Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կшռավարությունն ասում է՝ թույլ ենք, պիտի թելադրանքն ընդունենք, մենք թույլ չենք  եւ պայքարելու ենք»

Անահիտ Հովսեփյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
93
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Դոյչլանֆունկը» (Deutschlandfunk Kultur) հուլիսի 17-ի երեկոյան «Հայաստան եւ Ադրբեջան. ո՞ւմ են պատկանում գյուղերը» վերնագրյալ 23 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդում եթերասփռեց՝ հետեւյալ նախաբանով՝ « Հազարավոր մարդիկ պահանջում են Հայաստանի վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Բողոքավորները դեմ են Ադրբեջանին 4 գյուղերը հանձնելուն: Հայերը վախենում են, որ դրանով իրենց անվտանգությանն են հարվածում»: Մարգարետտե Վոհլանի (Margarete Wohlan) հաղորդումը կարելի է բաժանել երեք մասի՝ առաջինը հայացք է Հայաստանին՝ Հայաստանից եւ Գերմանիայից, երկրորդը 2023-ին Ադրբեջան եւ ԼՂ այցելած լրագրող Թոբիաս Դամմերսի (Tobias Dammers) տպավորություններն են, իսկ երրորդը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությունն է: «Այս հակամարտության շահառուները երեքն են՝ ՌԴ-ն, Թուրքիան եւ Արեւմուտքը՝ ԵՄ եւ ԱՄՆ-ն» , ծանուցում է հաղորդման հեղինակը եւ դրա մասին զրուցում Մոսկվայի թղթակից  Ֆլորիան Քելլերմաննի (Florian Kellermann) հետ:  Մի մեջբերում Քելլերմանի խոսքից՝ «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, անցյալ տարի ԼՂ-ում տեղի ունեցած հստակ երեւույթը՝ էթնիկ զտումը չեն տեսնում, Բաքվին որեւէ բան չեն ասել, ճնշում չեն գործադրել»…Տեղի սղության պատճառով ստորեւ նախ ներկայացնում ենք ռադիոհաղորդման առաջին մասը:

Լրագրող Լուիզե Գլումի (Luise Glum) ռադիոռեպորտաժն անդրադարձավ Հայաստանում Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած ընդդիմադիր պայքարին: Երեւանում հանրահավաքին մասնակցած թղթակիցը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, աղոթքից հետո լսվում է Բագրատ սրբազանի անգլերեն պատասխանը՝ «Ինչո՞ւ ենք հրաժարական պահանջում: Քանի որ իր խոստումը չի կատարել»: «Ամեն ինչ սկսվել է ամիսներ առաջ Ադրբեջանին սահմանակից Տավուշում, որտեղ սահմանազատվեցին 4 անմարդաբնակ գյուղ, որ հարում են բնակիչ ունեցող գյուղերին: Վարչապետն իրազեկում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ արծարծված սահմանազատման հարցը գործնական փուլ է մտնում: Մարտին Փաշինյանն այցելել է Տավուշ, հանդիպել գյուղերի բնակիչների հետ, որ պարզաբանի սահմանազատման խնդիրը: «Դոյչլանդֆունկի» եթերում Փաշինյանի՝ մեզ ծանոթ ելույթներն են՝ սահմանազատման, դրա նպատակի՝ Ոսկեպարի եւ Կիրանցի անվտանգությունը պահպանելու, պատերազմը բացառելու մասին: «Շատերի մտահոգությունը Փաշինյանի ասածները չեն փարատում, նրանց կարծիքով իրենք առավել անպաշտպան են դառնում, ինչն էլ մղում է գյուղացիներին փակել մայրուղին, բողոքի հանրահավաք գումարել, որն առաջնորդում է Գալստանյանը: «Իմ տարածքից, իմ թեմից է սկսվել, այժմ տավուշցիները Երեւանում են, բողոքում են», պարզաբանում է արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով՝ ինչպե՞ս կարող էր նրանց հոգեւոր առաջնորդը լռել»: Գալստանյանն ասում է, թե իրական սահմանազատում չկա, այն Ադրբեջանի ճնշման ներքո է կատարվում: «Ինչ Ադրբեջանը թելադրում է, Հայաստանը կատարում է», հավելում է Բագրատ սրբազանը: Արդարեւ, ցայսօր Հայաստանն է միայն զիջումներ կատարել, 4 գյուղերը տրվել են Ադրբեջանին:
Ռադիոեթերում լսվում են պայթյունի ձայներ. ԱԺ-ի առջեւ բողոքի հանրահավաքի մասին հիշատակումն է, եւ ռեպորտաժի հեղինակն իրազեկում է, թե բազմաթիվ բողոքավոր մարդկանց ձերբակալել են: Հղում անելով «Ազատությանը» հավելում է, թե ոստիկանությունը բիրտ ուժ, լուսաձայնային նռնակներ է կիրառել:

Այժմ 4 գյուղերից ավելին են մտահոգությունները: Գալստանյանն ու իր համախոհները վստահ են, որ իշխող վարչակարգի դեպքում ազատ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ: Նրանց ցանկությունն է, որ Գալստանյանը ժամանակավոր կառավարություն ձեւավորի եւ պատրաստվեն 2026-ի ընտրություններին, ներկայացնում է «Դոյչլանդֆունկի» մեկնաբանը եւ հավելում, թե ամեն շաբաթ հանրահավաք կա: Մասնակիցներից մեկի՝ Ռոբերտի կարծիքով, Գալստանյանը լավագույն վարչապետը կլինի: «Փաշինյանը Հայաստանի եւ նրա բնակիչների համար որեւէ լավ բան չի անում: Եթե արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ նախագահ կամ վարչապետ դառնա, Հայաստանի, ազգի եւ պետության համար լավագույնը կլինի»:
18-ամյա Նարեն ԼՂ-ից է, ստիպված է եղել անցյալ սեպտեմբերին Հայաստան փախչել, երբ Ադրբեջանը «վիճելի տարածքի տերն է դարձել: Թեեւ միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ ադրբեջանապատկան է, սակայն հայաբնակ է եղել, իսկ սեպտեմբերին բոլոր հայերը՝ 100 000-ն էլ ստիպված էին փախչել»: «Այստեղ եմ, որ իմ Հայաստանը փրկեմ: Արդեն կորցրել եմ Ղարաբաղը, չեմ ուզում սա էլ կորցնել», ասում է Նարեն:

Ադրբեջանի կառավարությունը անընդհատ հստակ ասում է, որ Հայաստանի տարածքն էլ կամենում է իրենը դարձնել: Հայերից շատերն են վախենում ռազմական հարձակումից: Հանրահավաքի մասնակից Սուսաննայի կարծիքով, նման իրավիճակում Փաշինյանը խելամիտ բանակցություն չի կարող վարել: «Ասում է խաղաղության շուրջ բանակցություններ… անմտություն է: Ինչպե՞ս կարող է խաղաղության շուրջ մեկի հետ պայման կնքել, որն ուզում է քո վրա հարձակվել, քեզ, քո երեխաներին ու կանանց ոչնչացնել, քո մշակութային ժառանգությունը»: Սուսաննան քաղաքական այլ խմբի՝ Ազգային ժողովրդավարական ալիանսին է հարում, որը միացել է Գալստանյանին: Շատերն են Հայաստանում քաղաքականության հանդեպ վստահությունը կորցրել, եւ հոգեւորականը կարող է միավորել բոլորին, կարծիք է հայտնում Սուսաննան, եւ նշում, որ Գալստանյանին վարչապետի պաշտոնում չի պատկերացնում: Հուսամ՝ նա դա չի անի, չենք կարող կրոնական երկիր դառնալ», ասում է Սուսաննան:

Սրճարանում նստած տղամարդկանցից Բորիսի կարծիքով, «ամեն բան կանխորոշված է, Ռուսաստանն էլ սատարում է շարժմանը, այն, ինչ կատարվում է, թատրոն է, դրանով շեղում են իրականությունից»: Երեւանի «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» կենտրոնի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, վերջին պնդումը դավադրապաշտական է: Ռուսաստանը Հայաստանում իր առաջնահերթություններն ունի: Վերջին 2 տարիներին նկատվում է ՌԴ-ի ռեսուրսների, ուշադրության նվազում: Գրիգորյանի կարծիքով, Գալստանյան արքեպիսկոպոսը բնակիչների լեգիտիմ մտահոգություններն է արտահայտում: Հարցումները վկայում են, որ ՀՀ բնակիչները կառավարության գլխավոր թերացումն են համարում անվտանգության ապահովման խնդիրը: Գալստանյանին ուղղված քննադատելին հետեւյալն է՝ նա իրատեսական այլընտրանք չի առաջարկում: Եւ Գրիգորյանի կարծիքով, նա Փաշինյանից ավելի պոպուլիստ է:

Հանրահավաքի մասնակիցներից մեկի կարծիքով, ժողովուրդը կարող է փոփոխության դերակատար լինել նույնիսկ այս՝ անելանելի թվացող վիճակում: «Մենք թույլ չենք, կառավարությունն ասում է՝ թույլ ենք, պիտի թելադրանքն ընդունենք, մենք չենք ընդունում եւ պայքարելու ենք: Նա, ով այստեղ է, պատրաստ է պայքարելու»: Ռադիոհաղորդավարը փոխանցում է, որ հավաքվածներն աղոթում են, սրբազան պայքարի, հայի ոգու, լույսի հաղթանակի մասին հաղորդում՝ հիշատակելով Սուսաննայի բառերը՝ չենք կարող կրոնապետություն դառնալ:

Այնուհետ հաղորդման կեսից անդրադառնում է Ադրբեջանին՝ իսկ այդ երկրում ի՞նչ են անում: Ի՞նչ է կատարվում այժմ Լեռնային Ղարաբաղում: Արեւմտյան լրագրողների համար անհնար է եղել Ադրբեջան այցը, պարզաբանում է հաղորդման վարողը: Այնուհետ ներկայացնում Թոբիաս Դամմերսին եզակիներից մեկին, որ 2023-ին եղել է Ադրբեջանում եւ ԼՂ-ում:

 «Դոյչլանդֆունկի» հաղորդման շարունակությունը՝ «Ազգ»ի հաջորդ համարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ «Դոյչլանդֆունկի»

Հեղինակային իրավունքը՝ IMAGO / ITAR-TASS / IMAGO / Alexander Patrin

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրшնի նորընտիր նախագահի էթնիկ բնութագիրն ու թյուրքական աշխարհի ակնկալիքները

Հաջորդ գրառումը

Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական