Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կդառնա՞ Տիգրանաշենը Քյարքի. որոշ փաստեր և իրողություններ

06/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի՝ Ալիևի հետ բանավոր և մութ պայմանավորվածության արդյունքում թշնամունհանձնվեցԳորիսի շրջանի Շուռնուխ գյուղի շուրջ կեսը. այդ հատվածում բնակվող որոշ շուռնուխցիներ վառեցինիրենցտները:

Փաշինյանի կողմից Խորհրդային Ադրբեջանի՝ կամայականորեն գծված և ինչ-որ տարբերակով GPS (Global ositioning System) կոչվող ամերիկյան նավիգացիոն համակարգ ներմուծված սահմանների վերականգնման աննախադեպ գործընթացը, բնականաբար, շղթայական կերպով առնչվելու էր (է) նաև Խորհրդային Ադրբեջանի քարտեզներում, իսկ 1990-ական թթ. անկախ ՀՀ-ի կազմում ներառված այլ բնակավայրերի ևս:

Վերոնշյալների շարքում է Արարատի մարզի՝ Երևան-Մեղրի միջպետական մայրուղու վրա գտնվող և Նախիջևանի սահմանին հարող Տիգրանաշեն գյուղը (ադրբ.՝ Քյարքի), որտեղ ապրող ադրբեջանցիներին 1990-ական թթ. փոխարինել են Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից եկած հայ փախստականները:

Տիգրանաշենի ադրբեջանցի բնակիչները խորհրդային տարիներին մշտապես խոչընդոտել են հայ ուղևորների երթևեկությանը. նրանք գյուղի դիմացից անցնող միջպետական մայրուղու վրա ձմռանը դիտավորյալ ջուր են բաց թողել, որպեսզի սառցակալված ճանապարհով դժվարանա ավտոմեքենաների անցումը: Նրանք նաև մշտապես քարկոծել են ճանապարհով անցնող մեքենաները:  

1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում  Տիգրանաշենը նշված է Արարատ մարզի համայնքների ու բնակավայրերի ցանկում՝ Պարույր Սևակ գյուղի հետ: Նույն օրենքի հոդված 11.31-ի («ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը») համաձայն՝ Պարույր Սևակ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լանջանիստ և «Բ»-«Գ» հատվածով` Լանջառ համայնքներին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ուրցալանջ համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Զանգակատուն համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևմուտքից և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Երասխ համայնքին:

Нет описания.

«ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թ. որոշման  մեջ Տիգրանաշենը նշվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս:

Нет описания.

«ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2001 թ. որոշման ցանկում Տիգրանաշենը հանդես է գալիս որպես առանձին բնակավայր: 

Нет описания.

2002 թ. ընդունված «ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀօրենքում Տիգրանաշենը նշված է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս:

Нет описания.

42 ընտանիք ունեցող Տիգրանաշենը ներկայումս ևս ներառված է Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքի մեջ: Երկու բնակավայրերի համայնքապետ Էդուարդ Ստեփանյանը 1991-1994 թթ. եղել է երկրապահ կամավորականների ջոկատի հրամանատար, այնուհետև Արարատի գնդի առաջին վաշտի հրամանատար, Երասխ-Զանգակատուն պաշտպանական գծի պատասխանատու հրամանատար: Մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի, Թալիշի պաշտպանական մարտերին: Yerkir.am-ի հետ զրույցում նա շատ կտրուկ արձագանքեց Տիգրանաշենի հանձնման մասին լուրերին՝ ընդգծելով, որ այդ հարցը իր համար փակ է, և որևէ դեպքում չի կարող ազատագրված ու կարևորագույն ռազմավարական նշանակության գյուղը և ճանապարհը հանձնվել թշնամուն: Հարցին՝ ինչպե՞ս է ինքն արգելելու, եթե իշխանությունները որոշեն հանձնել այն, Է. Ստեփանյանը պատասխանեց, որ իրենք պարզապես դա թույլ չեն տա, և վերջ: «Շուռնուխի գյուղապետը պակա՞ս հայրենասեր էր, ում գյուղի կեսը հանձնեցին» հարցին, Պարույր Սևակ – Տիգրանաշենի գյուղապետը վերստին արձագանքեց, որ իրենք շենացրել են այդ գյուղը, հիմնել այգիներ և բնակավայրից  որևէ մետր չեն զիջելու թշնամուն:

Ի դեպ, Տիգրանաշենում առանձնատուն և այգի ունի նաև Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, և այդ փաստը հաստատեց նաև Է. Ստեփանյանը:

Վահե Սարգսյան

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի էջից: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հադրութի հաղթաթուղթը. զինադադար կնքելու պայմաններից մեկը պետք է լինի Հադրութից ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումը. Դեմոյան

Հաջորդ գրառումը

Երևանի Վանթյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 9 քաղաքացի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Երևանի Վանթյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 9 քաղաքացի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական