Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25–ի դրությամբ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոցուցանիշները

26/03/2021
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պոլիտէկոնոմիկա կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանի անդրադարձը ներտնտեսական իրավիճակին, –

Պաշտոնական վիճակագրության և հաստիքային էշի մասին

——————————

ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25–ի դրությամբ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոցուցանիշները։

Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-փետրվարը

2020թ.–ի հունվար–փետրվարի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ) զիջում է 6,7 տոկոսով։

Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Որոշ դեպքերում անկումը երկնիշ է։

Այսպես, 2021–ի հունվար–փետրվարին 2020–ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական

արտադրանքի ծավալը նվազել է 7,9 %, առևտրի շրջանառությունը՝ 11,3 %, ծառայությունների ծավալը

(առանց առևտրի)՝ 12,5 %, էլեկտրաէներգիայի

արտադրությունը՝ 5,8 %, արտաքին

առևտրաշրջանառությունը՝ 12,2 %, արտահանումը՝ 5,5%, ներմուծումը՝ 15,8 %:

Միակ ոլորտը, որը վերը նշված ժամանակահատվածում աճ է գրանցել՝ շինարարությունն է: Աճն ուղիղ 1 տոկոս է։

Աճ կա նաև գների, մեր երկրի արտաքին պարտքի ավելացումների տեսքով։

Նույն բացասական պատկերն ենք ստանում, երբ համեմատում ենք նախորդ տարվա փետրվարն այս տարվա փետրվարի հետ։ 2021–ի փետրվարին ՏԱՑ–ը 5,3 տոկոսով պակաս է 2020–ի նույն ամսվա ՏԱՑ–ից։ Ուշագրավն այն է, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը համեմատել է այդ ցուցանիշը ու հանգել այն եզրակացության, որ ՏԱՑ 5,3–տոկոսանոց անկումը վկայում է, որ մեր տնտեսությունը ՀԱՄԱՐՅԱ վերականգնվել է։ Հիմնավորումն էլ այն է, որ անցած տարվա փետրվարից այս տարվա փետրվարը մեկ օրով պակաս է եղել։

Նախարարին կարելի է Նոբելյան մրցանակի արժանացնել այդ եզրահանգման համար։ Նա թվային աճպարարության ու գերլավատեսական եզրահանգման բացառիկ օրինակ է ցույց տվել՝ ապացուցելով, որ արժանիորեն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում։

Այդ եզրահանգումից հետո  Էկոնոմիկայի ՀԱՄԱՐՅԱ նախարարը վերահաստատել է իր նպատակը՝ 2021–ին երկնիշ տնտեսական աճ։ Նույն հաջողությամբ կարելի էր որպես նպատակ ֆիքսել այս տարի տիեզերք թռչելն ու վերահաստատել այն։ Սուտ խոստումներ տալն ու հեքիաթ պատմելը հո փողո՞վ չէ։

Հայաստանում զրոյական ներդրումային մթնոլորտ է, խայտառակ բիզնես միջավայր, գործող վարչապետի պարագայում նոր պատերազմի ու պարտության վտանգ կա, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սպասողականության ու անորոշության մեջ է հայտնված բիզնես–դասը։ Այս պայմաններում երկնիշ աճ խոստանալն ու հեքիաթներ պատմելը նշանակում է, որ դրա հեղինակը կա՛մ էշ է, կա՛մ իրեն հավատացողներին է էշի տեղ դրել, կա՛մ երկուսը միասին։

Նիկոլ Փաշինյանի ստերը հերիք չէին։ Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել։

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարը շատ վատ համբավ ունի բիզնես–միջավայրում, ինչը լրացուցիչ փաստարկ է տնտեսական երկնիշ աճ ապահովելու նրա նպատակադրման մեջ։

Հ․Գ․։ Միայն այն հանգամանքը, որ մարդը խայտառակ կապիտուլյացիայից հետո համաձայնել է պաշտոն ստանալ հայ ժողովրդին պարտության տարած վարչապետից, արդեն շատ վատ է խոսում նշանակվողի մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հատուկ գործ»

Հաջորդ գրառումը

Գնդապետին կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հաջորդ գրառումը

Գնդապետին կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական