Հրանտ Ավետիսյանի ՖԲ էջից, –
Էն ինչ տևեց 44 օր դա պատերազմ չէր։ Լիքը ռազմահայրենասեր տղերք թողնելով տուն տեղ գնացին կռիվ տալու երկիրը պահելու համար։ Այն ինչ իրականում տեղի էր ունենում Արցախի հանձնման դասական պռոցես։ Դեբիլների ներկայացուցիչ լենա նազարյանն էլ մի օր խոստովանեց, որ իրենք չէին կարող հանձնել Արցախը առանց արյունահեղության։ Էն դիրքերը որտեղ կռիվ են տվել ու հրամանատարները անտեսել են նահանջի հրամանը մերոնք լավ էլ մինչև վերջ պահել են։ Բայց ընդհանուր պռոեկտը դա ոչ թե կռիվ տալն էր, այլ Արցախի հանձնելը։ 44 օր ամեն ինչ գնում էր նրան, որ ադրբեջանին պետք է հանձնվի ամբողջ Աևցախը, վերջին օրերին նույնիսկ Ստեփանակերտը տարահանեցին, որ ամեն ինչ հարթ ընդանա։ Այ թե ինչ տեղի ունեցավ հետո, որ Ստեփանակերտը մնաց օդում կախված այլ ոչ թե թշնամու ձեռքում դա ինձ համար ըտենց էլ անբացատրելի ա մնում։
Զոհերը արդեն շատ շատ էին, բանակին ներշնչել էին, որ իրանք դիրք թողող են, ամենուր խոսվում էր դավաճան հրամանատարների մասին… Մի խոսքով ամեն ինչ հստակ գծած էր ամբողջ Արցախը թշնամուն տալու համար։ Ու մի բան էղավ, որը ստիպեց ստորագրել հայտնի փաստաթուղթը։ Ստեղ մի հանգամանք էլ կա` ևս տաս օր շարունակվելու դեպքում ադրբեջանի բանակը այլևս կսպառվեր, բայց ցավոք չէին սպառվի նրան օգնողների ռեսուրսները։
Այս ամենը այնքան իդեալական էր գծված, որ չէր կարող այլ ելք լիներ, Արցախը բեռ էր աշխարհի համար, իսկ մեր համար այդպես էլ արժեք չդարձավ։ Ու էդ պատճառով Արցախից պետք էր ազատվել լեգիտիմ ճանապարհով, որի անունը դրեցին պատերազմ։
Հասկացեք, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող էս ընտրություններում առաջին տեղ զբաղեցնել, նույնիսկ եթե տեսանյութ լիներ, թե ինչպես են ադրբեջանցիները գալիս և ընտրում նիկոլին Սյունիքում։ Նոյեմբերին կնքած փաստաթուղթը պետք է լեգիտիմացվեր հայ ժողովրդի անունից, որը և տեղի ունեցավ։ Հայ ժողովուրդը կռիվ տալու փոխարեն նախընտրեց նիկոլի հետ ծնկի գալ ու ոնց Պուտինը ասեց նիկոլին` կարևորը դուք վայելում եք ժողովրդի վստահությունը։