Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասկացողնե՛ր, ոտքի՛…

25/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկա իրավիճակի մասին խոսելն ավելորդ է, ով հասկացել է, արդեն հասկացել է, հասկացողներն իրար որևէ բան չունեն ապացուցելու կամ էլ պատճառներն ու հետևանքները քննարկելու։

Չհասկացողները կա՛մ անհասկացող են, կա՛մ ունեն անձնական շահեր (պաշտոն և այլն), կա՛մ դավաճանական արարքների մասնակից և օտարերկրյա գործակալներ են (գիտակցաբար, թե անգիտակցաբար), անհայրենիք ու ապազգային տարրեր, կա՛մ էլ անձնական բարդույթներով լցված քաղաքական «ալկաշներ», որ խումարի մեջ են․․․

Պետք է խոսենք այս օրերի անելիքների մասին, հաջորդիվ կխոսենք ապագայի մասին: Ի՞նչ անել. առաջին և միակ անելիքը՝ օր առաջ ազատվել այս դավաճանից ու նրա՝ գործակալ թիմակիցներից, բայց ինչպե՞ս․․․

Հայրենաբնակ հասկացողները նախ պետք է իրենց մեջ հաստատակամ լինեն, որ հասկացել են՝ այսպես շարունակելով, տանուլ ենք տալիս ամեն ինչ, ավերվել է  անցյալը, մշուշոտ է ներկան, կորել ու անհետանում է ապագան, և ջախջախվում են մեր իղձերն ու իդեալները, վտանգի տակ է մեր պետականությունը։ Ուրեմն`պետք է մասնակից լինեն դավաճանին հեռացնելու  բոլոր  գործողություններին՝ հավաքական կամ անհատական, կենտրոնացված կամ ապակենտրոն` օր ու արև չտալով դավաճանին ու նրա թիմակիցներին։

Սփյուռքի հասկացողները արդեն պետք է հասկացած լինեն, որ այս ժամանակաշրջանում պետություն-իշխանություն նույնացած են, դավաճանը բռնազավթել  է պետությունը, ինչ ուզում` անում է, ինչպես ուզում՝ անում է, չկա պետություն… Արտերկրում հասկացողները իրենք պետք է որոշեն՝ ինչպես են պայքարում: Թող հավուր պատշաճի «դիմավորեն» դավաճանին ու նրա ներկայացուցիչներին… Մի պարզաբանում միայն՝ եթե այս քաղաքական խրտվիլակն ու դավաճանները, որոնք վարպետացել են խաբեության ու քաղաքական աճպարարության մեջ, մնան իշխանության` ստորագրելու են մի այլ թուղթ, որով էլ ոչ մի առիթ չի մնալու ազգային պահանջատիրության, մեր աչքի առաջ իրականանում է թուրքերի դարավոր երազանքը՝ պանթյուրքիզմը, և փակվում  են հնարավոր ճանապարհները մեր իղձերի ու նպատակների։

Այս ժամանակաշրջանում ինձ այլևս չի ուրախացնելու Սփյուռքի որևէ գրասենյակի կամ այլ ձևաչափով որևէ աշխատանք կամ միջոցառում, որ կուժեղացնի այս իշխանությանը և դրա հետևանքով կերկարացնի քաղաքական ուժի կյանքն ու կդժվարացնի նրանց դեմ պայքարը, կրկնում եմ` Հայաստանում իշխանությունն ու պետությունը նույնացված են։

Կարծում եմ՝ մոտ օրերս նոր թափով կվերսկսվի պայքարը՝ հասկացողներով, և հայրենասերներն ու արժանապատվություն ունեցող հայերը պետք է մեծացնեն ճնշումները՝ այն պարզ գիտակցությամբ, որ կա՛մ կլինի «առանց նիկոլի Հայաստան», որը փրկությունն է, կա՛մ էլ՝ նիկոլով, որը կործանումն է…

Դավաճանը վարպետ է մանիպուլյացիայի, բեմականացումների ու խաբեբայության, նա չարիք  է ազգի համար, չպետք է տրվել նրա խաղերին, պետք է շարունակել պայքարը սահմանադրական և այլ ճանապարհով։

Դավաճանը նաև հմուտ շանտաժիստ է. հիշում ենք՝  «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Հիմա էլ ասում է նույնը` դրան տալով «քաղաքական լուծումներ»։ Դավաճանի որևէ խաղի մեջ ներքաշվելը հղի է նոր վտանգներով, գուցե այս անգամ ասվի՝ «կա՛մ ե՛ս կլինեմ, կա՛մ էլ Հայաստան չի լինի», ինչպես արեց Արցախի նկատմամբ։

Հասկացողների գործը մեկն է` դիմակայել դժվարություններին և գործուն մասնակցություն բերել պայքարին։ Այդ ժամանակ կհաջողենք, եթե՝ ոչ, ուրեմն՝ նշանակում է հաշտվել վերը նշված իրականությունների հետ և,  Աստված մի՛ արասցե, աշխարհով մեկ ցրվել՝ որպես գնչուներ… Ընտրությունն մերն է…

Շարունակելի

Հ.Գ․ Այստեղ արծարծել եմ իմ անձնական մոտեցումները։

Սիմոն Սիմոնյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու

Հաջորդ գրառումը

Եթե մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես պաշտպանեցինք Կարմիր շուկայում…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես պաշտպանեցինք Կարմիր շուկայում…

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական