Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հրամայականը

Արամ Սաֆարյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախահայության բռնի տեղահանությունից եւ Հայաստանում վերաբնակեցվելուց հետո հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բարդությունները չեն պակասում: Սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով: Հայ-ռուսական հարաբերությունների մեջ ճգնաժամային երեք ամիսները ցույց են տալիս, որ քաղաքական մակարդակում շատ չլուծված (շատ դժվար լուծվող) հարցեր կան: Ռուս դիվանագետները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բազմաթիվ առիթներով ասում էին, որ ստեղծվել է մի վիճակ, երբ քաղաքական հարաբերություններ ուղղակի չկան: Տարվա վերջում իրավիճակը, կարծես, սկսեց փոխվել, չնայած փոխադարձ դժգոհությունը շարունակվում է: Այս ամենը անհրաժեշտություն է առաջացնում հանգամանորեն վերլուծել եւ դասակարգել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում առկա իրողությունները եւ փորձել ելքեր առաջարկել ճգնաժամից դուրս գալու համար:

Լարվածություն քաղաքական հարաբերություններում

Մի քանի ազդանշաններ կան, որոնք վկայում են անցած տարվա ընթացքում հարաբերությունների աստիճանական վատթարացման մասին: Դեռ հունիսին երկու երկրների համապատասխան նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված կրթական համաժողովը Երեւանում անցավ հաջողությամբ: Երեւանի պետական համալսարանը, հետո եւ այլ բուհեր դարձան եվրասիական համալսարանների կոնսորցիումի անդամներ: Այդ կոնսորցիումը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Սադովնիչին: Աշնան սկզբին երկու երկրների տեղեկատվությունը համակարգող պետական մարմինները նախաձեռնեցին հայ-ռուսական առաջին մեդիա-ֆորումը, որտեղ ներկայացված էին Հայաստանի  մեդիա դաշտի առավել հեղինակավոր ներկայացուցիչները: Այս ֆորումն անցավ վերին աստիճանի զուսպ մթնոլորտում, որի նպատակն էր բարի կամք դրսեւորել եւ մեղմել արդեն նկատվող լարվածությունը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարումն ու արցախահայության տեղահանումը Հայաստանում առաջացրին հակառուսական տրամադրությոնների ուժեղացած ալիք: Չստանալով սպասվող աջակցությունը ՀԱՊԿ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Մինսկում անցած ՀԱՊԿ եւ ԱՊՀ գագաթաժողովներին: Սեպտեմբերի սկզբին Երեւանում պետք է կայանար հայ-ռուսական միջտարածաշրջանային  10-րդ ֆորումը: Սրան Հայաստանի ուղղությամբ աշխատող ռուսական պետական մարմինները մեծ ուշադրություն են տվել մշտապես: Տասը տարվա ընթացքում առաջին անգամ այս ֆորումը Երեւանում տեղի չունեցավ, հետաձգվելով անորոշ ժամանակով: Ընդհանուր քաղաքական լարվածության պատճառով ժամանակավորապես ընդհատվեցին կամ հետաձգվեցին տարբեր հրապարակային միջոցառումներ: Այս ամենը առիթ տվեց ռուս փորձագետներին պնդելու, որ հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում հետընթաց է նկատվում: Այժմ, 50-ից ավել փորձագետների մասնակցությամբ Մոսկվայում աշխատում են Ռուսաստանի բարեկամ երկրների 2023թ. վարկանիշային ցանկի պատրաստման ուղղությամբ: Առայժմ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի տեղը այդ ցանկում, բայց ակնհայտ է, որ այն կզիջի 2022թ. ցուցանիշին: Քաղաքական հարաբերությունների վրա իր բացասական ազդեցությունն է թողնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը, որը կարելի է անվանել դժգոհություն Հայաստանի դիրքորոշումից հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների գործընթացում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այս հարցում մենք իրարամերժ տեղեկություններ ենք ստանում: Աշխարհի ուժային կենտրոներից մեզ ասում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները դժվարությամբ, բայց առաջ են գնում: Մյուս կողմից Մոսկվան բարձրաձայնում է, որ Ադրբեջանը համաձայն է նոյեմբերի 9-ի Մոսկվայի հռչակագրի հիման վրա պայմանավորվածությունների հաստատմանը, իսկ Հայաստանը դիմադրում է դրանց: Այս պայմաններում լարվածությունը մեծանում է այն ասեկոսեներով, թե Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Բաքուն պատերազմ է սանձազերծելու Հայաստանի դեմ: Մենք ունենք այս ամենի արդյունքում Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտը առողջացնելու առաջարկներ, որոնք կներկայացնենք այս վերլուծականի վերջում:

Տնտեսական համագործակցության աննախադեպ աճ

Ի տարբերություն քաղաքական հարաբերություններում ճգնաժամի, 2023թ. հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն աննախադեպ աճ են արձանագրել: Հայաստանի արտաքին առեւտրական ոլորտը տարվա արդյունքով ցույց է տալու 42% աճ: Այդ աճի 38% բաժին է ընկնում Ռուսաստանին եւ ԵԱՏՄ գործընկերներին: Ռուսաստանը 2023թ. շարունակել է մնալ Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Եվրասիական փորձագիտական ակումբի խնդրանքով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հունվարի սկզբին մի տեղեկանք է պատրաստել, որտեղ մանրամասնորեն հիմնավորված են հայ-ռուսական տնտեսական համագործակցության նմանօրինակ զարգացման բոլոր հիմնական դրվագները: Այսպես. Ռուսաստանը 2023թ. Հայաստանի երկրորդ ներդրողն է Արաբական Միացյալ Էմիրություններից հետո: ՌԴ-ն գլխավորում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների առաջին հնգյակը: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, երրորդ տեղում Չինաստանը, չորրորդ տեղում՝ Վրաստանը եւ հինգերորդ տեղում՝ ԱՄՆ-ն: Հարկ է նշել, որ վերջին երեք երկրները առաջին անգամ են նման բարձր տեղում հայտնվում: Տասը ամսվա արդյունքով Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 մլրդ. դոլար, նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ աճելով 40,8%: Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 2,9 մլրդ դոլար, աճելով 63%-ով: Ներկրումը Ռուսաստանից կազմել է 2,7 մլրդ. դոլար, աճելով 16,6%-ով: Հարկ է նշել, որ հայկական արտահանումը Ռուսաստան երկու շերտ ունի: Առաջինը սեփական արտադրանքի արտահանումն է, երկրորդը՝ վերաարտահանումը: Ընդհանուր պատկերացում կազմելու համար նշենք, որ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը տասը ամսվա կտրվածքով կազմել է 15,4 մլրդ. դոլար: Մեր արտահանումը աճել է 38,5%-ով, կազմելով 5,81 մլրդ. դոլար, իսկ ներկրումը կազմել է 9,6 մլրդ. դոլար, աճելով 42,9%-ով: Տպավորիչ չափերով աճել է ապրանքաշրջանառությունը նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի հետ:

2023թ. Հայաստան է եկել 2,3 մլն. զբոսաշրջիկ: Դրա 50%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:Զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Վրաստանը (11%), երրորդ տեղում Իրանը (6%), չորրորդ տեղում ԱՄՆ-ն (3%), հինգերորդ տեղում Հնդկաստանը (1,5%) եւ վեցերորդ տեղում Չինաստանը (1%):

Ուղիղ տրանֆերտների հարցում նույնպես առաջին տեղում Ռուսաստանն է: Տասը ամսվա կտրվածքով այնտեղից Հայաստան է եկել 3,2 մլրդ. դոլար: Աճը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 1,1 անգամ: ԱՄՆ-ից ուղիղ փոխանցումները նույն ժամանակահատվածում նվազել են, կազմելով 529 մլն. դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարի դրանք կազմում էին 608,7 մլն. դոլար: Փորձագիտական գնահատականներով 2023թ. ցուցանիշը կկազմի ավելի քան 4 մլրդ. դոլար: Հետաքրքրական է, որ Հայաստանից Ռուսաստան նույն տասը ամիսների կտրվածքով փոխանցումները կազմել են 539,7 մլն. դոլար: Հայաստանից ԱՄՆ փոխանցված գումարները կազմել են մոտ 384,5 մլն. դոլար:

Հայաստանում 2023թ. գործել է մոտ 700 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որոնց կեսը իրականում աշխատել է: Հայաստանում հաստատված ռուսաստանցիները բացել են եւ աշխատեցնում են, փորձագիտական հաշվարկներով, մոտ 3000 տարբեր տեսակի ձեռնարկություններ: Ընդհանրապես, հարկ է նշել, որ մեր երկրում հաստատված ռելոկանտները տնտեսության վրա թողել են բարերար ազդեցություն: Հայաստան ուղարկված բոլոր տրանսֆերտների կեսը ստանում են մեզ մոտ հաստատված Ռուսաստանի քաղաքացիները: Այս թեման ինչպես տնտեսագիտական հարթության վրա, այնպես էլ հասարակական-քաղաքական, հարկ է լրջորեն եւ խորությամբ ուսումնասիրել: Ուկրաինական ճգնաժամի պատճառով բնակչության այս տեղափոխությունների բոլոր արդյունքները մեր կյանքի տարբեր ուղղությունների վրա հարկ է մանրամասնորեն եւ որակով քննարկել: Պետք է հականալ, թե ինչ գործընթացներ են կանխատեսելի վերոհիշյալ ճգնաժամի հաղթահարումից հետո եւ ինչ նոր իրողությունների է բախվելու Հայաստանը մոտակա 1,5-2 տարիներին:

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների նման տպավորիչ զարգացումը ընդունել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս տված իր հարցազրույցում: Նա նույնիսկ ընդգծել է, որ հայտնի դժվարությունների ընդհանուր մթնոլորտում, տարվա ընթացքում Հայաստան է եկել ինը բիզնես պատվիրակություն եւ բոլորի նպատակներն ու ծրագրերը հաջողությամբ իրականացել են: Այսպիսով, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը դառնում է ընդհանրապես հայ-ռուսական համագործակցությունն ու փոխգործակցությունը զարգացնելու օգտին գլխավոր փաստարկ: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ 2023թ. Զարգացման եվրասիական բանկը 2024.-2026թթ. համար Հայաստանին է տրամադրել 2,103 մլրդ. դոլար վարկ մեր առաջատար տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով, ապա պատկերը կամբողջանա եւ հասկանալի կդառնա այս վեկտորի նշանակությունը մեր տնտեսական զարգացման համար:

Հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու որոշ դեղատոմսեր

 Քաղաքական լարվածություն դաշնակիցների եւ մտերիմ գործընկերների միջեւ աշխարհում էլի են եղել: Հայտնի են լարվածությունները Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ, Մեծ Բրիտանիայի եւ Եվրասմիության միջեւ եւ այլն, եւ այլն: Նման դեպքերն ավելի շատ են մեր տարածաշրջանի իսլամական երկրների պատմության մեջ: Հիմա մեր նպատակը ոչ թե դրանք վերլուծելն է, այլ արձանագրելը, որովհետեւ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կարգավորվել Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում այս կնճիռը, եւ ինչպե՞ս կանդրադառնա չկարգավորված լարվածությունը մեր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի վրա:

Դեկտեմբերի 23-ին մասնակցելով Սանկտ-Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին, Հայաստանի վարչապետը կարծես թե հանեց լարվածության մի մասը: Սակայն ռուսական դիվանագիտության ղեկավարի վերջին ասուլիսը ցույց է տալիս, որ լարվածության մի մասը չի հաղթահարված եւ շարունակվում է գոյություն ունենալ: Այս պայմաններում, վերլուծելով առկա լարվածության առավել նկատելի հիմքերը, թույլ ենք տալիս մեզ անելու երկու առաջարկություն: Առաջինը վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին եւ այդտեղ առկա դժվարություններին: Տարբեր առիթներով, մեր հրապարակումների մեջ մենք զարմանք ենք հայտնել, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը խուսափում խորհրդակցական հանրաքվեներ անցկացնելուց: Չէ՞ որ դրանց արդյունքները կարող են շատ լուրջ փաստարկ հանդիսանալ որեւէ երկրի արտաքին քաղաքական ուղեզրի մշակման ժամանակ: Մենք կարծում ենք, որ կարելի է մի խորհրդակցական հանրաքվե անցկացնել պարզելու համար մեր ժողովրդի կարծիքը հայ-ադրբեջանական կարգավորման ընդհանուր գործընթացում առկա խոչընդոտների մեծությունը եւ բարդությունը գնահատելու համար: Հասկանալի է, որ նման հանրաքվեն պետք է ուղեկցվի բոլոր լրատվամիջոցների միջոցով բաց  եւ հրապարակային քննարկումների արդյունքում: Պետք է թույլ տալ, որ արտահայտվելու իրավունք ունենան բոլորը, ովքեր ասելիք ունեն: Այլ ոչ թե միայն նրանք, ովքեր ընդունելի են կամ հաճելի:

Երկրորդ: Հայկական հասարակությունն ուղղակի կարոտ է, որ իր հետ խոսեն հասկանալի ու մատչելի լեզվով եւ ազնվորեն ներկայացնեն հայտնի դժվարությունները: Հրապարակային քննարկումները պետք է ուղղված լինեն ոչ թե ընդդիմադիր շրջանակաները լռեցնելուն կամ խեղդելուն, այլ նպատակ ունենան հագեցնել անորոշության եւ տագնապի առկա մթնոլորտը ազնիվ դատողություններով եւ սկզբունքային մոտեցումներով: Եվ վերջապես, պետք է ներգրավել բոլոր կարեւոր ուժերին, որոնք պատրաստակամություն հայտնեն ջանքեր գործադրել առկա դժվարությունները հաղթահարելու համար: Նրանց ձայնը, խորհուրդները, հորդորները պետք է ընդունվեն պետական մարդկանց սազական համբերատարությամբ եւ իմաստությամբ: Մեր հասարակությունը ի վիճակի է ավելի ուժեղ լինելու, քան հիմա է: Այդ հնարավորությունից պետք է օգտվել ըստ ամենայնի:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միմյանց շշահարող պատգամավորներն էթիկայի կարիք չունեն

Հաջորդ գրառումը

Լավատես, իրատես… թե՞ մի այլ վիճակ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Լավատես, իրատես... թե՞ մի այլ վիճակ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական