Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Միայն թե ընտրեք մեզ…

Հակոբ Ավետիքյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլեւս պարզ է բոլորիս համար՝ մեկ ձայնը, մեկ քվեն արժի 10 հազար դրամ: Ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, շարունակվելու է մինչեւ հունիսի 7: Դրանից հետո, ասում են ՔՊ-ականները, կյանքը կվերադառնա բնականոն հուն՝ կայուն, անվտանգ, խաղաղ, իրակա՛ն Հայաստան: Թոշակառուներն արդեն սովորած կլինեն, թե ինչպես է պետք ծախսել այդ գումարը, մենք կսովորեցնենք: Կարեւորություն մի՛ տաք, թե ինչ ենք ասել մոտիկ անցյալում, կարեւորը ոչ թե մեր ասածն է, այլ՝ արածը: Չէ՞ որ արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում:

Անշուշտ ընացքում դուք, այսինքն քվեարկողներդ, ասում են նիկոլականները, կստանաք նաեւ ալուալվան բոնուսներ, քաջալերական պարգեւավճարներ: Մի՛ խաբվեք իրենք իրենց ֆինանսիստ համարող չարակամ մարդկանց, որոնք ասում են, որ, իբր, թոշակների, նպաստների, վարձավճարների ավելացումից առաջ պետք է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը զսպող, փողի արժեզրկման առաջքն առնող մեխանիզմներ կիրառել: Մենք դրանք գիտենք, մենք ամեն ինչ գիտենք: Անհանգստանալու կարիք չկա:

Ականջ մի՛ տվեք, ասում են նրանք, մյուս բամբասկոտներին, որոնք խորհրդարանում աթոռ խլելու համար իբր հարց են տալիս, թե մեզ որտեղի՞ց այդ գումարները: Նրանց ասող լինի՝ արա՛, խի՞ եք մտնում մեր ու մեր բարեկամների արանքը: Չլսեցի՞ք փոխնախագահ Վենսը ի՞նչ ասաց: Մոռացա՞ք, թե ի՞նչ հայտարարեց Էրդողանը, ի՞նչ ասացին Կալլասը, Ուրսուլան: Չիմացա՞ք, թե ի՞նչ կանխավճար ուղարկեց Եվրոմիությունը: Չտեսա՞ք, թե սննդարար ինչպիսի՜ ցորեն ուղարկեց Իլհամը, քանի՞ վագոն բենզին առաքեց Սոքարը, թե ինչպե՞ս է Նիկոլին պաշտում ադրբեջանցի ժողովուրդը՝ երգով, պարով, թմբուկով:

Մի քիչ համբերություն, հուսադրում են ՔՊ-ականները, եւ դուք կհասկանաք, թե վերջապես իրականություն է դառնում սովետների ժամանակ ամեն օր հնչող երգը՝ «Քարդաշ օլուր Հայաստան վե Ազրբեջան»: Գնալ, գալ, քիրվա դառնալ, աղջիկ առնել, տղա տալ, տուն առնել, տուն ծախել, բիզնես անել, քյաբաբանոցներ բացել Սարյան փողոցում, կավե ամաններում փիթի հյուրասիրել այցելուներին, մուղամ հնչեցնել գիշերային Երեւանի կենտրոնական հրապարակում, դեն շպրտել Սախարովի անունը Ազիզբեկովի հրապարակից, շըխ-շըխ պորտապար պարել գիշերային ակումբներում, «Արշին մալ ալան» ներկայացնել Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնում, Azerbaijan Bankasi բացել Շահումյան հրարարակում:

Ի՞նչ կլինի, օրինակ, եթե մեր աղջիկներն ու տղաները սովորեն Բաքվի բուհերում, մասնագիտանան Մանթաշովի, Գյուլբենկյանի, Նոբելի, Մարկոսյանների հիմնած նավթարդյունաբերական ձեռնարկություններում, աշխատեն նավթահորերում: Իսկ ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Խաչիկ գյուղի գյուղապետը ազերի լինի, Ամասիայի, Մասիսի եւ այլ քաղաքների համայնքապետերը՝ նույնպես:

Ի՞նչ եք կպել Եկեղեցուց, Էջմիածնից, Վեհափառից ու եպիսկոպոսներից: Չէ՞ որ ազերիներն ասում են «Ալլահու աքբար», մենք ասում ենք՝ «Աստված մեծ է»: Նույն Աստվածն է ի վերջո: Ի՞նչ կլինի, եթե մի քանի մզկիթ բացենք Երեւանում, Գյումրիում, առավոտյան ու երեկոյան մինարետներից մոլլաների երգած ազանի անուշ ձայնը լսենք: Բազմազգ, բազմացեղ, բազմակրոն Հայաստան: Գիտե՞ք որքան զբոսաշրջիկներ կգան այցելելու փոխադարձ հանդուրժողականության տիպար դարձած մեր երկիր: Գիտե՞ք ի՜նչ աշխույժ առեւտուր կլինի:

Մենք չենք մոռացել նույնիսկ Էրգրի ու Կիլիկիայի կարոտով տառապող մեր հայրենակիցներին: Ընտրություններից հետո կբացենք Թուրքիայի հետ մեր սահմանը անխոչընդոտ, ու մերոնք կայցելեն իրենց պապերի ու նախապապերի բնակավայրերը: Վանեցիները կգնան Վանա տարեխ եւ Արտամետի խնձոր ուտելու, մշեցիները՝ ծառերից «քաղցրիկ մանանա» վայելելու:

Ոչ միայն թոշակառուներին ու նպաստընկալներին, այլեւ բոլորին, բոլորին մենք հոգ կտանենք:
Միայն թե ձեր ձայնը տվեք մեզ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախկիններ եւ ավելի նախկիններ

Հաջորդ գրառումը

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նախկիններ եւ ավելի նախկիններ

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին

27/02/2026
Հաջորդ գրառումը

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական