Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը

02/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը, –

Համաշխարհային զարգացումները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման լեզուն դարձել է քաղաքական ու դիվանագիտական բառամթերքի անբաժան մաս։ Արագ տեմպերով տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Հրահրվում են նոր կոնֆլիկտներ կամ փորձում են թեժացնել հին կոնֆլիկտները։ Գրեթե չեն գործում միջազգային իրավունքի զսպող նորմերն ու խաղաղ գոյակցության կանոնները։ Թիրախավորված զորավարժություները հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։

Այս ֆոնի վրա, Հարավային Կովկասում պատերազմը դեռևս ավարտված չէ ցավոք։ Հայաստանի նոր իշխանություններից է կախված լինելու նոր պատերազմի սպառնալիքը։ Եթե գան խելացի, փորձառու, ազգային ուժեր՝ պատերազմից խուսափել ստացվելու է։ Եթե մնա Նիկոլը՝ երկրորդ և ավելի դաժան պատերազմն անխուսափելի է։ Սա ավելի քան պարզ է։ Որովհետև՝ Նիկոլին ցանկանում են իշխանության պահել այն ուժերը, որոնց դեռ պետք է իրենց ձեռքի խաղալիք ու արկածախնդրությունների պատրաստ կապիտուլյանտը։ Նիկոլն ուղղակի ստիպված է լինելու երկրորդ  պատերազմի շանսը տալ թուրքերին՝ Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու և Իրանի վրա օղակը սեղմելու համար։ Այդ արկածային պատերազմի առանցքը՝ բնականաբար լինելու է Սյունիքը։

Արցախի հարցում՝ Նիկոլի առերևույթ դավաճանական գործողություններն ու փաստացի կապիտուլյանտ լինելն ունի կոնկրետ պատճառներ։

Արցախում թուրք-ադրբեջանական պատերազմ հրահրելով և խաբված հայության ողբերգական պարտությունը կազմակերպելով՝ Նիկոլը ծառայեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի դեմ՝ հավաքական արևմուտքի կողմից տարվող գլոբալ հակամարտությանը։ Նա Արցախը, Հայաստանի անվտանգությունը և մեր Բանակի լավագույն մասը մատաղ արեց, հանուն այլ երկրների աշխարհաքաղաքական  շահերի։

Պատահական չէր, որ ադրբեջանն այս պատերազմում միայնակ չէր, և ստանում էր Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, Աֆղանստանի, Վրաստանի ինչպես նաև սիրիական վարձկան տեռորիստների ուղղակի աջակցությունը։ Եվ պատահական չէր նաև այն, որ բացի մի քանի երկրների ձևական արձագանքից՝ ոչ մի երկիր չդատապարտեց թուրք-ադրբեջանական ռազմական ավանտյուրան ընդդեմ Արցախի և Հայաստանի։ Որովհետև Նիկոլը թույլ տվեց, որպեսզի Արցախը և Հայաստանը դառնան այլ տերությունների շահերի բախման համար բաց տարածք։ Որովհետև բոլոր երկրները հասկանում էին, որ արցախյան պատերազմի սկսվելու հիմնական պատճառը՝ Նիկոլն ու իր սպասարկած օտար «քաղաքականությունն» են։

Նիկոլի համար իշխանության մնալն այսօր գոյության հարց է, Հայաստանի համար՝ նույնպես։ Ցավոք առ այսօր Նիկոլը կանգնած չէ դատարանի առաջ։ Ցավոք, հավաքական ընդդիմությունն առ այսօր չկարողացավ հեռացնել Նիկոլին իշխանությունից, և հիմա նրա հետ գնում է վաբանկ-ընտրության։

Այս ընտրությունները պետք է կոչել «Նիկոլն ընդդեմ Հայաստանի» կամ «Հայաստանն ընդդեմ Նիկոլի»։ Այստեղ նույնիսկ «իմքայլական» հավաքածուն զուտ միջոց է, գործիք, որից ոչինչ կախված չէ։ Այս ընտրության գլխավոր սուբյեկտը՝ Նիկոլն է և իրենով շահագրգիռ արտաքին ուժերը (հիշեք ինչպես Թուրքիան դատապարտեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը և ինչպես ողջունեց Նիկոլի արտահերթ ընտրությունը)։

Այս ընտրության հաղթողը պետք է լինի կամ Հայաստանի ժողովուրդը, կամ Նիկոլը։  Կարևոր չէ, թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, ու՞մ տոկոսն ումից է շատ կամ քիչ լինելու, ում ցուցակում ով է լինելու, ով չի լինելու և այլն։ Հիմա կա բարիկադի երկու կողմ. մի կողմում Նիկոլն է՝ թշնամու կերպարով։ Մյուս կողմում Հայաստանն է՝ հայ ժողովրդի հավաքական կերպարով։

Կա՛մ հաղթելու է Նիկոլը և պարտվելու է Հայաստանը։ Կա՛մ հաղթելու է Հայաստանը և պարտվելու է Նիկոլը, այսինքն՝ Հայ ժողովրդի թշնամիները։

Աշխարհաքաղաքական առոմով՝ մի ամբողջ ժողովուրդ, այս պահին կապկպված է սքոչով և դինամիտով։   Կամ պայթելու ենք բոլորս միասին՝ մտավորական, հարուստ, անխելք, գործազուրկ, խելացի, անփորձ և այլն։ Կամ փրկվելու ենք միասնական ջանքերով։ Սա է հունիսի 20-ի ընտրությունների հավաքական իմաստը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Անգլիական Նավերին սպասելիս…». #ՍպանելՊողոսին2​ ս2է8

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե մի օր Դու՛ք էլ հայտնվեք մեղադրյալի աթոռին, կուզեիք Ձեր դատավորը Ռշտունի՞ն լիներ, թե Արմեն Դանիելյանը կամ Մասիս Մելքոնյանը կամ Մնացական Մարտիրոսյանը

30/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

29/07/2025
Հրապարակախոսություն

Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

29/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար. քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան

27/07/2025
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի...

ԿարդալDetails

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025

Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ

30/07/2025

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական