Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի ասացվածքը, կամ իրերը կոչենք իրենց անուններով

25/01/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Որոշել էի մի տևական ժամանակ մեր հանրային-պետական կյանքի մասին ոչինչ չգրել, քանզի այն գրելացավը, որ վերջին 2,5 տարում և հատկապես հետպա­տե­րազմ­յան շրջանում պատել է մեր ժողովրդի զգալի մասին, արդեն նողկանք է առա­ջաց­նում: Ինչպես ասում են՝ ամեն հասկացող-չհասկացող, որ կարող է լայվ մտնել, իր սե­փա­կան «խմբագրությունն» է բացել և սրբազան պարտքն է համարում արձագանքել ամեն ինչի: Ընդ որում, որպես կանոն՝ հայհոյախառը բառապաշարով, և ոչ միայն վատ չզգալով այդպիսի վարքագծի համար, այլև՝ մի տեսակ հերոսական կեցվածք ըն­դու­նե­լով: Սակայն ստիպված եմ որոշումս խախտել, երբ հարցը վերաբերում է ազգային արժեքների ոտնահարմանը, որովհետև այլևս ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե սո­վո­րա­կան չիմացության կամ տգիտության հետ, այլ հետևողականորեն իրակա­նաց­վող քաղաքականության: Ազգադա՛վ քաղաքականության:

Մեր հանրային խևը (նրա մասին հնարավոր չէ այլևս այլ կերպ արտահայտվել), Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք» հռչակելուց հետո, հիմա էլ անվերապահորեն հռչակեց ադր­բե­ջանական՝ հերթական հաճույքը պատճառելով մեր թշնամուն, հա­վա­նաբար՝ նաև իր թիմակիցներին ու երդվյալ կողմնակիցներին: Եթե վերջինների մասով կար­ծի­քս ճիշտ չլիներ, իրենց անհամաձայնությունը կհայտնեին: Այսօր երրորդ օրն է և նի­կո­լականներից ոչ ոք հակառակը չի ասել: Ուրեմն նրանց կարծիքով նույնպես Շուշին ադրբեջանական քաղաք է, հետևաբար Արցախն էլ ադրբեջանական հող է, այնինչ՝ առնվազն մեկուկես հարյուրամյակ Շուշին եղել է Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնը: Այստե­ղից բխում է այն տրամաբանական հետևությունը, որ հանուն Շուշիի և առհասարակ՝ հանուն Արցախի մարտնչողները ոչ թե ազատարարներ էին, այլ զավ­թիչ­ներ: Հետևա­բար հաջորդ տրամաբանական հարցը. պրն Նիկո՛լ և նիկոլիկնե՛ր, հանուն ինչի՞ մեր շուրջ հինգ հազար որդիների ու եղբայրների արյան տակ մտաք, շուրջ տասը հազարին խեղանդամ դարձրիք և նույնքան ընտանիքներ դժբախտացրիք: Հանուն ուրիշի հողերը զավթելո՞ւ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծից հետո նվաճողական պատե­րազմ­­ներ չի վարել: Ի՞նչ է, Նիկո՛լ, դու քեզ Տիգրան Մեծի՞ տեղն էիր դրել:

Այն ամենից հետո, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում բոլորիս հայ­տնի է դարձել Նիկոլի և նրա թիմակիցների մասին, լիուլի բավարար էր, որպեսզի նրանք վաղուց իշխանություն չլինեին: Բավարար հիմքեր կան մտածելու, որ նման­օրի­նակ շատ բաներ էլ, օր. կրկնակի գործակալների նոր անուններ, որոնք, ըստ վերջին հրապարակման հեղինակի, կառավարությունում և ԱԺ-ում շարու­նա­կում են տնօրի­նել հայոց պետականության, ըստ էության՝ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը, դեռևս բացահայտված չեն, սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանց մի մասն արդեն իսկ դատարաններում պիտի փորձեր պաշտպանել «իր բարի անունն ու գործարար համբավը», այսինքն՝ պաշտպանվեր հայրենա­դա­վու­թյան ու կո­ռու­պ­­ցիայի մեղա­դրանք­ներից, բայց առերևույթ իրենց այնպես են պահում, կարծես այդ մեղադրանքները վերաբերում են ինչ-որ այլմոլորակայինների: Որքան էլ չուզեն գի­տակ­ցել, կստիպեն հանգամանքները, որովհետև հատկապես առաջին մեղա­դրան­քով դատվելու դեպքում դա կլինի մի խարան, որը ոչ միայն իրենց, այլև իրենց մի քանի սերունդների կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, կդառնա նրանց հայրենալքման պատճառ: Բայց քանի որ Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյու­նը գոնե առ­ե­րևույթ դեռևս գտնվում է նրանց լծի տակ, իրա­վունք ունեմ ասելու, որ մենք ոչ թե ար­ժա­նապատիվ ազգ ենք, այլ պատմության պոչից քարշ եկող ժողովուրդ: Մեր պե­տա­կան ատյանները վերածվել են ավգյան ախոռների, սակայն դեռ չի նշմար­վում այն հե­րո­սը, որը կստանձ­նի դրանք մաքրելու առա­քե­լու­թյունը: Տրամաբանորեն այդ հերոսը պիտի լիներ ազ­գու­թյան համահավաք կամքը, որը ուժ կտար իր առաջնորդին, բայց կար­ծես թե դեռ վաղ է այդպիսի կամքի առկայության մասին խոսելը: Հավանաբար դեռ­ևս պիտի շարու­նա­կենք կորուստներ ունենալ, որովհետև շարունակում ենք շփոթված մնալ պա­տե­րազ­մի պատ­ճառած ցավի, Նիկոլի մանիպուլյատիվ վարքագծի և «թուղթուգիր» ար­ված խոր­հր­­դա­րանական մեծա­մաս­նու­թյան միջև: Մենք ազգովի գտնվում ենք մի վիճակում, որին շատ է պատշաճում հայտնի ասացվածքը. «Մի գիժ քարը գցեց փոսը, հազար խե­լոք հավաքվեցին՝ չկարողացան հանել»: Իսկ չենք կարողանում, որովհետև իրենց խե­լոք երևակայող որոշ արվես­տա­բան, քաղաքագետ և այլ համքարությունների պատ­կա­նող նմանօրինակ տիտ­ղո­սա­կիրներ, հայտնի ու անհայտ շարժառիթներից ելնելով, շա­րունակում են գժին օվ­սանն­աներ երգել և իրենց հերթին մոլորեցնել ժողովրդի մի մասին: Շարունակում են հայ­րե­նադավին մեծագործ ու իմաստուն հռչակել, ինչպես հայտնի հեքիաթի հերոսին, և նա էլ, ըստ երևույթին, հավատում է, որ ինքն իսկապես փրկիչ է: Այնինչ՝ «փրկիչը», գիշերվա հերթական վատ երազից հետո նոր անակնկալներ է մատուցում՝ այս անգամ արդեն ադրբեջանական հայտարարելով Շուշին: Մտածում ես՝ հետը գլուխ չդնես, բայց փորձը ցույց է տալիս, որ, չհանդիպելով հակազդեցության, նա ոչ միայն սկսում է հա­վա­տալ իր «մարգարե­ու­թյուն­ներին», այլև փորձում դրանց «ճշմարտացիության մեջ» հավա­տաց­նել նաև ուրիշ­նե­րին: Եվ տպավորություն կա, որ ո՛չ Շուշին ազատագրողներ են եղել, ո՛չ արցախյան պատերազմի հերոսներ և ո՛չ էլ առհասարակ ազգային-ազատագրական պայքար: Այդ ամենը պարզապես մի հաճելի երազ էր, որը քնից արթնանալուն պես ցնդել է:

Այս նողկալի իրականության հենքին չեմ կարող չդիմել պետական համակարգի աշ­խա­տա­կից­ներին, մասնավորապես այն պաշտոնյաներին ու հերոս գեներալներին, որոնց պարտքն է պաշտպանել պետականության կործանվող նավը. «Դուք վատ չե՞ք զգում, որ դարձել եք Նիկոլի կամակատարները»: Առավել ևս ճղճիմ են նրանք, որոնք գարշահոտությամբ բուրող այս իրակա­նու­թյան մեջ հորթային հրճվանքով նետվում են դեպի իրենց առաջարկվող պաշտոնները:

Վարդան Պետրոսյան

22. 01. 2021 թ.

Նախորդ գրառումը

Շուշին ոչ թե ընկել է, այլ Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով. ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյան. Mediaport

Հաջորդ գրառումը

Մոսկվա են վերադարձել անհետացած հազվագյուտ կենդանիները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվա են վերադարձել անհետացած հազվագյուտ կենդանիները

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական