Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի քաղաքական մասնատումը համաճարակի պայմաններում

19/06/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը սկզբում հաջողությամբ դիմակայում էր կորոնավիրուսային համավարակին, բայց այժմ թվում է, թե իրավիճակը դառնում է անվերահսկելի։ Նույնսիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվեցին կորոնավիրուսովՙ երկիրը թողնելով գոյատեւման հույսին։

Հաշվի առնելով օրհասական իրավիճակըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հազվադեպ է մեկնաբանում քաղաքական զարգացումները, ilur.am-ում կտրուկ նախազգուշացում է արել «Պարզագույն սիլլոգիզմ» խորագրի ներքո։ Այնտեղ նա ասում է․ 1) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, 2) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, 3)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ ինքը պատասխանատվություն ունի ահազանգ հնչեցնելու ճգնաժամի պահին։ Նա դա արեց նաեւ 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմի ընթացքումՙ մարդկանց խորհուրդ տալով համախմբվել Սերժ Սարգսյանի կառավարության շուրջը, որը նրան դուր չէր գալիս։

Զարմանալի է, որ անցյալ անգամ շատ քչերը ուշադրություն դարձին նրա նախազգուշացմանը։ Ընդհակառակը, իշխող կուսակցությունից եւ ընդդիմադիր քառյակից բազմաթիվ ձայներ միասնաբար քննադատեցին նրան։

Քաղաքական ուժերի վերադասավորություն կար նախքան վիրուսի բռնկումը։ Դրամատիկ զարգացումներից մեկը կոռուպցիայի, այդ թվում ապօրինի հարստացման եւ քվեների գնման դեմ ուղղված կայուն ջանքերն էին։ Այնուամենայնիվ, նախքան բարեփոխումների իրականացումը, երկրին հարվածեց COVID-19-ը։

Ներքին խնդիրներից բացի, Փաշինյանի վարչակազմը դիմագրավում էր նաեւ արտաքին մարտահրավերների։ Ապրիլի 21-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունները քննարկման թեմա են մնում քաղաքական շրջանակներում եւ լրատվամիջոցներում։ Այդ օրը Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը կարող է դադարեցվել։ Փոխարենը նա առաջարկել էր ղարաբաղյան հակամարտության փուլային լուծում, որի առաջին քայլը հայկական ուժերի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից։ Այնուհետեւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կեցվածքը շեշտելու համար, նա հրաժարվել էր իջեցնել ռուսական գազի գինը, նույնիսկ այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում առկա է էներգակիրների ավելցուկ։ Նա իր խոսքը եզրափակել էրՙ Հայաստանի կառավարությանը նախազգուշացնելով, որ պետք է դադարեցվեն դատական հայցերը Հայաստանում Ռուսաստանի շահերի, մասնավորապեսՙ «Գազպրոմի» եւ «Հարավկովկասյան երկաթուղային ընկերության» դեմ։

Թերեւս ոգեւորված լինելով պրն Լավրովի ոչ այնքան բարեկամական դիտողություններով, Ադրբեջանը Նախիջեւանում անցկացրեց զորավարժություններ արդիական թուրքական զինատեսակների օգտագործմամբ։ Այս զարգացումները պաշարողական մթնոլորտ ստեղծեցին Հայաստանում եւ Արցախում։ Վերլուծաբանները առաջիկա շաբաթներին եւ ամիսներին պետք է տքնաջան աշխատանք կատարենՙ պարզելու արտաքին գործոնների ազդեցությունը ներքին քաղաքականության վրա։ Կարճ ժամանակահատվածում փախստականներ հայտնվեցին այն խմբերի շարքերում, որոնք ի սկզբանե պաշտպանել էին հեղափոխությունը։

Թավշյա հեղափոխությունը սկսվեցՙ հիմնվելով ներքին օրակարգի վրա։ Հեղափոխությունից հետո Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքական կեցվածքը հիմնական գործոնը դարձավ դրա հիմքերի պառակտման մեջ։

Հետ կանգնած առաջին խումբը Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր։ Կուսակցությունը ընտրվեց խորհրդարան որպես մեղմ ընդդիմություն, բայց սկսեց խստորեն դատապարտել «Իմ քայլը» խմբակցությանը։

Մարուքյանի խումբը սկսեց սիստեմատիկ կերպով դեմ քվեարկել Փաշինյանի որոշումներին, եւ վերջերս խորհրդարանում Մարուքյանը բռնցքամարտի մասնակից դարձավ։

Անհայտ քաղաքական ծրագրով պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստանին» էր միացել խորհրդարան ընտրվելու համար։ Հաղթելուց հետո նա այդ կուսակցությունից դուրս եկավ, որպեսզի դառնա անկախ պատգամավոր։ Այդ ժամանակվանից նա կրում է հեղափոխության պաշտպանի պարեգոտը եւ պայքարում է Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու համար։ Արտաքին քաղաքականության նրա օրակարգը բաղկացած է մեկ կետիցՙ ազատագրել Հայաստանը «Ռուսաստանի վասալի» կարգավիճակից։

Նա սկզբում փորձեց իր արշավին մասնակից դարձնել մի շարք փորձված քաղաքական գործիչների, բայց անօգուտ։ Վերջերս նա Մատենադարանի դիմաց հավաքեց իրեն համախոհ մի շարք փորձագետների եւ համալսարանականների, որոնք բոլորը նացիստական ոճով սպիտակ վերնաշապիկներով էին, եւ հայտարարեց նոր քաղաքական խմբի ստեղծման մասին, որն անվանեց «Ի պաշտպանություն հանրապետության»։ Խմբի նպատակն է ի վերջո կազմավորվել որպես քաղաքական կուսակցություն, որի անունը կորոշվի ավելի ուշ։ Բաբաջանյանը հրաժարվում է համագործակցել որեւէ խմբի կամ անհատի հետ, որը զուգորդվում է նախկին վարչակարգի հետ, եւ նրա կարծիքով Փաշինյանը կատարած չի լինի իր խոստումը, քանի դեռ չի մաքրել Սահմանադրական դատարանը։

Փաշինյանի վարչակազմի գործողություններից դժգոհ է եւս մի խումբՙ բաղկացած քաղաքական տարբեր տարրերից։ Այդ տարրերից մեկը գիտնական եւ դիվանագետ Արա Պապյանն է, որը ինչ-որ առումով ստանձնել է խոսնակի դեր։ Խումբը կոչվում է «Ազգային ժողովրդավարական բեւեռ»։ Պապյանն իր ուժերը միավորել է «Սասնա ծռեր» կուսակցության հետ, որի ղեկավարը Ժիրայր Սեֆիլյանն էՙ Շուշին ազատագրած ջոկատներից մեկի հրամանատարը։ Եվ, վերջապես, ոչ պակաս կարեւոր Տիգրան Խզմալյանն էՙ Եվրոպական կուսակցության նախագահը։

Պրն Պապյանը գտնում է, որ Հայաստանին պետք է ազգայնական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն, քանի որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայ հեղափոխական դաշնակցությունը դուրս մնաց քաղաքական բեմից։ «Սասնա ծռերը» ոչ միանշանակ կուսակցություն է, որը դեմ չէ բռնության գործադրմանը, ինչը խմբին դրդեց գրավել Պետական պաշտպանության գնդի կենտրոնավայրը, պատճառ դառնալով 3 ոստիկանի սպանության։ Բացի Սեֆիլյանից, մյուս հայտնի անդամներն են Վարուժան Ավետիսյանը եւ Գարեգին Չուգասզյանը։

Վերջերս Պապյանը եւ Չուգասզյանը նշեցին, որ իրենք ստացել են Ջորջ Սորոսի Բաց հասարակություն հիմնադրամից դրամաշնորհներ, որոնք չեն ենթադրում որեւէ «քաղաքական պարտավորություն»։

«Սասնա Ծռերը» կարծում է, թե Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը չի հասել Արցախ։ Տիգրան Խզմալյանը եւ ընկերակիցները կարծում են, որ Հայաստանի տեղը ՆԱՏՕ-ի կառույցի մեջ է։ Նրանք նաեւ կուզենային, որ Հայաստանը ձերբազատվի Ռուսաստանի հետ «գաղութային հարաբերություններից»։

Ընդդիմության ճակատում տեսանելի ուժ առայժմ գոյություն չունի։ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ ընդդիմադիր ուժ, թեեւ առաջվա ազդեցությունը չունի։ Նախկին նախագահը դեռ ղեկավարում է կուսակցությունը, նախկին ղեկավարներ Էդվարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը կանոնավորապես հանդես են գալիս իշխող կուսակցության քննադատությամբ։ Ոչ մի այլ խումբ չի համարձակվում մերձենալ Հանրապետական կուսակցությանը, որը վերջին ընտրություններում տպավորիչ պարտություն կրեց։

Նորեկը Արթուր Վանեցյանն էՙ ընդդիմության առավել արտահայտվող անդամը, որը ստեղծել է «Հայրենիք» անունով նոր կուսակցություն։ Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության պետն էր, որին պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կարծես թե չունի հստակ քաղաքական օրակարգՙ բացի իշխող վարչակազմի քննադատությունից։

Նրա հետ համերաշխ է նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը (Միշիկ)։ Վերջինս մեղադրվում է անօրինական հարստացման մեջ։ Նա իր խոհանոցի սեղանի մոտից հեռարձակում է տեսահոլովակներՙ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին մեղադրելով սկանդալային գործողությունների մեջ։

Փոքր բայց ուժեղ մի խումբ իրեն անվանում է «Ադեկվատ»։ Այն բաղկացած է տեղեկացված եւ հստակ արտահայտվող երիտասարդ անդամներից, որոնք կարծես թե առնչություն չունեն այլ քաղաքական խմբերի հետ։ Խումբը գլխավորում է Արթուր Դանիելյանը, որը չի խուսափում կառավարության ներկայացուցիչների հետ ֆիզիկական բախումներից։

Այդ տարասեռ խմբի մեջ կարգավորում չէր եղել, քանի դեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես չէր եկել կառավարության հրաժարականի կոչով եւ սկսել կապեր հաստատել ընդդիմադիր խմբերի հետ։ Իր կուսակցության ընդհանուր ժողովում նա հայտարարեց, որ մինչեւ օրս ինքը կարծում էր, թե կառավարության 97 տոկոսը պետք է հրաժարական տա։ Իր խոսքերովՙ հիմա ինքը եկել է այն եզրակացության, որ կառավարության 100 տոկոսը պետք է հրաժարական տա։

Ծառուկյանը գունեղ քաղաքական գործիչ է բուռն անցյալով։ Նա միլիոնատեր է, հայտնի է որպես բարեգործ եւ ակնկալում է շահավետ գործարքներ։

Ծառուկյանի կուսակցությունը սատարեց նախորդ կառավարությանը եւ այդպիսով կարողացավ տեղեր ստանալ խորհրդարանում։ Ավելի ուշ նրա եւ նախագահ Սարգսյանի հարաբերությունները փչացան, եւ նախագահը սպառնաց ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսի կայսրությունը։ Այդ առճակատումից հետո Ծառուկյանը հրապարակավ խոստացավ, որ դուրս կգա քաղաքականությունից։ Տվյալ որոշումը ուժի մեջ մնաց, մինչեւ որ Փաշինյանը տապալեց Սարգսյանի իշխանությունը։ Այնուհետեւ Ծառուկյանը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանի ընտրական քարոզարշավին եւ, որպես բարեհաճություն, տեղեր ստացավ խորհրդարանում։ Նրա խմբակցությունը խոստացավ կեղծ ընդդիմության դեր խաղալ, բայց երբ քննադատությունները սկսեցին ավելի ու ավելի բարձր հնչել, նա իրեն հայտարարեց ընդդիմություն։

Թեեւ Ծառուկյանի գործողությունները եւ դիտողությունները արժանացել են սարկաստիկ ժպիտների, այս անգամ նրա արարքը ցնցեց կառավարությանը, որն աճապարեց գործի դնել իր բոլոր ուժերը նրան կանգնեցնելու համար։

Իշխանական լրատվամիջոցները ոչ միայն սկսեցին քննադատությունների եւ գրոհների համազարկ տալ, այլեւ ձգտեցին ցավ պատճառել։ Armtimes.am-ի առցանց հրատարակությունը հրապարակեց 1979 դատաքննությունը, որով Ծառուկյանը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեղադրանքով։

Ինչպես եւ նախորդ կառավարության օրոք, վարչապետի գրասենյակը զգուշացրեց Ծառուկյանին․ «Պարոն Ծառուկյանը մտահոգվելու առիթ պետք է ունենա այն բանից հետո, երբ խորհրդարանը ընդունեց օրենք, որը կառավարությանը թույլ կտա բռնագանձել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը»։

Սա հակասական օրենք է, որը կարող է ուրախացնել միայն նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում հարուստ խավից։ Բացի դրանից, դա նախկին օլիգարխներին կդրդի հակազդել եւ կխթանի երկրից կապիտալի արտահոսքը։ Սա առիթ է տալիս հիշելու Ուինսթոն Չերչիլի հայտնի ասույթը․ «Աղքատներին չեք հարստացնի հարուստներին աղքատացնելով»։

Այս հայտարարությունն ակնարկում է սոցիալիզմի գաղափարախոսական հիմքը, որը կիրառվում էր Խորհդային Միությունում։ ԽՍՀՄ-ում մարքսիզմի գաղափարախոսությունը փորձում էր հավասարություն ստեղծել աղքատության մեջ, մինչդեռ Չինաստանը ստեղծել է հավասարություն հարստության մեջ։

Ծառուկյանի մարտահրավերը քաղաքականապես կուժեղացնի լարվածությունը։ ՀՅԴ-ն դեռ պետք է միանա ընդդիմադիր որեւէ խմբի հետ։ Նա հայտարարություն է հրապարակել, որով առաջարկվում է հատուկ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ճգնաժամի հաղթահարման նպատակով։

Վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող ցնցումները չեն նպաստի իրադրության կայունացմանը։ Իրավապահ համակարգի եւ բանակի երեք նշանավոր գործիչներ կորցրել են աշխատանքը։ Փաշինյանն աշխատանքից հեռացրեց գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանինՙ նրան փոխարինելով Օնիկ Գասպարյանով։

Ազատվել են նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը եւ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Նրանք փոխարինվել են համապատասխանաբար Արգիշտի Քյարամյանով եւ Վահե Ղազարյանով։

Թվում է, թե սպասվում են անհանգիստ ժամանակներ, եւ մենք պետք է մեկ անգամ եւս անդրադառնանք նախագահ Տեր-Պետրոսյանի նախազգուշացմանը։

Հայերը միշտ եղել են խիստ անհատապաշտՙ խարխլելով ազգի հավաքական անվտանգությունը։ Տեր-Պետրոսյանի խորհրդին անսալը կարող է պահպանել ազգի հավաքական անկախությունը։

Անգլ․ թարգմ․ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Armenian Mirror-Spectator, 15.06.20

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարը որպես քաղաքական առաջնահերթություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

19/05/2025
Հրապարակախոսություն

Իսկ այսօր ինչ-որ մի տխմար ամբողջ աշխարհի աչքի առաջ խայտառակեց մեր երկիրը

19/05/2025
Հրապարակախոսություն

Թշնամու համար առնվազն չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
Հաջորդ գրառումը

Եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարը որպես քաղաքական առաջնահերթություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

18/05/2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը  Վատիկանում սեղմել են նոր Պապ Լեո XIV-ի ձեռքը նրա գահակալության...

ԿարդալDetails

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական