Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները. վերլուծություն

22/08/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։

Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է, որն ունի լուրջ ազդեցություն ռուսական էլիտայի վրա։ Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Դուգինի՝ վերջին ողբերգական դեպքից քիչ առաջ արված գրառման հայերեն տարբերակը:

«Ես կարծում եմ, որ ստատուս քվոյի ռեժիմը Ռուսաստանում 6 ամսից ավելի չի կարող տևել: Կիևի ատլանտո-նացիստական ռեժիմի հուսահատ դիմադրությունը Ռուսասատանից պահանջում է ներքին արմատական փոփոխություններ՝ ենթակառուցվածքային, գաղափարախոսական, կադրային, ինստիտուցիոնալ, ստրատեգիական: Այն, ինչն ընդունելի էր առանց Հատուկ ռազմական գործողության, ընդունելի չէ Հատուկ ռազմական գործողության, առավել ևս՝ երկար և վերջը չերևացող  Հատուկ ռազմական գործողության պայմաններում: Ղրիմի վրա հարձակումները, Զապորոժյեում ատոմային պայթյուն կազմակերպելու փորձերը, Խերսոնի ուղղությամբ հակահարձակման անցնելու մասին դեկլարացիաները, Զելենսկու՝ բոլոր հնարավոր կոմպրոմիսներից հրաժարվելը, արևմուտքի՝ ՌԴ-ի հետ բոլոր կապերը կտրելու փորձերը վկայում են այն մասին, որ մյուս կողմում որոշել են կանգնել մինչև վերջ: Նրանց հասկանալ կարելի է. իրականում Ռուսաստանը ձեռնոց է նետել արևմուտքին՝ որպես քաղաքակրթության:

Այս ամենը նշանակում է, որ մենք էլ պետք է գնանք մինչև վերջ: Գերագույն գլխավոր հրամանատարն ասել էր. «Մենք դեռ ոչինչ նորմալ չենք էլ սկսել», հիմա պետք է սկսենք: Ուզենք, թե չուզենք, այլընտրանք չկա: Առաջին 6 ամսիներին մենք կարողացանք անցկացնել Հատուկ ռազմական գործողություն՝ Ռուսաստանի ներսում ոչինչ սկզբունքորեն չփոխելով: Դեռ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում: Նույնիսկ անպիտան ընտրությունները որոշեցին անցկացնել ըստ գրաֆիկի: Կարծես ոչինչ տեղի չի ունենում: Իրականում տեղի է ունենում:

Մաքսիմալ կոմֆորտի ռեժիմն ինչ- որ պահի անհրաժեշտ է լինելու փոխել: Ինձ թվում է՝ երկիրը նոր գծերի վրա դնելու գիտակցումը կգա աշնանը:

Ըստ իս՝ ևս կես տարի պետք կլինի «անշրջելիի անշրջելիությունը» հասկանալու համար:

Ես կարող եմ հասկանալ, որ իշխանությունը սովորել է իշխել այնպես, ինչպես 22 տարի փոքրիշատե հաջող իշխել է, բայց այդ փուլն անցյալում է: Հիմա հարցն այն չէ՝ կուզի՞ փոփոխություններ իշխանությունը, թե՞ չի ուզի, ի դեպ՝ հայրենասիրական-պահպանողական բնույթի փոփոխություններ: Նման փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Նույնիսկ եթե կյանքի գնով դիմադրես այդ փոփոխություններին, առավելագույնը կարող ես կես տարով երկարեցնել ժամկետը, իսկ հետո, միևնույն է, դրանք տեղի կունենան: Հատուկ ռազմական գործողությունը հիմա ավելի կարևոր է, քան իշխանությունն իր սուբյեկտիվ չափման մեջ: Հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ փոխվել է բուն պատմության ռեժիմը, հայտնվել է նոր օնթոլոգիական ուղղվածություն: Գործի են անցել պատմության հզորագույն ուժերը, տեկտոնական սալերը շարժվել են: Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները: Գալիս են նոր ռուսական ժամանակներ: Անխուսափելիորեն»:

Պատրաստեց՝ Արամ Հովհաննիսյանը

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի «ոսկի մեդալով» կպարգևատրի Հայկ Խանումյանին

Հաջորդ գրառումը

Եվս մի մարմին նույնականացվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Եվս մի մարմին նույնականացվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական