Մենք անցած դարի սկզբին կորցրեցինք Արևմտյան Հայաստանը և կորցրեցինք մեկուկես միլիոն մարդ: Շատ տխուր երգեր գրեցինք, հուզիչ գրքեր գրեցինք ու գնացինք առաջ:
🇦🇲1988թ.-ին տեղի ունեցավ հրաշք: Մի սերունդ աճեց, այն իր մեջ ուներ հպարտություն, գիտելիքներ և արդեն խորհրդային միության սահմաններն իրեն փոքր էին թվում, նա ուզում էր անկախ պետություն, ուզում էր օգնել իր արցախցի եղբայրներին և քույրերին, վերամիավորվել Արցախի հետ և այն ինչ թվում էր անհնարին՝ կատարվեց: Մեզանից մի քանի անգամ ավելի ուժեղ, ավելի հզոր Ադրբեջանը խայտառակ պարտություն կրեց այդ պատերազմում:
⚫️Հիմա այս դարի սկիզբն է՝ մենք կրեցինք խայտառակ պարտություն, կորցրեցինք Արցախի զգալի մասը և առջևում է Հայաստանի մեծ ու փոքր տարածքների կորուստը: Հիմա ի՞նչ, համակերպվելու՞ ենք դրա հետ:
🔴Ընդ որում, պատմաբանները կարող է ինձ մեղադրեն, բայց ես համոզված եմ, եթե 1915թ.-ին, նախորդ դարի սկզբին, եթե ավելի խելոք մարդիկ ղեկավարեին մեր ժողովրդին՝ մենք այդ կորուստները չէինք ունենա: Միշտ անհատներից է կախված, չկա պատմական անհրաժեշտություն հող կորցնելու, միայն մարդկանցից է կախված:
Հատված Վազգեն Մանուկյանի մարտի 10-ի ելույթից:










