Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն մերկապարանոց ցանկությամբ լիդեր չեն դառնում, լիդերը անհրաժեշտ գիտելիքներ պետք է ունենա իշխանության իրականացման մասին …

07/06/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

AZGonline.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքագետ, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դասախոսությունների շարքը, որոնք հատկապես արդիական են մեր օրերին, –

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ….

 Շարունակում ենք դասընթացը քաղաքական լիդերության ինստիտուտի զարգացման  մասին…

Միայն մերկապարանոց ցանկությամբ լիդեր չեն դառնում, լիդերը անհրաժեշտ գիտելիքներ պետք է ունենա իշխանության իրականացման մասին … 

«Ո՞վ պետք է կառավարի» հարցին յուրաքանչյուր ժամանակ իր պատասխանն է տվել. կարևորվել է ուժը, խելքը, հարստությունը և Աստծո կողմից ընտրյալ լինելու հանգամանքը: Եվ վերջապես, բացարձակ ճշմարտություն էր համարվում այն, որ կառավարում է Աստված՝ իր օրինական երկրային ներկայացուցիչների միջոցով:  «Ո՞վ պետք է կառավարի» պլատոնյան  հարցին համակարգված մոտեցում ցուցաբերելով ԱՄՆ քաղաքագետ Հ. Լասսուելի (1902-1978)՝  բանաձևեց, կառավարում է նա, լիդեր է նա, ով ընդունում է որ

• Իշխանությունը հարաբերություն է, որի յուրաքանչյուր եզր ունի իշխանության իր սահմանը, այսինքն՝ Ա-ն իշխանություն ունի Բ-ի նկատմամբ, Գ-ի և ոչ թե Դ-ի հարցում:

•  Իշխանությունը հարաբերական մեծություն է և արժեք, այսինքն՝ Ա-ի իշխանությունը տարածվում է Բ-ի վրա, Գ-ն չի ընդունում, իսկ Դ-ն ընդհանրապես չգիտի այդ իշխանության մասին:

• Իշխանությունը իրավիճակի արդյունք է և, որպես այդպիսին, որոշակիորեն արժևորված քաղաքական ժամանակի հետևանք է:

• Իշխանությունը այս կամ այն մակարդակով հաստատված կառավարում է, որը կարելի է իրականացնել գերիշխանության, մենախոսության, երկխոսության, բռնության, ազդեցության, դիսկուրսի, միֆերի, խորհրդանիշների, դիրքորոշման և այլ միջոցներով: Իշխանության էության նման մեկնաբանումը հնարավորություն է տալիս պարզելու, թե քաղաքական գործընթացի կառավարման ինչպիսի արժեքային համակարգի վրա են ձևավորվում անձի ձգտումները լիդերության նկատմամբ: Այս պարագայում հնարավոր է պարզել անձի և իշխանության համար մղվող պայքարում առկա երևույթների միջև եղած տարածաժամանակային կապը: Քաղաքական լիդերության կայացման գործընթացը կարևորվեց   որպես մարդկանց միջև առկա հաղորդակցական գործողությունների (ակտերի) հաստատման «ընդունակություն-հնարավորություն»: Ըստ Հ. Լասսուելի (1902-1978)՝ հաղորդակցման գործողությունը կարելի է համարել կայացած, եթե հստակ պատասխանում է հետևյալ հարցերին. «Ո՞վ է հաղորդում, ի՞նչ, ինչպիսի՞ խողովակներով, ո՞ւմ և ինչպիսի՞ արդյունավետությամբ»: Առանց նմանօրինակ հաղորդակցման խաթարվում է քաղաքական իշխանության իրականացման մշակույթը, և քաոս է տիրում։

Քաոսը կանխվում է միայն ու միայն  անհատի, լիդերի էներգիայի  և կամային հատկանիշների միջոցով։ Հետևաբար, իշխանության իրականացման հիմնախնդիրը հիմնարար է քաղաքական լիդերության համար, ապա անհրաժեշտ է փաստել, որ քաղաքականությունն ու իշխանությունը փոխպայմանավորված այնպիսի մեծություններ են, որոնք ենթադրում են տեղեկատվահաղորդակցական և՛ աստիճանակարգային, և՛ ցանցային բազմամակարդակ տարածություն: Հենց այս նկատառումներով էլ քաղաքական գործընթացի կառավարումը պատմական հոլովույթում ներկայացվում է որպես իշխանության նկատմամբ որոշակի սոցիալական խավերի, դասակարգերի, խմբերի, պետության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային շարժումների մարմնավորում։ Իշխանությունը և նրա փոխհարաբերությունը քաղաքական լիդերության ձգտող անձի վարած քաղաքականության հետ անվերապահորեն հաստատված բացարձակ մեծություն չէ։ Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում քաղաքական գործընթացի կառավարման համակարգում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների ազդեցության տակ մոդելավորվում է ինչպես իշխանության մշակութային և գաղափարական ուղղվածությունը, այնպես էլ լիդերության կայացման կառուցակարգերը: Վերը շարադրվածի համատեքստում շեշտադրենք քաղաքական իշխանության ուսումնասիրման հետևյալ մեթոդները.

1. Մաքիավելիստական, որը հիմնված է «Նպատակն արդարացնում է միջոցը» կարգախոսի վրա, որը մինչ այսօր շատերի համար քաղաքականության մեջ բացառում է բարոյականության դերը: Մինչդեռ այն արդարացված է, երբ նպատակը ազգային է և ուղղված է պետության հզորացմանը, հասարակական բարեկեցությանն ու երկպառակությունից ազատ պետության ամրապնդմանը: Այսպիսով, եթե Մաքիավելին ազգային պետության ամրապնդման ու զարգացման գործում թույլատրելի էր համարում «Նպատակն արդարացնում է միջոցը» կարգախոսի գործնական կիրառումը, ապա ժամանակակից մաքիավելիզմի ընկալման դիրքերից քաղաքականության և բարոյականության տարանջատման սկզբունքն ու վերոնշյալ կարգախոսը արդարացված են նաև այնպիսի քաղաքական նպատակների դեպքում, որոնք չեն բխում պետական կառավարման արդյունավետության բարձրացման գերխնդրից:

2. Վարքաբանական (անգ. Behaviour), ըստ որի՝ իշխանությունը բացարձակ տրված մեծություն չէ և, որպես այդպիսին, հիմնված է ժամանակի ընթացքում մարդկանց վարքաբանության փոփոխման հնարավորության վրա։ Վարքաբանները իշխանությունն ու քաղաքականությունը ուսումնասիրում են ներքևից վերև, անհատից դեպի հասարակություն – պետություն` օգտագործելով դրանց արժեքաբանական և գոյաբանական առանձնահատկությունները։ Այս դիտանկյունից իշխանական հարաբերություններում բարոյականը «համակե-ցության կանոններ» ապահովող վարքի նորմերի համալիր է, որն ամբողջացնում է «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի» (Գյոթե) և «Տեսակը չի կարող ոչնչացնել Տեսակին, դրանով աշխարհը աղքատանում է» (Կ. Լորենց) սկզբունքները:

3. Նպատակաբանական (անգլ. teleology), որը իշխանությունը բնորոշում է որպես ունեցած նպատակների իրականացմանը հասնելու միջոց։ Այս ուղղությունը կառավարումը մեկնաբանում է լայն իմաստով՝ տարածելով այն ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլև մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների վրա։ Այս իմաստով քննարկվում է բնության վրա մարդու ունեցած իշխանության արդյունավետությունը` դիտարկելով բնության և բանականության էկոլոգիան:

4. Կառուցվածքա-գործառութային (functional structuralism) մեթոդը իշխանությունը դիտարկում է որպես սոցիալական օրգանիզմի հատկանիշ, որպես հասարակության ինքնահաստատման, ինքնաարդիականացման, ինքնակառավարման միջոց` հիմնված կառավարողների և կառավարվողների համագործակցության նպատակահարմարության վրա։ Առանց այդպիսի համագործակցության մարդը չի կարող ապահովել ոչ իր անվտանգությունը, ոչ էլ հանրային համակեցությունը։ Միաժամանակ նման մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնելու քաղաքական գործընթացի կառավարում` հիմնվելով ոչ միայն հասարակության աստիճանակարգային (հիերարխիկ), այլև ցանցային կապերի վրա:: Ցանկացած մակարդակում նրանց գործառման ժամանակ ցանցային կապերի ինստիտուցիոնալացման անհրաժեշտություն է առաջանում: Հետևաբար՝ «Երջանիկ կառավարում է նա, ով հասկանում է երևույթների միջև եղած կապը»:

Իշխանությունը սոցիալական կարգ, դեր, տեղ հաստատող հատկանիշ է, որ հնարավորություն է տալիս ինչպես օգտագործելու, վերահսկելու, այնպես էլ արդիականացնելու ռեսուրսները և ազդեցության միջոցները։ Իշխանության իրականացման մշակույթը կապված է կառավարող լիդերների նախասիրությունների հետ, որը կա՛մ դրական, կա՛մ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց վրա՝ պատժելով կամ խրախուսելով նրանց։ Հետևաբար իշխանությունը հարաբերություն է (relation) և պարտադիր պահանջում է երկու և ավելի դերակատար, որոնցից մեկը մյուսի վրա ազդելու ինչպես հոգեբանական, այնպես էլ սահմանադրաիրավական հնարավորություններ ունի։ Այս դեպքում իշխանությունը օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերություն է, որի դեպքում սուբյեկտը որոշակի միջոցներով հսկում է օբյեկտին։ Իշխանության այսպիսի ընկալումը հնարավորություն է տալիս բացահայտելու նրա կառուցվածքը և տարաբնույթ վիճակները (բնորոշումները)՝ միահյուսելով այն ամբողջություն կազմող նպատակային արժեքային համակարգում։

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ իշխանական հարաբերություններն ամփոփում են այն արժեքները, որտեղ իշխանությունը սուբյեկտի (անձի, կուսակցության, դասակարգի, պետության և այլն) ունակությունն ու հնարավորությունն է՝ իրականացնելու իր կամքը հեղինակության, իրավունքի, բռնության և այլ միջոցներով` մարդկանց գործունեության վրա ունենալով որոշակի ազդեցություն: Այս մոտեցման շրջանակներում ավելի ընդգծված են բացահայտվում իշխանության իրականացման հիմնական գործառույթները` կազմակերպման, համոզման, դաստիարակման, հսկման, վերահսկման, կառավարման և արդիականացման: Հետևաբար.

Առաջին՝ իշխանությունը հասարակական կատեգորիա է: Որպես մարդկանց միջև կամային հարաբերության արդյունք՝ այն ունի աստիճանակարգային և ցանցային բնույթ:

Երկրորդ՝ հասարակական իշխանության ակունքները պայմանավորված են հասարակության կյանքի որակով և մակարդակով, նրա և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ ռազմական հարաբերությունների ամբողջությամբ:

Երրորդ՝ քաղաքական իշխանությունը հասարակական իշխանության հատուկ տարատեսակ է, բարձրագույն մակարդակով նրա (իշխանության) կարևորագույն դրսևորման ձև:

Չորրորդ՝ քաղաքական իշխանության էությունն ու բովանդակությունը ձևավորվում է իշխող այս կամ այն սոցիալական խմբի կամքով:

Հինգերորդ՝ քաղաքական իշխանության միջուկը պետական իշխանությունն է: Լինելով գերիշխանության միակ կրողն ու արարողը՝ այն որոշակի կերպով կազմակերպված և ամրագրված է իրավական նորմերով, ինչպես նաև պատասխանատու է քաղաքական լիդերության արդյունավետ կայացման համար: Ուստի գերխնդիր է, որ պետությունը լինի անկախ և ինքնիշխան, այսինքն՝ կարողանա ինքնուրույն իրականացնել գերիշխանություն: Իսկ այն ամրագրված է Սահմանադրությամբ և իրավական այլ նորմերով: Որպես կանոն՝ այն պարտադիր է բոլոր քաղաքացիների համար և չի ենթադրում արտաքին հարկադրանք:

Նշված բոլոր գործոնների պահպանումն  է միայն պայմանավորում  քաղաքական լիդերության և լիդերի  կողմից իրականացվող իշխանության լեգիտիմությունը:  Կառավարել նշանակում է սովորել երկխոսություն ունենալ տարբեր սոցիալական «Ես»-երի հետ: Երկխոսությունը ենթադրում է, որ այս ընթացքն իրականացվում է ոչ թե հեղափոխական քաղաքական պայքարի բոլոր միջոցներով, այլ համագործակցություն ենթադրող բանակցությունների միջոցով՝ բոլորին բավարարող արդյունքների ստացման նպատակով: Այդպիսի քաղաքական կառավարումը հանգեցնում է ներդաշնակության՝ ակնկալելով, որ կառավարողները կկարգավորեն հանուն իշխանության վարվող մրցակցությունը` մի կողմից սոցիալական արդարության սկզբունքների հաստատման քաղաքականություն վարելու, մյուս կողմից` այլախոհների նկատմամբ հանդուրժողականության շնորհիվ: Քաղաքական գործընթացի կառավարումը օգտագործում է իշխանության բոլոր տեսակները, սակայն այս համակարգում առանձնահատուկ տեղ ունի քաղաքական իշխանությունը:

Քաղաքական իշխանությունը բնութագրվում է հետևյալ տարբերակիչ գծերով.

1. ընդունված որոշումների պարտադիր լինելը քաղաքացիների համար` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և գաղափարական համոզմունքներից.

2. հանրային շահի համընդհանրություն, որի պահպանման նկատառումներով դիմում է քաղաքացիներին` բարձրացնելով իր լեգիտիմությունն ու լեգալությունը.

3. հանրային շահը համակարգող որոշումների ընդունման բանակցային կառուցակարգերի մշակում և կիրառում՝ ի տարբերություն իշխանության այն տեսակների, որոնք իշխանություն են իրականացնում իրենց արժեշահային համակարգի վրա.

4. տարաբնույթ ռեսուրսների համակարգման փորձագիտական իշխանություն` հանուն ազգային անվտանգության ապահովման: Է. Թոֆլերի համոզմամբ, «…Գիտելիքը, տեղեկատվությունը դարձել է քաղաքական իշխանության գործառնությունը բնորոշող գործոն» :

5. անձնական օրինակի ուժի իշխանություն. լիդերն իր լիազորությունների կատարման լեգիտիմության հաշվին ընտրազանգվածին մղում է գործողությունների՝ շահադրդելով նրանց վարքը և բարձրացնելով ներգրավվածության մակարդակը:

Վերոշարադրյալը լիդերին հնարավորություն է տալիս ընդարձակելու իր պատկերացումների հորիզոնը կառավարման և վարչարարության, ինչպես նաև իշխանության իրականացման քաղաքակրթական հիմքերի մասին: Ի լրումն հարկադրականի` ներգրավման ազդեցության օգնությամբ ընդարձակում է մասնակցության և համագործակցության սոցիալական տարածության տիրույթները: Իշխանության վերոնշյալ ձևերը գտնվում են բազմաշերտ փոխհարաբերությունների մեջ, ինչով էլ պայմանավորված է քաղաքական լիդերության  պատասխանատվությունը՝ ապահովել հանրային, պետական, ազգային, անհատական անվտանգություն:

 Ե. ԲՈՍԽ,  ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ ԵՌԱՊԱՏԿԵՐ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովա․ ՌԴ-ի և Բելառուսի նորմալ ու արդյունավետ փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին չի համապատասխանում

Հաջորդ գրառումը

Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ.Արփինե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ.Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական