Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն

08/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ Փաշինյանի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարին: Դա մեծ նվեր կլինի իրեն ու իր դրսի տիկնիկավարներին: Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար. գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով և խոսենք բաց տեքստով:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ ստեղծվել է անբնական, պայթյունավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պատերազմի ու կապիտուլյացիայի, բայց նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան չեղավ ու հրաժարական չտվեց:

Նրա հեռացման ու նոր կառավարության ձևավորման պահանջով քաղաքական պայքարը դեռ չի հասել արդյունքի: Նիկոլը, վախից կամ այլ մոտիվացիայից ելնելով, մնում է աթոռից կառչած: Դա նյարդայնացնում է արժանապատիվ ու պետականամետ քաղաքացիներին՝ գցելով նրանց ծայրահեղության գիրկը:

Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ձևավորել է իր ֆիզիկական ոչնչացման հանրային պահանջ: Մարդկանց մի ստվար հատված քաղաքական ուժերից պահանջում է բառիս բուն իմաստով խփել Փաշինյանին: Ու որքան քաղաքական լուծումներն ուշացած կամ անարդյունավետ լինեն, այնքան մեծանալու է Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման պահանջը: «Վճռական գործողություններ», «հերիք է միայն խոսեք, ավելի լավ է կոնկրետ գործ արեք» ձևակերպումների տակ իրականում Փաշինյանին խփելու պահանջն է:

Ընդդիմությունը դժգոհ է, որ մեր քաղաքացիները զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց ու միայն տանը նստած պահանջում են վճռականություն, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ ընդդիմությունը քաղաքական ճանապարհով կամ վճռական գործողություններով (նկատի ունեն Փաշինյանին վերացնելը) չի կարողանում հարցին լուծում տալ: Առաջանում է փակուղի: Պետությունն անտերության է մատնվել: Կապիտուլյացիան շարունակվում է՝ շագրենու կաշվի նման փոքրացնելով Հայաստանը:

Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավորները, չմասնակցելով Փաշինյանին քաղաքական-սահմանադրական ճանապարհով հեռացնելու գործընթացին կամ չնախաձեռնելով այդպիսի գործընթաց, ևս նպաստում են ցնցումային սցենարի պահանջարկի մեծացմանը:

Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ՝ հնարավորություն չտալով խնդիրն, այդուհանդերձ, լուծել քաղաքական ճանապարհով: Յո՞ երթաս, Հայաստա՛ն»,– գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան․ Վաշինգտոնի իրադարձությունները ցնցել են համաշխարհային հանրությունը

Հաջորդ գրառումը

Նիկոլի այսօրվա գրառումը թարգմանաբար նշանակում է՝ Մեղրին տալիս եմ, թողեք մնամ իշխանության. Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի այսօրվա գրառումը թարգմանաբար նշանակում է՝ Մեղրին տալիս եմ, թողեք մնամ իշխանության. Միքայել Մինասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական