Մեծ հավանականությամբ, Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանից հետո, կկարողանա վերադառնալ իր պարտականություններին:
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը որոշեց գործել բացառապես իրավական ոլորտում և դատարանի միջոցով վերականգնել պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ նա մտադիր չէ նահանջել: Ավելին, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նրա զինակիցները վճռականորեն հավատարիմ են փետրվարի 25-ի հայտարարության մեջ հնչեցրած դիրքորոշումներին:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալ Գալստյանը հայտարարության նախաձեռնողներից էր և պատրաստվում է շարունակել Գլխավոր շտաբի կողմից փետրվարի 25-ին ընտրված ուղին:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Դավթյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում ներկայացնելու փորձերին, ապա դա բացասական արձագանք ստացավ Գլխավոր շտաբի կողմից, և նույնիսկ նրա նշանակման դեպքում Գլխավոր շտաբի դիրքորոշումը չի փոխվի։
Բանակը չի պատրաստվում պատասխանել վարչապետի սադրանքներին՝ հասկանալով, որ Փաշինյանը միտումնավոր նրանց մղում է հարցի ուժային լուծման ու դրան հաջորդող քաոսի: Բայց բանակը մտադիր չէ փոխել իր դիրքերը:
Telegram ալիք ՝ @ togarma301
Թարգմ․՝ Մ․Զ․