Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարկային եկամուտները շարունակում են նվազել բարձր տեմպերով

27/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես տեղեկանում ենք պետեկամուտների հրապարակած տեղեկատվությունից, այս տարվա հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 96 մլրդ դրամ: Այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ հարկային եկամուտները շարունակում են նվազել բարձր տեմպերով: Եթե համեմատենք նախորդ տարվա հունիս ամսվա 142 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ, ապա կստացվի, որ այս տարվա հունիսին դրանք նվազել են 46 մլրդ դրամով կամ մոտ մեկ երրորդով: Սա, ինչ խոսք, իսկապես աննախադեպ նվազում է: Նման նվազում մեկ ամսվա կտրվածքով երբեւէ չի եղել Հայաստանում:

Հիշեցնենք, որ հարկային եկամուտների նվազումը սկսվեց այս տարվա ապրիլից, երբ պետբյուջեի հարկային մուտքերը նախպորդ տարվա ապրիլի համեմատ նվազեցին 14 մլրդ դրամով, իսկ մայիսինՙ մոտ 21 մլրդ դրամով: Ինչպես տեսնում ենք, առկա է հարկային եկամուտների նվազման շարունակական գործընթաց: Դրա հետեւանքով վերջին երեք ամիսներին նախորդ տարվա երեք ամիսների համեմատ պետական բյուջեն պակաս է մուտք գործել մոտ 81 մլրդ դրամ: Այս միտումը ամենայն հավանականությամբ կշարունակվի եւ կխորանա հաջորդ ամիսներին: Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի հիմքերը ստեղծվել են կորոնավիրուսից առաջ, վերջին երկու տարիների ընթացքում, իսկ համավարակի պայմաններումՙ խորացել:

Այդ ժամանակահատվածում երկրի ղեկին գտնվող քաղաքական ուժն ու նրա ղեկավար Նիկոլ փաշինյանը պարբերաբար քաղաքական եւ տնտեսական ցնցումներ էին հրահրում  երկրում, իրականացնելով ձերբակալություններ, չհիմնավորված ստուգումներ, առաջադրելով առայսօր որեւէ կերպ չապացուցված մեղադրանքներ օտարերկրյա եւ ներքին խոշոր ներդրողների դեմ: Դրա հետեւանքով, տնտեսական վիճակը սկսեց վատթարանալ, իսկ ներդրումներըՙ նվազել: 2018 -ի երկրորդ եռամսյակից սկսած, 2019 -ին եւ 2020 -ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարվող օտարեկրյա ներդրումները նվազել են եւ այդ միտումը շարունակվում է: Դրա հետեւանքով էլ կորոնավիրուսին Հայաստանը բախվեց տնտեսապես վատթարացած վիճակում:

Մյուս կողմից էլ, դարձյալ ներկայիս իշխանության անլուրջ մոտեցման պատճառով մեր երկրում կորոնավիրուսն ավելի մեծ տարածում է ստացել, քան ամբողջ աշխարհում: Մասնավորապես, Հայաստանը 1 մլն մարդուն ընկնող վարակակիրների թվով աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող տաս երկրների թվում է: Եվ հակառակ այն բանի, որ վարչապետը հայտարարում էր, թե կորոնավիրուսը հնարավորություն է տնտեսական հեղափոխություն անելու եւ Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու, այսօր տեղի է  ունենում տրամագծորեն հակառակ գործընթացը: Այս ամենից կարող ենք փաստել, որ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական Հայաստանում ճգնաժամը շատ ավելի ծանր է լինելու, քան համաշխարհային տնտեսության ճգնաժամը: Դա, բնականաբար, շարունակելու է ազդել նաեւ պետբյուջեի եկամուտների վրա: Այդ ազդեցությունն արդեն երեւում է տարվա վեց ամիսների ցուցանիշներում:

Այսպես, դարձյալ ՊԵԿ տեղեկատվության համաձայն, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի բյուջեի հարկային եկամուտները նցազել են մոտ 4,6 տոկոսով: Գումարային առումով հարկային եկամուտներն այս տարվա հունվար-հունիսին կազմել են 680 մլրդ դրամ: Դրանք նվազել են մոտ 33 մլրդ դրամովՙ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները 713 մլրդ դրամ էին:

Մնում է միայն  ոչ լավատեսական եզրակացություններ անել պետբյուջեի տարեկան հնարավոր կորուստների մասին: Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով Ազգային Ժողովն արդեն իսկ փոփոխություններ է կատարել պետական բյուջեումՙ նվազեցնելով  բյուջեի եկամուտները մոտ 169 մլրդ դրամով նախապես հաստատվածի համեմատ: Եկամուտների ներկայիս անկման տեմպը, ինչպես արդեն նշեցինք, հետեւյալն էՙ ապրիլին 14 մլրդ դրամով, մայիսինՙ 21 մլրդ դրամով, հունիսինՙ 46 մլրդ դրամով: Կարելի է ակնկալել, որ տարվա երկրորդ կեսի վեց ամիսներին միջին ամսական առնվազն 25-30 մլրդ դրամ պակաս գումար կստացվի: Սաՙ եթե չափազանց լավատես լինենք: Անգամ այդ դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազումը շատ ավելին կլինի, քան նախատեսված 169 մլրդ դրամն է: Դա դժվարություններ կստեղծի բյուջեի ծախսերի կատարմանՙ այդ թվում նաեւ աշխատավարձերի եւ կենսաթոշակների տրամադրման վրա:

Անշուշտ, կառավարությունը կգնա արտաքին պարտքի մեծացման ճանապարհովՙ բյուջեի ծախսերը կատարելու համար: Առանց այն էլ, իշխանության գալուց հետո, մինչեւ կորոնավիրուսը կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքն ավելացրել է մոտ 300 մլն դոլարով: Եվ սա այն դեպքում, երբ նախկինում նա մշտապես քննադատում էր արտաքին պարտքի ամեն մի ավելացումՙ անկախ նրանից, թե ստացվող գումարն ի՞նչ նպատակին էր ուղղվելու: Այսպես թե այնպես մենք դեռեւս ճգնաժամի սկզբում ենք, դեռ դժվար ճանապարհ ունենք անցնելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրաքում վերսկսվեցին հակակառավարական ցույցերը

Հաջորդ գրառումը

Ինչու՞ կամավորն այրեց տաճարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչու՞ կամավորն այրեց տաճարը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող...

ԿարդալDetails

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական