Ռուս արևելագետ Իվան Ստարադուբցևը իր Telegram կանալում գրում է, որ ըստ իր տեղեկության, Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի շուրջ առաջացած սկանդալից հետո, երբ վերջինս հեռացվեց իր պաշտոնից, Թուրքական հատուկ ծառայությունները Ալիևից պահանջել են ռազմական գործողությունների ղեկավարումից հեռացնել ռուսական կրթությամբ(խոսքը առաջին հերթին ռազմական կրթության մասին է) բոլոր գեներալներին։
Ստարադուբցևը գրում է, որ իր Ստամբուլյան աղբյուրները հաղորդում են, որ Ալիևը խոստացել է կատարել այդ պահանջը։
Կարելի է ենթադրել, որ Ալիևյան կլանին և նրա գեներալներին այդպես էլ չի հաջողվել անցած 38 օրերի ընթացքում իրականացնել իրենց առաջ դրած ռազմական խնդիրները, ինչը առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը։
Երկրորդ, այս փաստը մեկ անգամ ևս հուշում է, որ Ադրբեջանը արդեն դադարել է ինքնուրույն պետություն լինելուց և ամբողջովին կառավարվում է Թուրքիայի կողմից։
Ադրբեջանցի գեներալների զանգվածային հեռացումը բանակի ղեկավարումից նշանակում է, որ այդ երկրի բանակը ամբողջովին անցնում է թուրք մասնագետների կառավարման ներքո, ինչը նշանակում է, որ Ալիևը վերածվում է Անկարայի տեղային խամաճիկի։