Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանգստացեք, երբ իրավիճակը թույլ կտա, իսկ մինչ այդ ձեզ հանգիստ պահեք

10/09/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ասում են` Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ է հոգնել, գերհոգնել ու ելնելով դրանից` երկարաժամկետ արձակուրդ է վերցրել: Նույն գերհոգնածության ու լարվածության «փաթեթի» շրջանակններում արձակուրդում են գտնվում նաեւ երկրի վարչապետն ու նախագահը: Իհարկե, յուրաքանչյուր մարդ, լինի նախարար, զինվորական, թե շարքային քաղաքացի, ունի հանգստանալու իրավունք, եթե այդ նախարարի գլխավորած ոլորտը ճգնաժամ չի ապրում, եթե զինվորականի պաշտպանած հայրենիքը չի պատերազմում, եթե քաղաքացու վիճակը, ապրելակերպն ու պայմանները թույլ են տալիս: Այսպիսով` մարդիկ հանգստանում են:

Բայց չէ՞ որ հիմա պատերազմ է, ինչպես ամիսներ առաջ պնդում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` տգեղ բառեր նետելով նրանց հասցեին, ովքեր «պատերազմի ժամանակ անձնական խնդիրներ են լուծում»: Պատերազմ է, առողջապահական պատերազմ, եւ այս պատերազմի զորավարը, թող ինձ ներեն զինվորականները, Արսեն Թորոսյանն է, մի՞թե զորավարը նման ժամանակ իրավունք ունի արձակուրդ վերցնելու: Այսինքն` Արսեն Թորոսյանի արածն ի՞նչ է` անփութությո՞ւն, թե՞ դասալքություն. Տեր-Պետրոսյանն այս մասին ոչինչ չի՞ ուզում ասել, որպես լուրջ գիտնական եւ պետական գործիչ չի՞ ուզում ընդգծել, որ դա դավաճանություն է, սրիկայություն է. վախկոտություն:

Եթե առաջ քաշված խնդիրը չափազանցված համարեք, մի պահ պատկերացրեք, որ հուլիս ամսվա տավուշյան մարտերի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն արձակուրդ վերցներ, այն էլ երկարաժամկետ, եւ գնար հանգստանալու, եւ անհոգ դեմքի արտահայտությամբ լուսանկարներ հրապարակեր սոցցանցերում (ների՛ր այս օրինակի համար, պարոն Տոնոյան), այնպես, ինչպես արել է Արսեն Թորոսյանը:

Հուսով եմ` պարզ է, որ այդ քայլը կնույնացվեր դավաճանության հետ, ուրեմն եկեք հասկանանք` առողջապահական ճգնաժամի պայմաններում դիրքերը լքած առողջապահության նախարարը դավաճա՞ն է, թե՞ ոչ: Իհարկե, լավագույն սահմանումը կտա Առաջին նախագահը, որը երբեւէ տանել չի կարողացել դավաճանությունը, մանավանդ ազգային:

Նախագահ Արմեն Սարգսյանին չեմ էլ ուզում անդրադառնալ, ժպտերես մարդ է, լավ պարում է, բացի այդ Անգլիայի դեսպանն է ՀՀ-ում, թող հանգստանա, մանավանդ, որ երբեք էլ չի աշխատել: Բայց, այ, Նիկոլ Փաշինյանի վիճակը ծանր է:

Մարդը, որ պետության գերագույն-գլխավոր հրամանատարն է, եւ բոլորիս զգոնության կոչ է անում, արտակարգ դրություն է հայտարարել եւ հենց այդ պայմաններում էլ լքել ղեկավարի աթոռն ու գնացել հանգստի: Վստահ եմ` վարչապետը լավ է հասկանում` ինչ է նշանակում արտակարգ դրություն, բայց տարակուսում եմ` վարչապետը գիտի՞, թե՞ չգիտի, որ արտակարգ դրության ժամանակ պետության գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն չի կարող արձակուրդ գնալ, այլեւ չի կարող սոցցանցերում պարապ գրառումներ անել: Դա չգրված օրենք է, որը պահպանվում է շատ երկրներում: Ավելին` ոչ միայն վարչապետը, այլեւ ամբողջ պետական կառավարական համակարգն այս օրերին պետք է լծված լինի իր աշխատանքին եւ գոնե հիմա մոռանա գայթակղիչ պարգեւավճարների մասին, մանավանդ, երբ արտակարգ դրության համավարակը մեզ հանգիստ թողնելու համար մեծ գումարներ է պահանջում:

Իսկ այն հարցին, թե երբ պետք է հանգստանան այդ մարդիկ, հստակ պատասխանում եմ` երբ իրավիճակը թույլ տա, վերջիվերջո նրանք պատասխանատուներ են, եւ այդ պատասխանատվությունն ստանձնել են սեփական կամքով ու խնդրանքով` պնդելով, թե ժողովուրդն իրենց գործատուն է, իրենք էլ` ժողովրդի ծառան, վարձու աշխատողը: Ուրմեն ի՞նչ իրավունքով է ժողովրդի աշխատակիցը ժողովրդի դրամական միջոցներով հանգստանում, երբ ժողովուրդը նաեւ դրամական միջոցների բացակայությամբ` գտնվում է տարակուսանքի մեջ, ոչ աշխատանքայինՙ պարտադիր արձակուրդի մեջ:

Ազատե՞նք աշխատանքից:

Մտահոգությամբՙ ձեր գործատու`ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը չի գնի արտասահմանյան պատվաստանյութ COVID-19-ի դեմ

Հաջորդ գրառումը

Բեյրութի նավահանգիստը կրկին այրվում է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Բեյրութի նավահանգիստը կրկին այրվում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական