Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեծանիվ քշող-հեծանիվ հայտնագործողի տնտեսական հեղափոխության բլեֆը

26/07/2024
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականի իշխանափոխանցման վերջին օրերին արեւմտյան կուրատորների հրահանգով  Մոնթեի կերպարը յուրացրած անձը հրապարակում հավաքվածներին սկսեց համոզել, որ Հայաստանում տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն։

Իհարկե  և՛ այդ «թեզի» մասին ծղրտացողը, և՛  լսողներից շատերը չգիտեին,  որ տնտեսական հեղափոխությունը, տնտեսությունը ծղրտոցներով չեն փոխում։

Տնտեսական համակարգն ունի իր զարգացման ուրույն օրենքները և օրինաչափությունները։ Մասնագետների համար ակնհայտ էր, որ պոպուլիզմի հայ դասականը իրար հետ շփոթել է տնտեսական հեղափոխություն և տնտեսական ռեֆորմներ կատեգորիանները։

 Հետագա ամիսներին յուրահատուկ պնդաճակատությամբ մարդկանց սկսեցին բացատրել, որ ռեֆորմների իմիտացիան  հաղթական տնտեսական հեղափոխությունն է։

Մեծ մասամբ բավարար կրթական ցենզ չունեցող հայ աշխատավորներին համոզեցին, որ ասֆալտ փռելը, ձեռնարկության արժեթղթերի գողությունը, ներդրողներին զանազան պատվո ճաշերով քերելը հեղափոխական զինանոցի բաղադրիչներն են։

 Մտահոգի՞չ է այս ամենը:

Հարցի շուրջ կարծես թէ չկա նաև տեսական քննարկում ՀՀ տնտեսագիտական, քաղաքատնտեսական հարթակում։

Գիտնականների լռությունը ստիպում է հայտնել ողջամիտ կասկած, որ նրանք կամ գիտնական չեն , կամ էլ չունեն քաղաքացիական համարձակություն, որպեսզի հրապարակային բանավեճի մեջ մտնեն պոպուլիստ խաբեբայի հետ և մերկացնեն նրա անգրագիտությունը, ստիպեն  հաշվի նստել գիտական համայնքի հետ՝  երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու տասնյակ տարիներով կուտակված հավաքական միտքը։

 Թեմայով հետաքրքրվողներին ընդամենը ցանկանում ենք հիշեցնել, որ այս պահին զարգացած երկրների գիտնականներն  իրականացնում են տնտեսական հեղափոխության 4.0 փուլի քաղաքատնտեսական մոդելի մշակումը, որի հեռանկարները  հիացմունքի և տագնապի պահեր  են պարունակում։

 Բնականաբար, այս նոր մոդելի տրամաբանության մեջ չկա որևէ նույնիսկ հեռավոր ակնարկ ՀՀ տնտեսական հեղափոխություն ավետողի անգրագետ պնդումներից։

Գերմանացի Կլաուս Շվաբը, որը  2016 թվականից հայտարարել էր տնտեսական հեղափոխություն 4.0 կոնցեպտի մասին, տարիներ շարունակ հանդիսանում է նաև Դավոսի միջազգային հանդիպումների կազմակերպիչը և գաղափարական առաջնորդը։

 Հետաքրքիր է՝  նա տեղյա՞կ է, թե պարբերաբար կնոջ հետ շվեյցարական հանդիպումներին հաճախող ՀՀ վարչապետը ինչպիսի գիտելիքներ ունի և ինչո՞ւ է անընդհատ խաբում դյուրահավատ հայ ժողովրդին:

 Հասկանալ է պետք, որ երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, և այդ ամենը բումերանգի սկզբունքով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին:

 Կրթվելու, վաստակաշատ գիտնականների, իմաստուն մարդկանց հետ շփվելու փոխարեն,  մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք սիրողական մակարդակով հեծանիվ քշողի ու հեծանիվ հայտնագործողի, որի տիկտոկյան տվայտանքները էլ ավելի են թանձրացնում մռայլ կանխատեսումները երկրի, պետության, ապագայի մասին։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավտովթարից մահացել են ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու դեպքին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու դեպքին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական