Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Փաշինյանը, քանզի միայն այդ դեպքում կարող է խուսափել դատաստանից․

16/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը» վերտառությամբ գրառում է արել ֆեյսբուքում, որում ասվում է․

«Արևմտաթուրքական ուժերի շուրջ 300 տարի տևող հակամարտությունը շուտով սրացման նոր ալիք է արձանագրելու: Փորձելու են ներսից պայթեցնել Ռուսաստաննն այնպես, ինչպես բոլշևիկների ձեռքերով արեցին 1917-ին, քանզի գիտեն, որ ռազմական ճանապարհով չեն կարողանալու ծնկի բերել պուտինյան Ռուսաստանը:

Դրսի ուժերը գտել են ռուսական փաշինյաններին՝ նավալնիներին ու նրանց ձեռքերով ուզում են ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը կյանքի կոչել: Դրանից հետո արդեն կզբաղվեն Չինաստանով (այս ամենի արանքում Իրանի հարցն ավտոմատ կլուծվի):

Մեզ համար այս կռվում վտանգավորն այն է, որ Ռուսաստանի թշնամիները որպես գործիք կիրառելու են նաև նիկոլական Հայաստանը: Դա է պատճառը, որ արևմտաթուրքական ուժերն ատամներով են պահում Փաշինյանին:

Պատահական չէ, որ Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը, որը Փաշինյանի իշխանության փայատերն է, կրկին ակտիվացել է ու մեծացրել հակառուսական քարոզը:

Ռուսաստանի թշնամիները դժգոհ են, որ իրենց ոչ միայն չհաջողվեց Նիկոլի ձեռքերով մինչև վերջ ոչնչացնել Արցախը, այլ դեռ մի բան էլ ռուսական զորքը մտավ Արցախ: Թուրքիան ու Արևմուտքը դժգոհ են մնացել այդ փաստից: Արցախյան պատերազմն, ըստ այդմ, կանգ չի առել: Այն տեղափոխվել է Հայաստանի տարածք ու վարվում է այլ մեթոդներով:

Արևմտաթուրքական ուժերը Ուկրաինայից մինչև Հայաստան, հյուսիսային Կովկասից մինչև միջին Ասիա փորձում են թեժ գոտիներ ձևավորել Ռուսաստանի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան ընտրությունները վերածել գունավոր հեղափոխության: Այս սցենարում մեծ դերակատարում է վերապահված Թուրքիային, որի հետ հակադրությունից ամեն կերպ ձգտում է խուսափել ՌԴ-ն, բայց Նիկոլն ամեն ինչ անում է այդ հակադրությունը Հայաստան տեղափոխելու և թուրքական կապիտալը ռուսականի դեմ հանելու համար:

Պարզ է, որ արևմտաթուրքական սցենարի իրագործման դեպքում Հայաստանը ոտքի տակ է ընկնելու և վերանալու է քարտեզի վրայից, բայց դա մեր թշնամիներին, բնականաբար, չի հետաքրքրում:

Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանն այն պարզ պատճառով, որ միայն այդ դեպքում ինքը կարող է խուսափել դատական պատասխանատվությունից: Փաշինյանի ու մեր թշնամիների շահերն, ըստ այդմ, համընկնում են:

Մեզանից շատ բան է կախված, և մենք ունենք կարճ ժամանակ (մի քանի ամիս)՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու: Առաջին քայլը՝ նիկոլական իշխանությունից ձերբազատվելն է: Ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու միասնական քայլերի գնալ: Դավաճան է ոչ միայն Նիկոլին սատարողը, այլ նաև կրավորական կեցվածք ընդունողը: Ու արդեն կապ չունի, որ կրավորական մարդը չի գիտակցում իր դավաճանությունը. արդյունքը նույնն է:

ՀՀ-ի ու պուտինյան Ռուսաստանի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու ազգ կոչվել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան». Մաս Ա

Հաջորդ գրառումը

Անհասցե վայրեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հաջորդ գրառումը

Անհասցե վայրեր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական