Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունների տնտեսական փիլիսոփայությունը ծայրահեղ լիբերալ է՝ օգնել հարուստներին ավելի հարստանալ, բայց այդ մոդելն աշխարհի որևէ երկրում չի զարգացել. տնտեսագետ

31/01/2024
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետք է արձանագրել, որ այս ընթացքում Հայաստանում աղքատությունն էապես չի նվազել՝ճիշտ հակառակը։ Ունենք ծայրահեղ աղքատների թվի աճ, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա աղքատության մեջ է ապրում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ ինքը հիմա էապես ավելի վատ է ապրում, քան մինչև պաշտոն ստանալը։

«Մենք ունենք իշխանություն, որն ԱՊՀ մակարդակով ամենաաղքատ երկրի իշխանությունն է, այսինքն՝ ԱՊՀ մակարդակով Հայաստանն ամենաաղքատ երկիրն է։ Մինչդեռ ամենաաղքատ երկրի կառավարությունն ուզում է շատ լավ ապրել։ Թող ապրի, բայց թող ազգաբնակչության բարեկեցության մակարդակն էլ բարձրացնի»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Անդրադառնալով գույքահարկի, շինթույլտվության վճարների աննախադեպ բարձրացման ֆոնին հարկային բեռի շարունակական ավելացմանը՝ տնտեսագետն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները ծայրահեղ լիբերալ մոտեցում են որդեգրել՝ սկսած համահարթ եկամտային հարկի քաղաքականությունից, վերջացրած կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով։

«Նրանց ընդհանուր փիլիսոփայությունն այն էր, որ հարուստների, բարձր աշխատավարձ ստացողների համար հարկերը նվազեցնեին՝ դրանով իսկ խրախուսելով տնտեսական աճը։ Իրենք միաժամանակ որոշել են այդ կրճատված հարկերը փոխանցել հանրության վրա։ Օրինակ՝ բարձրացրեցին ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի և դիզելի ակցիզային հարկերը։ Միաժամանակ բերեցին  նաև գույքահարկը՝ ասելով, որ նվազեցնում են եկամտային հարկի տոկոսը, բայց գույքահարկով ենք դա պահանջելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Պարսյանը նկատեց՝ ունևոր խավի համար գույքահարկի բարձրացումը կարող է էական նշանակություն չունենալ, սակայն թոշակառուների, ուսուցիչների և զուտ աշխատավարձով ապրող մյուս քաղաքացիների համար սա իրենից լուրջ դժվարություն է ներկայացնում։

«Կրկնում եմ՝ ՀՀ իշխանությունների տնտեսական փիլիսոփայությունը ծայրահեղ լիբերալ է՝ հարուստ խավի համար լավ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի հարստանան և պետությունն էլ հարստացնեն։ Բայց այդ մոդելն աշխարհի որևէ այլ երկրում չի զարգացել, Հայաստանում նույնպես չի զարգանալու։ Որքան էլ մարդիկ փող ունենան, մեկ է՝ բողոքելու են»,- ամփոփեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ անկեղծացել է՝ հիմա էապես ավելի վատ է ապրում, քան մինչև պաշտոն ստանալը։

«Աշխատավարձն Էապես ավելի ցածր է, քանի մինչև նախարար նշանակվելը», – լրագրողներին ասաց նա։

Քերոբյանը վստահեցրեց, որ կողմնակի եկամուտներ չունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայոց պատմություն» դասագիրքը թշնամու կողմից պարտադրված չէ, այն ՀՀ իշխանությունների համոզմունքն է. Լարիսա Ալավերդյան

Հաջորդ գրառումը

Եթե այս պատմական թյուրիմացության դեմ չպայքարենք, Հայրենիք կկորցնենք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե այս պատմական թյուրիմացության դեմ չպայքարենք, Հայրենիք կկորցնենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական