Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք գտնվում ենք օտար մշակույթի լծի տակ

07/08/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցանկացած ազգի կայուն եւ արժանապատիվ կենսագոյության ու հարատեւության երաշխավորը ազգային ուղղվածությամբ կրթություն ունեցող ստացող սերունդներն են: Որքան էլ որոշ շրջանակներ փորձեն հերքել այս պնդումը, հաջողության հասնել չեն կարող, որովհետեւ այսօր նույնիսկ եվրոպական բազմաթիվ երկրներ, որոնց հաճախ հղում են անում հայաստանյան հանդուժոիդները, սկսել են վերադառնալ պահպանողականության գիրկը: Իհարկե, դժվար է այսօրվա որեւէ եւրոպացու համարել ազգանյանական ու ավանդական, բայց միտում կա, որ, ինչպես ցույց են տալիս նախդրյալները, նահանջել չի կարող եւ վախճանի այլ տարբերակ ունենալ չի կարող` քան ազգայինի հաղթական վերադարձն է: Եւրոպան այսօր այլեւս անկարող է զարգանալ այնպես, ինչպես զարգացել է վերջին հիսուն տարվա ընթացքում, թող որ այնտեղ աշխատանքի պակաս չկա, մարդիկ հարուստ են, պետությունները տնտեսապես զարգացած են, բայց կա մի ներքին բաց, հոգեւոր մի ոլորտ, որ պետք է իմաստավորի ամեն տեսակի նյութականը. դա մշակույթն է, էթնիկ հիշողությունն ու դրա պահպանումը, սերունդներին ժառանգելը:

Թե որքանով է ապահովված մեր արժանապատիվ կենսագոյությունն ու հարատևությունը եւ արդյո՞ք մեր սերունդն ի զորու է երեշխավորել այդ ամենը, պատասխաննեը կարող են տարակարծիք լինել, հաճախ այնպիսիք, որ մեր սրտով չեն: Իհարկե, ինքնաքննադատությունը լավ բան է, բայց պետք է գիտակցել, որ մեզ մոտ բոլոր նախադրյալներն ու պայմանները կան, որովհետեւ մենք ոչ թե նահանջել ենք, այլ`նահանջի ճանապարհին ենք, կարող ենք պարզապես դադարեցնել նահանջի փողն ու քայլ առ քայլ առաջ գնալ:

Անշուշտ այս ամենը չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, չմոռանանք, որ այս պահին ունենք մի սերունդ, որի սերուցքը մեծամասամբ լքում է հայրենիքն ու ապաստան գտնում արտերկրում, մի մասն էլ, գիտակցելով կամ չգիտակցելով, տեղի է տալիս կեցության օր օրի ահագնացող պահանջներին ու մարդկանց դրդում անել այն, ինչն ազգային չէ, անել այն, ինչը պատիվ չի բերում հային, եւ ընդհանրապես, որպես ազգային առանձնյակ, պետության ու հայրենիքի հանդեպ նման գործելաոճը պատիվ չի բերում որեւէ ազգի ներակայուցուցչի: Այսինքն` կեցության վատթարացումը ոմանց տանում է ապազգայնացման:

Այս վիճակի հիմքերը, որքան էլ ցավալի է, գցվում են դպրոցում, որտեղ պատահականության սկզբունքով, որպես մանկավարժներ,  ընդունվում են մարդիկ, որոնք ոչ միայն կապ չունեն մանկավարժության հետ,  այլեւ` հոգեբանորեն կտրված են ազգայինի ընկալումից, այն ինչ, դպրոցում պետք է դասավանդեն միմիայն այնպիսի մարդիկ, որոնք հաշտ են ազգային գաղափարախոսության հետ, որոնք համապատասխանում են մեծ լուսավորիչներ Աբովյանի, Նալբանդյանի ու Նազարյանցի նախանշած մանկավարժության սկզբունքներին` անշուշտ ժամանակակի լույսի տակ նայելով դրանց:

Հենց այստեղ է, որ հայ մանուկը, կտրվելով իրականությունից, վատ ուղենշողի պատճառով տեղափոխվում է իրեն խորթ մի տիրույթ, և ստիպված լինում հարմարվել  օտար ու սին գաղափարներին, որոնց նստվածքն ամբողջ կյանքում ուղեկցում է նրան և ոչ մի կրթական ինստիտուտ ի զորու չէ տակավին մաքրել այն: Նա այլ տարբերակ չի էլ կարող ունենալ, որովհետւ ազգայինն իր համար մերժելի, գոնե ամոթալի, հին է դարձել, իսկ այս տիրույթում ինքը որոշել չի կարող, պետք է հարմարվի: Զօրօրինակ` տխրահռչակ Սորոսյան հիմնադրամի կեղծ գաղափարախոսության ճիրաններում հայտնված հայ երիտասարդները, որոնցից յուրաքաչյուրն առանձին կարող էր մի լավ մանկավարժ ու հայոց բանակի սպա լինել:

Պետք է նկատի ունենալ նաեւ մշակույթի արհեստական ստվերումը: Չէ՞ որ հենց մշակույթն է իր մեջ կրում էթնիկ հիշողության ամենամեծ չափաբաժինը, եթե մարդն անհաղորդ է իր մշակույթին, ուրմեն ոչինչ իզորու չէ հետ բերել նրան ազգային դաշտ: Իսկ մեքն, ընդունենք, այսօր ունենք արհամարված ու ստորադասված մշակույթ, եթե մեր ազգային տարազը հայ մարդու համար ուղղակի կարպետ է, ուրմեն այդ հայը որքան հայ է, այնքան էլ ֆրանսիացի ու նորվեգացի է, եթե մեր ազգային պարերը ծիծաղելի ու անհոդաբաշխ են թվում, ուրմեն այդ հայը որքան հայ է, այնքան էլ ռուս է, շվեդ ու մոնղոլ, եթե հայոց այբունն ուղղակի այբուբեն է, ուկրաինական այբուբենի պես, ումեն այդ հայը որքան հայ է, այնքան էլ ուկրաինացի ու բաշկիրիացի է: Մշակույթը պետք է ուսումնասիրվի եւ դպրոցում եւ բուհերում… եւ շատ բարձր մակարդակով պետք է ուսումնասիրվի:

Դեռ  19-րդ դարում մշակութային, էթնիկ տարերրի  ուսումնասիրությունը, որոնք իրենց մեջ  ամբողջական անցյալ են պարունակում, ոչ թե սոսկ անցյալի դիտարկում էր, այլ ապագայի դասեր, մասնավորապես` Ֆիրդրիխ Շեգելը կարծում էր, որ ազգի մեծությունը չափվում է մայրենի լեզվի, կրոնի, սովորույթների ու բարքերի, կենսակերպի հետ: Գուցե մեր հայրենակիցներին շատերը հղում անեին Շեգելին, եթե նա գրած լիներ, որ դրանք մերժելի երեւոյթներ են, բայց այսօր նա մոռացված է, ավելին`մեզ հայրենիքում մեր ղեկավարությունը երկրորդական պլան է  մղում եւ մայրենի լեզուն եւ կրոնը, եւ սովորույթներն ու բարքերը:

Որքան էլ ցավալի է, մենք այսօր գտնվում ենք օտար մշակույթների լծի տակ, քանի որ մենք` օտարին մատուցում ենք մեր ստեղծած լավագույնը, նրանից վերցնելով մրուր, և այսօր, մեր սերունդը հագուկապից սկսած մինչև ազգային արժեքներ, պատված է այդ մրուրով: Մշակույթը մի չափեք նեղ մի խմբակով կամ պարի անսամբլով, մշակույթը չափեք մեր հարսանիքներով ու ծնունդներով, խնջույքներով ու հավաքույթներով, դրանցից քանիսի՞ ժամանկ են Քոչարի ու Յարխուշտա պարում, հարսանիքներից քանիսի՞ հերոսներն են իրենց հագուստին ազգային տարազի ժամանակակից լուծումներ կրում, ո՞ր խնջույքի ժամանակ է լսվում`  «Ինչպես Արծիվ, սավառնում ես լեռ ու ժայռ…»:

Չկա այդ ազգայինը, հետեւաբար չի կարող լինել ոչ հզորություն, ոչ առաջընթաց, ոչ զարգացում, անկախ այն բանից, թե այս հողի վրա քանի հեղաշրջում ու հեղափոխություն կլինի:

Այնուամենայնիվ պետք է հստակ գիտակցել, որ մորուքն ու տարազը դեռեւս վերադարձ չեն, մենք ոչ թե ձեւի այլ բովանդակության հեղափոխականներ պետք է լինենք:

Հ.Գ. Անշուշտ կարևոր է եւ պետք է ուսումնասիրել ու իմանալ ցանկացած մշակույթ, բայց միայն ու միայն վեր պահելով սեփականը` ազգայինը, ինչպես արեցին Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը եւ այլք:

Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ վերոթվարկյալ ապազգային ախտերով տառապող սերունդն ի վիճակի չէ ունենալ արժանապատիվ կենսագոյություն ու հարատևության երաշխիք:

Որպես վերջաբան հիշենք Նժդեհի հետևյալ միտքը.

«Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղը արևի տակ»:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե մի օր Դու՛ք էլ հայտնվեք մեղադրյալի աթոռին, կուզեիք Ձեր դատավորը Ռշտունի՞ն լիներ, թե Արմեն Դանիելյանը կամ Մասիս Մելքոնյանը կամ Մնացական Մարտիրոսյանը

30/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

29/07/2025
Հրապարակախոսություն

Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

29/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար. քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան

27/07/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30/07/2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:...

ԿարդալDetails

Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան

30/07/2025

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական