Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրը` մեղադրյալ, որդին` հերոս. չընկալված Խաչատուրովները

16/07/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ 2016 թ. ամռանը`Ապրիլյան պատերազմից հետո, ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց Գրիգորի Խաչատուրովը` Գշխավոր շտաբի այդ ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի որդին, բոլորն սկսեցին կարծիք հայտնել, որ այդ նշանակումը կատարվել է ոչ թե Գրիգորի Խաչատուրովի ռազմական տաղանդի շնորհիվ, այլ նրա հոր զբաղեցրած դիրքի միջոցով:

Ոմանք նույնիսկ մեղադրեցին Ս. Սարգսյանին`պնդելով, որ նա տուրք է տալիս Խաչատուրովի ցանկություններին և բանակի 5 գլխավոր բաժանումներից մեկի հրամանատարությունը վստահում է մի մարդու, ով այդ պահի դրությամբ մասնագիտական որևէ լուրջ արարքով աչքի չի ընկել և «շվայտ հոր շվայտ զավակ է»: Դժվար չէ կռահելը, որ այդ լուրերը եփողներն ու տեղեկատվական դաշտի ճաշասեղանին օրը երեք անգամ դնողները ժամանակի ընդդիմադիրներին էին` այսօրվա գործող իշխանությունները: Այդ լուրերը «վաճառված պատերազմի» և «փամփուշտները դիրքերից նախօրոք հավաքելու» լեգենդների տրամաբանական շղթայի մի մասն էին կազմում:

Հայտնի խոսք կա կեղտը ձյան տակ չի մնում. այդպիսին էին նաև այդ «բացահայտումները»: Այսօր, երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովն իրենց նախկին դիրքերը չեն զբաղեցնում, ավելին մեղադրվում են 2008թ, ՀՀ-ում սահմանադրական կարգ տապալելու մեջ, Գրիգորի Խաչատուրովը կրկին իր դիրքերում է և փայլում է այդ դիրքերում: Ավելին2019թ. օգոստոս ամսին հենց նրա հրամանատարությամբ է հայկական զինուժն իր դիրքերը բարելավել և հակառակորդից ազատագրել շուրջ 140 հեկտար տարածք: Այս օրերին տեղի ունեցած մարտական գործողությունները, որոնց ընթացքում թշամին կրել և կրում է մարդկային և տարածքային մեծ կորուստներ, ինչպես նաև Թվուզը և մի շարք ադրբեջանական այլ բնակավայրեր ու կարևոր նշանակության ճանապարհներ հայտնվել են հայ դիրքապահների անմիջական վերահսկողության տակ, նույնպես ղեկավարում է Գրիգորի Խաչատուրովը` «շվայտ հոր շվայտ զավակը», այն զինվորականը, ով, ինչպես 2016թ. պնդում էր ընդդիմադիր մամուլը ռազմական որևէ հմտություն չուներ: Ստացվում է, որ տեղեկատվական այն աղբը, որը ժամանակին իրացնում էին ընդդիմադիրները, սուտ էր, կեղտոտ ապատեղեկատվություն ու սրիկայություն: Որովհետև վերջին դեպքերը լիովին ցույց տվեցին, որ Խաչատուրովի որդին ոչ թե անտեղյակ, հոր միջոցով բանակային կորպուսի հրամանատարի պաշտոն ստացած մեկն է, այլ ռազմագիտական փայլուն հմտություններ ունեցող, համարձակ հրամանատար, որի ղեկավարությամբ, 11 ամսվա ընթացքում հայկական ստորաբաժանումները երկու անգամ զգալիորեն բարելավեն են իրենց դիրքերը ` հնարավորություն ունենալով նոր զբաղեցրած դիրքերից դիտարկել թշնամու խորը թիկունքը:

Թե ինչու Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին չի հնչել Խաչատուրովի տղայի անունը, հայտնի չէ: Գուցե պատճառն այն պտտվող լուրերն են, ըստ որոնցԽաչատուրովն արգելել էր հոլովել իր որդու անունը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նա արտոնյալ է և հավելյալ ուշադրության է արժանանում (բայց դա ուղղակի պտտվող խոսակցություն է): Զարմանալի տրամաբանություն է, 2018 թվականից առաջ ոմանց մոտ «պապայի բալա» ընկալվող մարդն այսօր արժանանում է համազգային գովասանքի ու կենացների: Մանավանդ վերջին օրերից հետո Գրիգորի Խաչատուրովի կենացը դեռ շատ են խմելու: Հայրը մեղադրյալ, հասարակության կողմից չնդունված մարդ, որդին`հերոսի համբավ ունեցող: Զարմանալի է:

Յուրի Խաչատուրովն, իրավամբ, հակասական կերպար է, գոնե հանրությունը նրան այդպես է ընկալում: Բայց պետք է նկատի ունենալ, որ լավ սերմից վատ պտուղ ծնվում է, բայց վատ սերմից երբեք լավ պտուղ չի ծնվում: Գրիգորի Խաչատուրովը լավ պտուղ է:

Ես ցավում եմ, որ այդ սուտը եփվել է մեր հայրենիքում, առավելապես ցավում եմ, որ այն շատերն են ճաշակել:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամու մարտական գործողություններն ավելի են քան, դիվերսիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջորդ գրառումը

Կորոնավիրուսի 554 նոր դեպք, 583 առողջացած, 15 մահ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Կորոնավիրուսի 554 նոր դեպք, 583 առողջացած, 15 մահ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական