Չորեքշաբթի, Սեպտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հնարավոր է նոր ցեղասպանության մեղսակից դառնանք»

Անահիտ Հովսեփյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
136
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանին առնչվող ո՛ր թեմաները հետք գտան գերմանալեզու մամուլում այս վերջին օրերին: Դրանց՝ ստորեւ մատուցվող ընտրանին կարդալով, կարծում ենք , կհամաձայնեք, թե մի կողմից կարող ենք փարատել մեր տագնապները, երբ խոսքը Հայաստանը զբոսավայր դիտարկելն է, ուրեմն ապահով երկիր է, պատերազմի վտանգից հեռու, մյուս կողմից՝ իսկապես անհոգ չլինել, որ օրեցօր հոծ գծով է մամուլը ներկայացնում այն ուրվագիծը, որ Բրյուսել- Մոսկվա հակամարտության մեջ առաջինին մերձենալու ՀՀ մագնիսը կրկնապատկել է ուժը:

Տագնապահարույցն այն փաստն է, որ դրա դիմաց չի ստանում անվտանգության երաշխիք: Ավելին՝ Շվեյցարիայի խաղաղ անկյունից նախազգուշացնում են, որ Հայաստանի գլխին կախված է նոր ցեղասպանության վտանգը: Լռելու չէ էլ… Աչքառու մի փաստ էլ՝ գերմանալեզու ԶԼՄ-ներում Արցախի, նրա բնակիչների վերադարձի թեման չի սպառվել: Ավելին՝ գալիք օրերին նոր միջոցառումներ են նախատեսված:

Մարտի 19-ին ավստրիական «Կուրիերը» Հայաստանի մասին գովազդատեղեկատվական հոդված է հրապարակել՝ կցելով զբոսաշրջային մի փաթեթ, որի մեջ ընդգծված են Վարդավառի, խորովածի եւ գինու փառատոնային օրերը: «Հնադարյա մշակույթ, հիասքանչ բնություն եւ հումորով մարդիկ», այսպես է սկսում «Փոքր երկիր՝ մեծ անակնկալներով» վերնագրյալ հոդվածը լրատուն, առավելաբար ներկայացնում Հայաստանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, որի բնակչության առավել քան 92 տոկոսը Հայ եկեղեցու հավատավորներ են, նշում ՅՈՒՆեՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս կազմող եկեղեցիների, Դիլիջանի, Գառնիի քարերի սիմֆոնիայի, Սեւանի, Արարատի մասին: Համեղ ծիրանի, այլ պտուղների, Արարատ անվանյալ դաշտավայրը Հայաստանի, նույնանուն ձյունապատ բիբլիական լեռը՝ 1922-ից Թուրքիայի սահմանում է, նշում է թերթը: (Բնականաբար նույնիսկ հպանցիկ ակնարկ  չկա բովանդակազուրկ՝ Արարա՞տ, թե՞ Արագած «ընտրությանը»):

Նույն օրվա գերմանական առցանց «Ֆոկուսը» Հայաստանի մասին իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Ապագայում Մոսկվայի փոխարեն Բրյուսե՞լ. Հայաստանը հրաժարվում է ռուսական վճարային համակարգից և խորհում է ԵՄ-ին անդամակցելու մասին»: Մոսկվան շարունակում է մեկուսացված լինել, գրում է թերթը, ծանուցելով, թե ռուսական RBC գործակալության տվյալների համաձայն, հայկական բանկերի մեծ մասը ծրագրում է չընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտեր: «Ֆոկուսը» սույն տեղեկությունը հրապարակել է՝ հղում տալով  Newsweek  հանդեսին: Visa-ն և Mastercard-ը դադարեցրին իրենց գործունեությունը ՌԴ-ում ուկրաինական պատերազմի պատճառով, իսկ փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց պետական վճարային քարտերի ազգային համակարգի նկատմամբ, որը «Միր» համակարգի օպերատոր է: Սա մեծացրել է «Միր» քարտերի դերը Ռուսաստանում՝ դարձրել համաշխարհային վճարային համակարգերի այլընտրանք: «Հայաստանը կարծես ավելի է հեռանում Մոսկվայից, ԵՄ-ին անդամակցելու մտորումներն ավելանում են, գրում է առցանց «Ֆոկուսը»՝ հիշեցնելով թուրքական TRT-ին Արարատ Միրզոյանի տված հարցազրույցը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի France 24-ին եթերում ՀՀ-ի ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման մասին հայտարարությունը: Կրեմլի կոշտ անդրադարձը գերմանական լրատուն ներկայացնում է դրա «սպասարկու» Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը մեջբերելով՝ հատուկ շեշտելով «քարոզիչ» Սիմոնյանի հայկական ծագումը: Վերջինս զգուշացնում է, որ եթե հայ ընտրողները շարունակեն աջակցել Փաշինյանին, «5 տարի հետո Հայաստան չի լինի»:

Մարտի 17-ին «Վատիկան նյուզը» գրում է հայկական վանքերի մասին, նշում, որ  վանական իրական կյանք Հայաստանում չկա:  Զբոսաշրջիկներն այցելում են, աշխուժություն կա, սակայն վանքերից ոչ բոլորը հոգեւոր սպասավոր ունեն: Հոդվածն առավելաբար կենտրոնանում է սուրբ Գրիգոր Լուսավորչի հիմնած սուրբ Գեղարդի վանական համալիրին: Այստեղ հոգեւոր ծառայություն է մատուցում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի քարտուղար Պարույր Ավետիսյանը: 35-ամյա Հենրիկ Առաքելյանի մկրտությունն է վանքում, հյուրերը բազմաթիվ են, ինչը հուշում է նաեւ՝ մարտահրավերները շատ են, սակայն հայերի կապը եկեղեցու հետ ամուր է:

Շվեյցարական «Բլիքը» մարտի 17-ին «Պետք է խստացնենք խոսքը» հոդվածում անդրադառնում է այն փաստին, որ դաշնության արտգործնախարար Կասսիսը Ադրբեջանի հարձակումից հետո ականջալուր չի եղել իր երկրի՝ ՀՀ-ում դեսպանի խորհրդին, թե պիտի հստակ հայտարարությամբ հանդես գա: Հոդվածագիրը հիշեցնում է, թե 2023-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ Հայաստանին սատարող հստակ ձեւակերպումներով հայտարարություն արեցին ԳԴՀ  եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, իսկ Շվեյցարիան բավարարվեց «խիստ մտահոգություն» հայտնելով՝ Ադրբեջանի հարձակման մասին դատապարտող բառեր չհնչեցնելով: Հայաստանի հարցով Կասսիսի ամենակոշտ քննադատներից պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալթերմաթթը, որ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահն է, «վրդովված է, որ արտգործնախարարը քծնում է Ադրբեջանին», իսկ «նրա ղեկավարած կառույցը միտումնավոր նվազեցնում վտանգը»: «Շատ վատ է, որ աշխարհը հետամուտ չեղավ եւ հայերն իրենց բնօրրանից բռնագաղթի ենթարկվեցին, ասում է պատգամավորը եւ աններելի համարում, որ Շվեյցարիան անտեսում է Հայաստանի գոյաբանական սպառնալիքը, վտանգված լինելու մասին նախազգուշացումները: «Եթե նորից անտեսենք, հնարավոր է նոր ցեղասպանության մեղսակից դառնանք», շվեյցարական «Բլիքին» փոխանցում է Մյուլլեր-Ալթերմաթթը՝ Շվեյցարիայի առանձնահատուկ պատասխանատվության մասին հիշեցնելով: Նրա դիտարկմամբ, «իր երկիրը հումքի առեւտրի կարեւոր կենտրոն է, ուր Ադրբեջանը ՌԴ-ի հետ ֆինանսավորում է իր ագրեսիվ քաղաքականությունը, իսկ մենք ենթարկվում ենք այդ նավթառատ պետությանը»:

Մարտի 19-ին ավստրիական կաթոլիկական Kathpress-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Վիեննայի համալսարանում մարտի 14-ին կայացած «Քրիստոնեությունն Արցախում, պատմությունն ու մշակույթը» երեկոյին: («Ազգի» մարտի 7-ի համարում իրազեկել էինք դրա մասին- Ան. Հ.) «ԼՂ. Եկեղեցու զանգերի ղողանջը լռեցվել է» հրապարակումից տեղեկանում ենք, որ հայագետ Յասմին Դում Թրագութը (Զալցբուրգի համալսարան), Վիեննայի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Տիրան Պետրոսյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը ներկայացրել են Արցախի եւ Հայաստանի արդի մարտահրավերները՝ մասնավորապես նկատել տվել, որ 2024-ի տարեսկզբից Արցախի Հանրապետություն էլ գոյություն չունի, իսկ Հայաստանի հանդեպ առկա է Ադրբեջանի իրական ագրեսիա, ԼՂ-ում 4000 մշակութային հուշարձան անպաշտպան է: Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ վարքի հանդեպ նրան որեւէ բանից չեն զրկում, չեն կանգնեցնում, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի: Արցախի քրիստոնեական ժառանգությունը լիովին ոչնչացման սպառնալիքի տակ է: Դում Թրագութը զեկուցել է 2023-ի աշնանը ՀՀ-ում բռնագաղթից հետո ապաստանած 100 000 արցախցիների մասին, ինչպես նաեւ զգուշացրել, որ Ադրբեջանը կփորձի ռազմական առաջխաղացմամբ ՀՀ հարավով միջանցք ստանալ դեպի Նախիջեւան, մանավանդ վերջին տարիներին քանիցս հարձակվել է ՀՀ-ի վրա: Տիրան եպս. Պետրոսյանն Արեւմուտքից իր հիասթափության մասին է ակնարկել, որի հոգածության դաշտում միայն Ուկրաինան է, այնինչ մարդու իրավունքները բոլորին պիտի վերաբերվեն: Եպիսկոպոսը քննադատել է նաեւ ՌԴ-ին, որ Հայաստանին, Արցախին դավաճանել է: Դեսպան Պապիկյանն էլ փոխանցել է, թե  տարածաշրջանում խաղաղության կարելի կլինի հասնել Ադրբեջանում քաղաքական փոփոխության պարագայում, քանզի այդ երկրի հասարակ քաղաքացիները վստահաբար պատերազմ չեն ուզում, սակայն տասնամյակներով այդ ուսմունքի ազդեցությունն են կրում: Դեսպանը դրական է գնահատել, որ հայ-ադրբեջանական սահմանին 2023 թվականից ԵՄ դիտորդական առաքելությունն է, սակայն դա բավարար չի համարել: Բոլոր բանախոսները միակարծիք են եղել, թե հակամարտությունը կրոնական վեճ չէ, ինչպես Ադրբեջանն է երբեմն ներկայացնում:

Պրոֆեսոր Դում Թրագութը ներկաների ուշադրությունն է բեւեռել այն կարեւոր հանգամանքի վրա, որ հայ հասարակության մեջ չապաքինված Հայոց ցեղասպանության տրավման ավելի է խորանում: Տիրան եպիսկոպոս Պետրոսյանն էլ փաստել է՝ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանը գլխավոր փողոցներից մեկն անվանափոխել է՝ Էնվեր փաշայի անունով կնքել: Եպիսկոպոսը հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի արցախցիների վերադարձը հայրենի տուն, եթե անվտանգության միջազգային երաշխիքներ լինեն: Դում Թրագութը քննադատել է Արեւմուտքի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունը, որ 4000 մշակութային հուշարձան, այդ թվում մոտ 300 եկեղեցի վանք ու գերեզման մատնել է Ադրբեջանի քմահաճույքին:

Բանախոսը ներկայացրել է ամերիկյան Կոռնելի համալսարանի՝ 2021-ից սկսյալ արբանյակային դիտարկումների պատկերները, ըստ որոնց 44 մշակութային հուշարձան արդեն ոչնչացված է, որոշ եկեղեցիներ էլ չկան, գերեզմանների հետքերը լիովին ջնջվել են: Սրանով ԼՂ-ի եւ նրա բնակիչների պատմությունն են խլում», ընդգծել է հայագետ Յասմին Դում Թրագութը:

Ավստրիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Բենեդետտա Կոնտինը հանգամանալից ներկայացրել է ԼՂ-ի պատմությունը՝ անտիկ շրջանից մինչեւ 19-րդ դարը: Նա հստակ նկարագրել է, որ քրիստոնեության արմատներն այդ բնակավայրում խիստ տեսանելի են 4-րդ դարում արդեն: Իսկ Յասմին Դում Թրագութն էլ հավելել է, որ 20-րդ դարասկզբին ԼՂ բնակչության մեծ մասը քրիստոնյա է եղել: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մոտ 200 000 հավատացյալ, 220 եկեղեցի ու վանք է ունեցել, որ 1921-ին նախ տրվել է Հայաստանին, ապա՝ խորհրդային Ադրբեջանին: Ազգային զարթոնքի հետ 1989-ին արդեն Արցախի թեմն է ձեւավորվել, վերանորոգվել են հավատքի վայրերը: Դում Թրագութը նկատել է տվել, որ 1960-ականներից հայերի եւ ադրբեջանցիների միջեւ կոտորածներ են եղել: Այնուհետ բանախոսը մանրամասն նկարագրել է Արցախի անկախ հանրապետության ձեւավորման ընթացքը, դե ֆակտո գոյությունը, ապա 2023-ի ավարտին  հանրապետության պաշտոնական «դադարեցումը, որի հետ լռեցվել են նաեւ հայոց եկեղեցու զանգերը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում` Գերմանական հեռուստատեսության վավերագրությունից է նկարը՝ Ադրբեջանը գրավեց Արցախը, որի հանքերի շահառու են նաեւ գերմանացիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆաշիստ Ալիեւի խոստովանությունը

Հաջորդ գրառումը

Իմանանք թշնամու ռազմական ներուժը

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

02/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում. Թևանյան

02/09/2025
Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն. նրանք նույն ուղղությամբ են նայում. Էրդողան

02/09/2025
Հրապարակախոսություն

Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից. Օսկանյան

02/09/2025
Հաջորդ գրառումը

Իմանանք թշնամու ռազմական ներուժը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի զոհաբերման վերջին ակտն էր երեկ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով ԵԱՀԿ ՄԽ լուծարումը. Զուրաբյան

02/09/2025

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդադարանը հայտարարեց Ադրբեջանից անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Ադրբեջանը պատասխանեց պատերազմով` ներքաշելով դրա...

ԿարդալDetails

Պեկինի համալսարանի ուսանողները տապալել են Ադրբեջանի նախագահի ելույթը

02/09/2025

Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը նպատակ ունի իրական խաղաղության ուղիներ գտնել հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև. հայտարարություն

02/09/2025

«Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի»․ Գարեգին Խումարյան

02/09/2025

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպային, որ ռուսական հրթիռները 5-10 րոպեում կարող են հասնել Մադրիդ ու Հաագա

02/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական