Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծատուրյանանմանների պատճառով թուրքը մխրճվում է մեր մի ոտնաչափ Հայաստանի մարմնի մեջ. արձակագիր

15/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաչուհի Փալանդուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ԳՅՈՒԼԼԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ»…

Հասկանալի է, որ թիրախի կենտրոնումկրկին ու կրկին ՀՅԴ-ն է:Դաշնակցության հասցեին ամեն կարգի մրոտումները մի կետում ձախողվում են՝ ոչ մի ձևով չեն կարողանում վարկաբեկել դաշնակցական պաշտոնյաներին, ովքեր 1998-ից ի վեր աշխատել են որպես նախարար՝ Արծվիկ Մինասյան, Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Սպարտակ Սեյրանյան:Փորձեր, իհարկե, եղել են, կառչել են մանրուքներից, բայց ապացուցել, թե նրանք պետություն են թալանել կամ հայրենասեր չեն՝ ոչ մի ճիգով չեն կարողացել: Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմներում դաշնակցականների դերն էլ ուզած-չուզած ընդունում են, քանի որ փաստերը պողպատյա են:Ներում եմ հայցում ընկերներիցս, բայց ինձ համար այդ կուսակցությունն ու կուսակցականները տարբեր են, քանի որ կառույցի մասին երկդիմի կարծիքներ շատ կան, սակայն ճանաչածս գործիչներին իրենց ազգանվեր կենսագրության համար անկեղծորեն հարգում եմ: Ահա այդպիսի մի գործչի տարիներ առաջ հարցրի, թե ինչու չեն պատասխանում լևոնական քարոզիչների զրպարտանքներին, որոնք որոշակի սկզբնաղբյուր ունեն՝ ցեղասպան-թուրքականը: Մեղմ ձայնով ասաց մի կարճ նախադասություն՝ մենք չենք ցանկանում իջնել նրանց մակարդակին…16-17 տարի առաջ էր:Թավշե ողբերգությունից հետո հակադաշնակցական հարայ-հրոցը միայն սաստկացել է, բնականաբար, մակարդակների կտրուկ տարբերության հետևանքով: Պատերազմը տանուլ տալուց և դրա պատճառով առաջացած վիթխարի կորուստների ամբողջ խորքը հասկանալուց հետո մեր երկրում բողոքի մեծ ալիք բարձրացավ, ժողովուրդը հեղեղեց փողոցները, և իհարկե՝ Դաշնակցության նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ:Չգիտեմ, թե այս վիճակից դուրս գալուն դա որքանով կօգնի, հուսանք՝ կօգնի, սակայն կուզենայի իմանալ, թե ինչքան կարելի է հանդուրժել աջից ու ձախից հնչող հաչոցներն ամբողջ ընդդիմության հասցեին:Թուրքամետ ամբոխը գլխավորում են ովքեր՞ր՝ դերասանները, թատրոնի մարդիկ… Տեսնես դա ի՞նչ գաղտնիք է: Դեր չեն գտնում խաղան՝ դավաճանի այլանդակ կերպա՞րն է մոդայում…Նիկոլայ Ծատուրյանը փրփուրը բերանին կոչ է անում ընդդիմադիրներին գյուլլել…Ես նրան տեսել եմ մեկ անգամ՝ Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ավարտական կուրսի դիպլոմային ներկայացման ժամանակ: Համազգայինի դահլիճը շունչը պահած հետևում էր ապագա դերասանների խաղին, իսկ նա՝ պարոն Ծատուրյանը, ով ներկա էր, որպեսզի գնահատեր ջահելների խաղը, ձեռքերը դոշին խաչած քնած էր:

Քանի անգամ նրա ուղղությամբ նայեցի՝ նույն դիրքով քնած էր, ու բոլորը դա տեսնում էին…Խղճացի այն երիտասարդներին, ովքեր հույսերով խանդավառված ուզում էին ոտք դնել թատրոն-տաճարի շեմին: Շատերն անշուշտ այլ ճամփաներ ընտրեցին ու մեղավոր չէին…Հիմա ուզում եմ իմանալ՝ այս գյուլլասեր ծատուրյանը պետք է մնա անպատի՞ժ, հարգելի դաշնակցականներ և մյուս ընդդիմադիրներ:Գոնե որպես բռնության կոչ անող չի՞ դատապարտվելու, եթե նույնիսկ մի կողմ թողնենք նրա ամենակուլ քծնահակումներն ու թրքամոլությունը, որոնցով անդամագրվում է դավաճանների հանցախմբին:Հարգելիներս, ես մարդկանց հասցեական վիրավորանք հասցնելուց միշտ խույս եմ տվել, չնայած զանազան լալաներ, սոսեր, գնելներ ու չգիտեմ էլ ինչեր փայլատակել են մարդկայնության ստորոտներում:

Այս անգամ չկարողացա, այս անգամ ես տեսնում եմ, որ մեր դժբախտությունների մեծ մասի մեղավորը հանրային հարթակներ ներխուժած միջակությունն է՝ տերերին շողոքորթելու իր միակ տաղանդով և ազգային ու պետական մտածողության իսպառ բացակայությամբ:Սրա՛նց պատճառով իշխանությունը վերածվեց թշնամու գործակալական ցանցի, սրա՛նց պատճառով ավերակվեց պետական ամբողջ համակարգը՝ սկսած մեր պանծալի բանակից: Եթե սրանք չլինեին՝ կունենայինք շեն Արցախ, շեն Հայաստան, կունենայինք հազարավոր առողջ տղամարդիկ՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում, չէինք ունենա եռապատկված Եռաբլուր, հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդներ ու շնչահեղձ լինող սահմաններ:Սրանց անուղեղության պատճառով թուրքը մխրճվում է մեր մի ոտնաչափ Հայաստանի մարմնի մեջ, որպեսզի հագուրդ տա արնախում բնազդներին:Սա որ տենչում է ընդդիմադիրների գյուլլելը, չի՞ պատկերացնում, որ այսպես մի կարճ ժամանակ շարունակվելու դեպքում բարեկիրթ ու մարդասեր ընդդիմությունը մի կողմ է քաշվելու, և ասպարեզը լցվելու է որդեկորույս ծնողների վրիժառու բազմությամբ: Ցավից խելագարվողները չեն նայելու, թե դավաճանների հանցակիցները քանի դեր են խաղացել, քանի կոչում են ձեռ գցել կամ թե ում ինչպես են քծնել, համատարած ջնջելու են դրանց պիղծ ցեղը…Իհարկե, չի պատկերացնում, այդքան խելք որտեղի՞ց…

Ուրեմն որպեսզի այս սարսափը տեղի չունենա, ընդդիմությունը պարտավոր է հայրենափրկիչ ծրագրերում ներառել նմաններին լռեցնելու և պատժելու կետ՝ այդ այլանդակությանը մեկընդմիշտ վերջ տալու և արյունահեղությունից խուսափելու համար:Խոսքս սկսեցի Դաշնակցության մասին ակնարկից, որովհետև լևոնական քարոզամեքենայի երկու կիազկետերից առաջինն այս կուսակցությունն է (երկրորդը Քոչարյանն է), այն հաշվի չառնելով ոչ մակարդակների տարբերություն, ոչ բառերի խտրություն՝ ամեն անգամ աղտոտում է հանրային կյանքի բանկանոն ընթացքը, ջուր լցնում թշնամու ջրաղացին: Հայհոյելը, զրպարտելը, չարախնդալը պետք է բացառել, այդ հիվանդությունը նյութված է մեզ պառակտելու և իրենց հայակործան նպատակներին հասնելու համար:Եթե մի քանի սրիկաներ վայրահաչելու համար բանտ ընկնեն կամ գոնե տուգանվեն՝ մյուսները կպապանձվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք գյուղերում բուք է

Հաջորդ գրառումը

Դուք ո՞նց եք քնում, ձեր աչքին չի՞ գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները, որոնց դուք անխնա գցեցիք մսաղացի. զոհված զինվորի մայրը՝ ՀՀ իշխանություններին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Հաջորդ գրառումը

Դուք ո՞նց եք քնում, ձեր աչքին չի՞ գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները, որոնց դուք անխնա գցեցիք մսաղացի. զոհված զինվորի մայրը՝ ՀՀ իշխանություններին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական