Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների ավազակախմբին․ Միքայել Մինասյան

03/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին:

Գրառումը՝ ստորև.

«Հայաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ հայհոյում են Նիկոլի կուսակցության պատգամավորին, որն առաջարկել է մոռանալ այն մասին, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը և ուշադրություն դարձնել ապագային՝ չմոռանալով հայտարարել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրս բերման և թուրք-ադերբեջանական տանդեմի հետ խաղաղ համագոյակցության հեռանկարի մասին:

Դատելով հայհոյանքների ծավալից՝ բոլորը վրդովված են, սակայն ինչի՞ց: Քայլող տիկինը ոչ մի նոր բան չի ասել. դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2.5 տարի առաջ՝ թշնամուց կրթված և կառուցողական գործընկերոջ կերպար ստեղծելով, իսկ պետությունն ու բանակը կերտած գեներալներից՝ հանցագործների և թալանիչների: Վերանայե՛ք փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցը, որում նա պնդում է, որ կորսվածին վերադառնալու փոխարեն պետք է ապրել խաղաղության մեջ: Իսկ թե ում հետ, նիկոլական պացիֆիստները չեն մասնավորեցնում՝ մտքում պահելով Թուրքիան և Ադրբեջանը:

Մենք չենք նկատել, սակայն Արցախի կործանման սկիզբը դարձել է հենց խաղաղասիրության միակողմանի քարոզչությունը, որը սկզբից ևեթ եղել է նիկոլա-սորոսական իշխանության գաղափարախոսության հիմքը: Կրկնվում եմ՝ սկզբից ևեթ. մինչ թշնամին ռմբակոծում էր Տավուշը, տիկին Էրատոն, ծաղկեփունջը ձեռքին, խաղաղասիրություն էր քարոզում, որը հանգեցրեց 5000 զոհերի: Մինչ թշնամին զինվում էր «բայրաքթարներով», Նիկոլի կինը խոսում էր փամփուշտներից զարդ պատրաստելու մասին, Նիկոլը գնում էր Սու-30 կործանիչները՝ չմտածելով դրանց համար սպառազինման մասին, ինչպես նաև հնացած և չկրակող «ՕՍԱ-ԱԿ»-ները: Մինչ Ալիևը հայտարարում էր Սևանը և Երևանը գրավելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Առաջին արցախյան պատերազմի հերոսներին՝ ալիևյան զառանցանքն անպատասխան թողնելով: Քանի դեռ թշնամին Սյունիքի ճանապարհներին տեղակայում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակները, նիկոլականները վստահեցնում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրավել են հենց սյունեցիները: Մինչ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխոսության մթնոլորտի բարելավմանը: Եվ չեն պարզաբանում, թե ով է պատրաստվում հաստատել այդ երկխոսությունը:

Մենք հասել ենք նրան, որ սոցապահովման նախարարի աթոռին նստած վաշխառուն առանց ամաչելու Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է առանց տանիքի մնացած արցախցիներին՝ հայտարարելով, որ «հետպատերազմական Արցախում չկա որևէ սոցիալական և հումանիտար խնդիր»: Նիկոլականների խնդիրները լուծված են, քանի դեռ նրանք իշխանության գլխին են: Քչերը գիտեն, թե Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների համաձայն՝ փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը: Դա թշնամու հետ խաղաղություն հաստատելու նույն քաղաքականության շարունակությունն է՝ նրան հանձնելով մեր հաղթանակի բոլոր տարրերը, անառակելիորեն կատարելով նրա բոլոր պահանջները: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների ավազակախմբին, որն ամեն րոպե ոտնահարում է պետական և ազգային շահերը: Եվ միայն մեզանից է կախված՝ որքան թույլ կտանք նրանց հարմարավետ ապրել, առանց խնդիրների»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախկինում կար Եռատոն, իսկ այսօր՝ պարտված էռատո. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Մեղրի համայնքի բնակիչների ջրի իրավունքը շարունակաբար խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մեղրի համայնքի բնակիչների ջրի իրավունքը շարունակաբար խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական