեմ նաև, որ արդեն տևական ժամանակ է,  ինչ սոցիալական ցանցերի տիրույթում հայտարարվում է, որ Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարներից շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել է ու յուրացվել։ Զավեշտը դրանում է, որ ո՜չ ԱԱԾ-ը, ո՜չ էլ դատախազությունն, որևէ բան չեն հայտարարել այդ կոնկրետ դեպքի առթիվ։ Հը՞ տղերք, թուրք նիկոլը հրաման չի՞ տվել, որ փողերի հետքերով գնաք։ Դե բա ո՞նց տար, որ ըստ հրապարակումների իր երիտ թուրքերն են կերել։

3 տարի առաջ, երբ նիկոլը վրաս գործ կարեց և տիրացավ Հիմնադրամին, Արմեն Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ փակում է Արա Վարդանյանի, այսինք իմ, էջն ու անցնում է առաջ։ Դե հիմա էլ ես եմ ասում, որ փակելու եմ բոլորիդ էջերը ու ստիպելու եմ որպեսզի մինչև վերջին կոպեկ հետ բերեք սփյուռքից գողացած փողերը։ 

Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելու՞ եք։ Մոռացեք, չեք մարսելու, ոչ դուք, ոչ էլ հիմնադրամներ ստեղծած ու գումարները ըստ ամենայնի լափած  էրատոն։

Հ.Գ. իհարկե ես գիտեմ շաաաատ ավելին, բայց այս պահին դեռ այսքանը։ Միայն ևս մեկ հուշում ՀՀ ֆինանսների նախարարին. չփորձես հոգաբարձուներին համոզել, որ այդ գումարներով զինամթերք ես գնել, քանզի դա կատարյալ սուտ է…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաչը՝ փրկության գործիք (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Փանոսն ու Զեյթունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Փանոսն ու Զեյթունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական