Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ տերություններն ԱՄՆ-ի գլխավորությամբ Թուրքիային օտարում են աֆղանական հիմնահարցերից

28/08/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Էրդողանը փորձում է Աֆղանստանի միջոցով  տարածաշրջանում վերականգնել խարխլված հեղինակությունը

Հակոբ Չաքրյան

Օգոստոսի 15-ին, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանից հեռանում էին ՆԱՏՕ երկրները, թալիբները գրավեցին մայրաքաղաք Քաբուլ, այսպիսով երկրում վերականգնվեց նրանց գերիշխանությունը: Դա, հակառակ ՌԴ արտգործնախարարության հայտարարությանը, թե “Թալիբանը” կայունացրել է Աֆղանստանը, իրականում նոր ճգնաժամ առաջացրեց երկրում, որտեղ աննախադեպ խորացավ քաոսը, անկանխատեսելի հետևանքներով:

Դրանք լորջորեն մտահոգում տարածաշրջանի երկրներին և մեծ տարություններին, մասնավորապես ԱՄՆ-ին, Եվրոպական միությանն ու Չինաստանին: Թերևս այդ պաճառով է, որ երկրում թալիբների վերահսկողությամբ պայմանավորված Աֆղանստանի ճգնաժամը շարունակում է մնալ միջազզային հանրության օրակարգի առաջնահերթ խնդիրը: Առաջնահերթ է նաև բնակչության, հատկապես աֆղանցի կանանց դրությունը:

Թեև Քաբուլի գրավման հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում “Թալիբանը” որոշ խոստումներ տվեց, թե չի խոչնդոտելու աղջիկ երեխաների հաճախումը դպրոց, հարգելու է կանանց, առանց ուղեկցող տղամարդու, փողոց դուրս գալու իրավունքը, սակայն, հարգանքի պարագայում խոսքն ընտրելու և ընտրվելու, աշխատելու կամ գործատեր դառնալու իրավունքի մասին չէ, այլ ընդամենը փողոց դուրս գալու, որի իբրև իրավունք շնորհումն անգամ կանանց իրավունքների, ընդ որում տարրական, ա կոպիտ ոտնահարումն է:

Միջազգային հանրության օրակաըգի մեկ այլ խնդիրն էլ աֆղանցի փախստականներն են: Նրանց անվտանգությունը ենթադրում է հեռանալ երկրից: Նախքան Քաբուլի գրավումը նրանք ապաստանում էին հարևան Ուզբեկստանում և Տաջիկստանում: Այս երկու երկրները օգոստոսի 15-ին, երբ թալիբները մուտք գործեցին Քաբուլ, աֆղանցի փախստականների առջև փակեցին իրենց սահմանները: Թեև Իրանը չփակեց, սակայն նա էլ աֆղանցիներին ուղղորդում է Թուրքիա, ինչը երկրում ավելի քան սրել է իշխանություն-ընդդիմություն պայքար:

Աֆղանցիների ներհոսքը Թուրքիա սկսել էր ֆեռևս օգոստոսի սկզբին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատճառաբանելով, թե դա հերյուրանք է, երկար ժամանակ հերքում էր այդ փաստը: Օգոստոսի 11-ին միայն ընդունեց աֆղանցիների ներթափանցման իրողությունը, թե Թուրքիան կանգնած է փախստականների ներհոսքի ալքի առջև, բայց ելնելով մարդասիրական դրդապատճառներից, չեն կարող արգելե նրանց:

Էրդողանի խնդիրը, իհարկ է, մարդասիրությունը չէ, այլ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպումը: Ի դեպ՝ Բայդեն-էրդողան առանաձրույցը չի արձանագրվել, այսինքն սղագրություն չունի, իսկ թարգմանչի դերում հանդես է եկել ոչ թե արտգործնախարարության աշխատակիցը, այլ Էրդողանի կուսակցության նակին պատգամավոր տիկ. Մերվե Քավակչիի թերատի դուստրը: Այսինքն այդ առանձնազրույցի բովանդակությունը, բացի նախագահներից և թարգմանչուհուց, ոչ ոք չգիտի, ներառյալ Թուրքիայի արտգործնախարությունը:

Այս հանգամանքը հիմք է տալիս ընդդիմությանը ենթադրելու, որ նախագահ Բայդենը Էրդողանից պահանջել է Թուրքիայում ապաստան տալ աֆղանցի փախստականներին, իսկ նա Վաշինգտոնին սիրաշահելու նկատառումով համաձայնել: Հատկանշական է, որ աֆղանցի փախստականները, որոնց թիվն արդեն հասել է 10-յակ հազարների, 20-30 տարեկան երիտասարդներ են և նրանց մեջ չկա գեթ մեկ կին, երեխա կամ ծերունի: Ելնելով այս հանգամանքից ընդդիմադիր շրջանակները  կասկածում են, որ դրանք լինեն ամերիկացիների հետ համագործակցած գրոհայիններ:

“Ազգ”-ի նախորդ համարում մասնակի անդրադարձել էի փախստականների խնդրին: Հանդիպման ընթացքում նրանց առնչությամբ նախագահ Բայդենն որևէ պահանջ ներկալացրել է Էրդողանին, թ՞ե ոչ, չգիտենք: Պարզապես հայտնի է, որ ԱՄՆ-ը Քաբուլի “Համիդ Քարզաի” օդակայանի պաշտպանությունը դեռևս մայիսի սկզբներին հանձնարարել էր Թուրքիային, ընդ որում թալիբների ոտնձգություններից,  իսկ Էրդողանը,Բայդենին հաճոյանալու, ինչպես նաև տարածաշրջանում կատարելապես խարխլված հեղինակությունը բարելավելու նկատառումեվ ընդուլնել հանձնարարականը:

Քանի որ հիմա ողջ Աֆղաստանն անցել է թալիբների վերահսկողությանը, Քաբուլը ներառյալ, թվում է թե օդակայանի պաշտպանության խնդիրըԹուրքիայի համար  վերացել է: Այդ իսկ պատճառով Էրդողանը ներկայումս ջանում է իր հաղինակությունը վերականգնել Աֆղանստանում առանցքային դերակատարություն ստանձնելով: Բայց ապարդյուն:Այն առումով, որ օգոստոսի սկզբին Աֆղանստանի հարցով Կատարում գումարված համաժողովին, որը նախապես ծրագրված էր անցկացնել Ստամբուլում, հրավիրվել են այս երկրի բոլոր 6 հարևանները, ԱՄՆ-ր, ԵՄ-ը, Ռուսաստանը, իսկ Թուրքիան, ոչ: Ավելին թալիբների ներկայացուցիչն այնտեղ հայտարարել է, որ Թուրքիան չպետք է խառնվի Աֆղանստանի խնդիրներին:

Այս ամենը նշանակում է Թուրքիայի օտարումը աֆղանական հիմնահարցերից: Ակնհայտ է, որ օտարման դեպքում նրա դերակատարությունը կսահմանափակվի աֆղանցի փախստականներին Թուրքիայում ապաստան տրամադրելով: Աֆղանստանի վերակառուցման գործընթացներից Թուրքիայի օտարման օգտին է արտահայտվել Անգլիայի պաշտպանության նախարար Ben Wallace-ն: Ինչպես օգոստոսի 22-ին նշել է “haberso.org.tr” թուրքական կայքը, նախարարը “Mail on Sundey” թերթում հրապարակված հողվածում առաջարկել է Աֆղանստանից հեռացող մարդկանց տեղակայել հիմԱվելին, նա մատնանշել է, որ Թուրքիան և Պակիստանը աֆղանցիներին ընդունելու հարցում պատրաստակամություն են դրսևորում: BBC-ի վկայությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել անգլիական մամուլում աֆղանցի փախստականների ընդունելու մասին շրջանառվող լուրերը, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը և իրենք մինչե օրս որևէ երկրից այդ կարգի պաշտոնական ոչ մի պահանջ չեն ստացել: Սակայն, անգլիական թերթի հոդվածագիրը սովորական հեղինակ չէ, այլ Անգլիայի պաշտպանության նախարարը: Հետևաբար նա նախքան այդ հոդվածը գրի առնելը, առավել ես հրապարակման համար թերթին հանձնելր պետք է իրազեկեր թուրքական կողմին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կապան համայնքի ղեկավարի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական