Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ռազմագերիներն այլևս պատանդ են

11/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Գոհար Մելոյանը իր ՖԲ էջում անդրադարձել է ռազմագերիների խնդրին, –

Հետևելով Արդբեջանից հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության միակ հայանպաստ կետը, հայ ռազմագերիներին օգտագործում են որպես պատանդներ՝ Հայաստանին շորթելու նպատակով, և սա բացառապես գործող իշխող ուժի դավադիր և հանցավոր թողտվության արդյունք է։

1️⃣ Օրինակ՝ հունվարի 30-ին Ադրբեջանին Սյունիքով Թուրքիայի և Նախիջևանի հետ կապող միջանցք տալու վերաբերյալ փոխվարչապետների եռակողմ հանդիպումից առաջ՝ Հայաստանին վերադարձվեցին հինգ գերիներ։

2️⃣ Այնուհետև՝ տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլևս պարտադիր զինծառայություն չեն անցնելու Արցախում կամ օտարերկրացիները չեն կարող մեկնել Արցախ՝ առանց խաղաղապահների նախնական համաձայնության։

Դրանից անմիջապես հետո Հայաստան է վերադարձվում ևս հինգ գերի։

Այսինքն՝ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին՝ հետպատերազմյան շրջանում Հայաստանից նոր զիջումներ ստանալու և Արցախի սուբյեկտայնության և անվտանգության աստիճանը հնարավորինս նվազեցնելու համար։

Օրինակ՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ մարտին կանխատեսելի Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից անմիջապես առաջ կամ հետո Հայաստանին կրկին կվերադարձվեն գերիներ, եթե Հայաստանը համաձայնվի կոմունիկացիաների այնպիսի բացմանը, որը հնարավորինս կբխի Ադրբեջանի շահերից։

Վերոնշյալ իրավիճակը Նիկոլ Փաշինայնի ղեկավարած իշխանությունների դավաճանական գործողությունների ուղղակի հետևանք է։

Ստեղծված իրավիճակի համատեքստում կրկին պետք է բարձրաձայնվի բազմաթիվ անգամներ հնչեցված հարցադրումը՝ ինչու՞ մինչ օրս չկիրառվեցին առկա հնարավորությունները հայ ռազմագերիներին վերադարձնելու նպատակով։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 🔺չֆիսքելով գերիների վերադարձման հստակ ժամկետներ,

🔺պատշաճ և ժամանակին հանձնելով ինչպես հայտարարության մեջ նշված, 🔺այնպես էլ՝ չնշված տարածքները, ինչպես՝ Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան-Գորիս ավտոճանապարհի մի մասը, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,

🔺առանց գերիների հարցի լուծման Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրելով կոմունիկացիաների բացման ճանապարհային քարտեզը՝ Հայաստանը քամուն տվեց բոլոր լծակները, որոնցով հնարավոր էր Ադրբեջանին ստիպել անմիջապես վերադարձնելու անվերապահորեն բոլոր գերիներին։

Այսքանից հետո, սեփական դավադիր և հանցավոր գործողությունների արդյունքում հայ ժողովրդի երեսուն տարվա հաղթանակը տապալած, կապիտուլացիայի պայմանագիրը ստորագրած անձը, ով հետևողականորեն վերջին շուրջ 100 օրվա ընթացքում մսխել է հայ ռազմագերիներին վերադարձնելու բոլոր հիմքերը, այսօր Ազգային ժողովում ցուցաբերեց աներեսության և սեփական ժողովրդի վրա խորապես թքած ունենալու հերթական մաստեր կլասը՝ հանդգնելով ասել, որ ինքն էլ գոհ չէ գերիների հարցով արդյունքներից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում ապրած երեք մարդու

Հաջորդ գրառումը

Twitter-ը չի վերականգնի Թրամփի էջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Twitter-ը չի վերականգնի Թրամփի էջը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական