Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կшրո՞ղ է արդյոք ավելի բարեկեցիկ եւ ապահով կյանքը հեռացնել նոր պատերազմի վտանգը

Արամ Սաֆարյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային բանկը հրատարակել է 2023թ. արդյունքով գնողունակության պարիտետի համաձայն շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները:  Ինչպես հայտնի է, աշխարհում այս տվյալների հիման վրա են գնահատում երկրների տնտեսական ներուժը եւ զարգաման աստիճանը:  Այս տվյալները շատ հետաքրքրական եզրակացությունների տեղիք են տալիս:  Հայաստանի ցուցանիշերը զարմանալիորեն լավն են եւ խոսում են գործարար աշխուժության հետագա աճի լուրջ հնարավորությունների մասին:

Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր վերլուծականը Հայաստանի տնտեսական զարգացման տեսանելի հեռանկարների եւ դրանից բխող քաղաքական եզրակացությունների վերաբերյալ:

Հարավային Կովկասը գայթակղիչ տեղ ունի մեծ տարածաշրջանային զարգացումներում

Այսպիսով, գնողունակության պարիտետի համաձայն շնչին ընկնող ՀՆԱ-ն մակրոտնտեսական մի ցուցանիշ է, որն արտահայտում է բոլոր վերջնական ապրանքների եւ ծառայությունների շուկայական արդյունքը, որոնք արտադրվել են տվյալ տարում միջին հաշվով մեկ մարդու կողմից:  Շնչին ընկնող ՀՆԱ-ն (հաշվի առնելով գնողունակության պարիտետը) ներկայացնում է մի բնութագիր, որը որոշում է երկրի տնտեսական զարգացման մակարդակը:  Բոլոր ցուցանիշները հարաբերակցության համար արտահայտվում են մեկ միասնական արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով:  Հաշվարկները ազգային արժույթից, ինչն ընդունված է միջազգաին տնտեսական համադրումներում, իրականացվում է ոչ թե արժույթների շուկայական փոխանակման կուրսով, այլ գնողունակության համադրումով (պարիտետով): Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք հետաքրքրական դիտարկումներ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներից:

Ռուսաստանի Դաշնության համար այս ցուցանիշը 2023թ. կազմել է 40813:  Սա բարձր ցուցանիշ է:  Օրինակ Թուրքիայի համապատասխան ցուցանիշը կազմում է 38355, իսկ Հունաստանինը՝ 38923:  Եվրոմիության երկրների մեծ մասը դրանից ավելի բարձր ցուցանիշ ունեն:  Մեծ Բրիտանիայի շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 57461, Ֆրանսիայինը՝ 57594, Կանադայինը՝ 61380, Գերմանիայինը՝ 66616, Իտալիայինը՝ 55442:  Այսպիսով, ետխորհրդային 30 տարիների ընթացքում Ռուսաստանը այս ցուցանիշով էլ հայտվել է բարձր կենսամակարդակ ունեցող երկրների շարքում եւ շատ մեծ չափով կրճատվել է նրա տարբերությունը առաջատար արեւմտյան երկրներից:  Համեմատության համար ԱՄՆ-ի շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 76329, Իսրայելի ՀՆԱ-ն՝ 52134:  Չինաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում եւ նրա շնչին ընկնող ՀՆԱ-ն հավասար է 22499:

Հիմա՝ ուշադրություն: Հարավային Կովկասում ամենաբարձր ցուցանիշը արձանագրել է Ադրբեջանը՝ 22512:  Հաջորդը Վրաստանն է՝ 22063:  Հայաստանի շնչին ընկնող ՀՆԱ-ն այս դասակարգման համաձայն կազմել է 20445 եւ դրա պատճառները շատ պարզ են:  Սննդամթերքը, սպառողական ապրանքները, որոշ  ծառայություններ, անշարժ գույքի գները եւ բնակարանների վարձակալությունը Հայաստանում ավելի թանկ են, քան Վրաստանում եւ Ադրբեջանում:  Իրանի Իսլամական Հանրապետությունը Հարավային Կովկասի երկրներից ավելի ցածր ՀՆԱ-ի ցուցանիշ ունի:  Այն կազմում է 16591:  Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ն համադրելի է Ալբանիայի (19496), Հյուսիսային Մակեդոնիայի (21305), Բոսնիայի եւ Հերցոգովինայի (20950) ցուցանիշների հետ, այնինչ այս երկրները գրեթե պատրաստ են դառնալ Եվրոպական Միության անդամ 2030թ.: Հետաքրքրական է, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանից հետո ամենաբարձր ցուցանիշն ունի Ղազախստանը՝ 36620:  Նրանից հետո գալիս է Բելառուսը՝ 28394:  Կենտրոնական Ասիայի մյուս երկրները շատ համեստ ցուցանիշներ ունեն, որոնք անգամներ զիջում են Հայաստանի ցուցանիշներին:  Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում ուշագրավ է Արաբական Միացյալ Էմիրությունների ցուցանիշը՝ 78915:  Ծոցի արաբական պետությունների ցուցանիշները համադրելի են այս ցուցանիշին:  Դրանով նրանց ցանկությունը զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ՝ պետք է երախտագիտության զգացում առաջացնի:

Այսպիսով, Ռուսաստանի շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ երկու անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը:  Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ի գոյության վերջին տասը տարիներին շատ բան է փոխվել:  Ռուսաստանի համար այսուհետեւ Արեւմուտքը անհաղթահարելի բարձրության վրա գտնվող տնտեսություն այլեւս չունի:  Ռուսաստանի նախագահը մի քանի ամիս առաջ խնդիր էր դրել մինչեւ 2030թ. Ռուսաստանը դարձնել 4-րդ երկիրն աշխարհում իր տնտեսական ներուժով:  Առանձին ցուցանիշներով արդեն այս 2024թ. խնդիրը Ռուսաստանում համարում են լուծված:  Ռուսաստանն իր տնտեսական ներուժով այս տարի զիջում է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին եւ Հնդկաստանին (որոշ ցուցանիշներով նաեւ Ճապոնիային):  Ահա այսպիսին են Միջագային արժույթային հիմնադրամի այս տարվա ցուցնիշները, որոնք ստիպում են նորովի նայել պետություններին:

Հայաստանի աճող ՀՆԱ-ի ցուցանիշները թե՛Համաշխարհային բանկի (ինչի մասին գրել ենք «Ազգ»ի նախորդ համարում), թե՛ Միջազգաին արժույթի հիմնադրամի տվյալներով, գալիս են հաստատելու, որ մեր առեւտրատնտեսական գործունեությունը մի քանի տարվա ընթացքում փոխեց Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, ինչը մենք կանխատեսել էինք դեռեւս 2021թ.:

Հասարակական տրամադրությունները խաղաղության եւ պատերազմի միջեւ

 Անվիճելիորեն բարելավվող մակրոտնտեսական վիճակը հանգեցրել է այն բանին, որ մեր հայրենակիցները աշխարհի տարբեր երկրներից գերադասում են վերադառնալ Հայաստան եւ ապրել այստեղ:  Պատերազմները, հակամարտությունները, տնտեսական բարդացող իրավիճակը նույնիսկ աշխարհի մեծ երկրներում ստիպում են նորովի ու քաղցր աչքով նայել Հայաստանի վրա:  Հենց դրա համար էլ դոմոգրաֆիական բուռն զարգացումները հանգեցրել են այն ցանկությանը, որի մասին խոսեցինք վերեւում:  Մոտավորապես նույն պատկերն է Վրաստանում եւ, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանում:  Այստեղ եւս զարգանում են առեւտրատնտեսական հարաբերությունները հեռու ու մոտ հարեւանների հետ:

Հիմա հարց է ծագում. կարո՞ղ է արդյոք այս դրական տնտեսական ֆոնը մղել երկրներին հաստատելու խաղաղություն եւ միասին փնտրելու անվտանգության շոշափելի երաշխիքներ:  Հայաստանի բնակչության 80% ,ըստ վերջերս արված հարցումներից մեկի, չի ցանկանում փոխել սահմանադրությունը, ասել կուզի՝ կատարել Ադրբեջանի պայմանը:  Հայաստանի արտգործնախարարությունը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը համարյա պատրաստ է եւ կարող է ներկայացվել ստորագրման արդեն այս ամռան վերջին:  Ադրբեջանում Հայաստանի հանդեպ ավելի կոշտ ու անզիջում են տրամադրված եւ կարծում են, որ համաձայնեցված տեքստը կարող է ստորագրվել միայն այս տարվա վերջում կամ եկող տարվա սկզբին:  Պարզ երեւում է, որ աշխարհի խոշոր ուժային կենտրոնների հետ (Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա) համաձայնեցնելու հարցեր կան:

Այստեղ ուշագրավ է նկատել, որ հասարակական կարծիքի հրապարակված սուղ, հատվածական տվյալները հետաքրքրական մտորումների են հանգեցնում մեր ժողովրդի աշխարհաքաղաքական փոփոխվող նախապատվությունների մասին:  «Ֆոկուս» կենտրոնի արած հարցումների համաձայն, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը աջակցում է երկրի՝ Ռուսաստանին եւ ԵԱՏՄ-ին ուղղված կուրսին:  Բնակչության 28% ուզում է շարժվել դեպի Եվրոպական Միություն եւ ՆԱՏՕ:  Հարցվածների 1/3-ից քիչ պակաս կողմնորոշված է դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ:  Հետաքրքրական է, որ մի քանի իրարամերժ խոշոր խմբերի են բաժանված մեր քաղաքացիները, երբ նրանց հարցնում են, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:  Թվում է, թե սահմանադրության փոփոխություններին դեմ հանդես եկող տրամադրությունները դեռ էլի կարող են փոխվել:  Դա հնարավոր է թեկուզ այն պատճառով, որ սադրանքները սահմանին եւ հնարավոր բախումները կարող են էլի շեշտակիորեն փոխել հասարակական տրամադրությունները այնպես, ինչպես դա եղել է երեք տարի առաջ: Հետաքրքրական է, ինչպե՞ս է արդյոք Հայաստանի իշխանությունը ցանկանում կազմակերպել հանրաքվեներ այս ծանրագույն հարցերի կապակցությամբ, երբ երկրի քաղաքական ուժերի ու փորձագիտական հանրության միջեւ ի սպառ բացակայում է բանավեճի եւ համատեղ հետազոտության մթնոլորտը:   

Տնտեսական զարգացումները չեն փոխում քաղաքական հռետորաբանության մթնոլորտը

Տարբեր քաղաքական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելիս զարմանալիորեն հայտնաբերում ենք, որ տպավորություն է ստեղծվում, թե տարբեր երկրներում ենք ապրում:  Հայաստանի գործարարները գոհ են տնտեսական զարգացումներից:  ԵԱՏՄ քաղաքական ղեկավար շրջանակներում նույնպես գոհ են 2024թ. արդեն հրապարակված ցուցանիշներից:  Նրանք հիշեցնում են, որ Հայաստանի տնտեսական հաջողությունները ամենավառ ապացույցն են եվրասիական ինտեգրացիոն կապերի ամրության եւ կենսունակության:  Նրանք հիշեցնում են անընդհատ նաեւ, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ե՛ւ Եվրոմիության, ե՛ւ ԵԱՏՄ-ի անդամ:  Հիշեցնենք, որ այս նույն բառերով, նույն հարցադրումները հնչեցրին եվրոպական քաղաքական գործիչներն ու դիվանագետները 2013թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:  Արդյունքում, Հայաստանը գնաց դեպի ԵԱՏՄ եւ հաջորդ տարում խորացված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ:

Հայաստանի արեւմտամետ քաղաքական իշխնությունը այժմ կոչ է անում մերձեցնել քայլերը Վրաստանի հետ եւ փոխառնել նրա ուսանելի փորձը:  Հայտնի է դարձել ,որ Վրաստանի քաղաքական իշխանությունը անհանգստացած է, որ 2030թ. Վրաստանը կարող են եւ չընդունել Եվրոպական Միություն եւ դրա համար ամուր ձեռքով քաղաքական հավասարակշռություն հաստատելու քայլեր են անում մյուս ուղղություններով:  Արժե՞ արդյոք ետ գնալ մինչեւ 2001թ. եւ սկսել ուսումնասիրել Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի փորձը:  Կարծում ենք, չարժե եւ դրա փոխարեն հարկ է շատ խոսել եւ շատ զգույշ գործել մեր տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերություններում:  Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ հասկացնում են, որ Հայաստանը փխրուն սահմաններով եւ ցածր պաշտպանունակությամբ կարող է մանրադրամ դառնալ տարածաշրջանային խոշոր խաղացողների ձեռքերում:  Կարիք չկա ճակատագրապաշտների նման համակերպվել այս մեծ ողբերգությունից խուսափելը անհնար լինելու մտքից:  Սա քաղաքական իմաստության դրսեւորում չէ:  Շատ ավելի ճիշտ կլիներ մտածել ազգային համախմբման ներուժը մեծացնելու մասին:  Օրինակ՝ մտածել այն մասին, թե այդ ինչպես եղավ, որ աշխարհի հայությունն ամբողջովին քայքայված է, պառակտված, խռովված եւ մեկուսացված:  Բոլորը բոլորին կարող են շարունակել ամեն ինչում մեղադրել, բացի սեփական մեղքը փնտրելուց:  Սա մեր հայտնի ազգային բնավորության գծերից մեկն է:  Բայց գոնե սեփական սխալների վրա սովորելու ընթացքում արժե փորձել ավելի իմաստուն, ավելի հեռատես եւ ավելի հետեւողական քաղաքական կուրս որդեգրելու մասին:  

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մшրդու իրավունքների պաշտպաններն ընդդեմ Բաքվում COP 29-ի անցկացմանը

Հաջորդ գրառումը

Իմшստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Իմшստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական