Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խո­րաց­նել չին-հայկա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունը եւ մի­ա­հա­մուռ կա­ռու­ցել զար­գաց­ման նոր ու­ղի­ներ․ ՖԱՆ ՅՈՆԳ

19/01/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԱՆ ՅՈՆԳ, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 16-ից 18-ը Պե­կի­նում տե­ղի ու­նե­ցավ Չի­նաս­տա­նի Կենտ­րո­նա­կան տնտե­սա­կան աշ­խա­տան­քի ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վը: Հա­մա­ժո­ղովն ամ­փո­փեց 2020թ.-ի Չի­նաս­տա­նի տնտե­սա­կան աշ­խա­տան­քը, վեր­լու­ծեց ներ­կա տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կը եւ կազ­մա­կեր­պեց հա­ջորդ տար­վա տնտե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը: Չի­նաս­տա­նը աշ­խար­հի երկ­րորդ խո­շո­րա­գույն տնտե­սու­թյունն է, եւ այն կա­րեւոր ազ­դե­ցու­թյուն ու­նի աշ­խար­հի տնտե­սա­կան զար­գաց­ման վրա: Որ­պես Հա­յաս­տա­նում Չի­նաս­տա­նի դես­պան, ես կցան­կա­նայի մեր հայ բա­րե­կամ­նե­րին, ով­քեր մտա­հոգ­ված են Չի­նաս­տա­նի զար­գաց­մամբ եւ չին–հայկա­կան փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել ներ­կայիս ի­րա­վի­ճա­կը:

2020 թվա­կա­նը ար­տա­ռոց տա­րի էՐ մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ: Նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը մո­լեգ­նում է ամ­բողջ աշ­խար­հում, իսկ հա­մաշ­խար­հային տնտե­սու­թյունը ապ­րում է Երկ­րորդ հա­մաշ­խար­հային պա­տե­րազ­մի ա­վար­տից ի վեր ա­մե­նա­ծանր ան­կու­մը:

ՉԿԿ-ի ու­ժեղ ղե­կա­վա­րու­թյունըՙ գլխա­վոր քար­տու­ղար Սի Ծին­պի­նի գլխա­վո­րու­թյամբ, կա­րո­ղա­ցավ հաս­նել նրան, որ Չի­նաս­տանն աշ­խար­հում ա­ռա­ջին պե­տու­թյունը դար­ձավ, ո­րը վե­րահս­կեց ներ­քին հա­մա­ճա­րա­կը եւ ակ­տի­վո­րեն վերսկ­սեց գոր­ծառ­նու­թյուն­ներն ու ար­տադ­րու­թյունըՙ դառ­նա­լով դրա­կան տնտե­սա­կան աճ գրան­ցած մի­ակ պե­տու­թյունը: Վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում Չի­նաս­տա­նը վճռա­կան ա­ռա­ջըն­թաց է գրան­ցել ե­րեք խո­շոր «մար­տե­րում». լուրջ ռիս­կե­րի կան­խար­գե­լում եւ վե­րա­ցում, աղ­քա­տու­թյան նպա­տա­կային նվա­զե­ցում եւ շրջա­կա մի­ջա­վայրի աղ­տոտ­ման կան­խար­գե­լում: Նշա­նա­կա­լից ա­ռա­ջըն­թաց է գրանց­վել գի­տա­կան եւ տեխ­նո­լո­գի­ա­կան նո­րա­րա­րու­թյան ո­լոր­տում, բա­ցա­ռիկ նվա­ճում է գրանց­վել բա­րե­փո­խում­նե­րի եւ բաց տնտե­սու­թյան ո­լոր­տում, ինչ­պես նա­եւ ժո­ղովր­դի կեն­սա­մա­կար­դա­կի բա­րե­լավ­ման մեջ: Չի­նաս­տա­նի զար­գաց­ման այս նվա­ճում­նե­րը գրա­վել են աշ­խար­հի ու­շադ­րու­թյունը:

Ամ­փո­փե­լով Չի­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան եւ չին ժո­ղովր­դի հա­ջող փոր­ձը` կար­ծում եմ, որ հե­տեւյալն ար­ժե կի­սել մեր հայ բա­րե­կամ­նե­րի հետ:

Նախ, ու­ժեղ կենտ­րո­նաց­ված ղե­կա­վա­րու­մը Չի­նաս­տա­նի հա­մար իր ջան­քե­րը մի­ա­վո­րե­լու եւ դժվա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հիմ­նա­րար ե­րաշ­խիքն է: Չի­նաս­տա­նի Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյամբՙ Չի­նաս­տա­նը կա­րո­ղա­ցավ հա­մա­պե­տա­կան ջան­քե­րի մի­ջո­ցով զսպել COVID-19 հա­մա­ճա­րա­կը եւ բա­ցա­սա­կան տնտե­սա­կան ա­ճը փո­խել դե­պի դրա­կա­նի: Այս ա­մե­նը բա­ցա­հայտեց չի­նա­կան բնու­թագ­րիչ­նե­րով սո­ցի­ա­լիզ­մի հա­մա­կար­գի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րըՙ կենտ­րո­նաց­ված ջան­քե­րով եւ ռե­սուրս­նե­րով կա­րեւոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կամ նա­խագ­ծե­րի ի­րա­գործ­ման հա­մար:

Երկ­րորդ, Չի­նաս­տա­նի զար­գաց­ման ծրա­գի­րը վերջ­նա­կան նա­խա­գիծ է: Քա­ղա­քա­կա­նու­թյունը միշտ կա­յուն եւ հե­տեւո­ղա­կան է: Խոս­տում­նե­րը պետք է ի­րա­գործ­վեն, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պետք է լի­նեն վճռա­կան. սա Չի­նաս­տա­նի հիմ­նա­կան գրա­վա­կանն է եր­կա­րա­ժամ­կետ կա­յուն տնտե­սա­կան ա­ճի հաս­նե­լու հա­մար:

Եր­րորդ, «Եր­բեք մի մո­ռա­ցեք, թե ին­չու եք սկսել, եւ ձեր ա­ռա­քե­լու­թյունը կա­րող է ի­րա­կա­նաց­վել»: Որ­պես ա­ռաջ­նորդՙ Չի­նաս­տա­նի Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյունը միշտ հա­վա­տա­րիմ է մնա­ցել զար­գաց­ման ժո­ղովր­դա­կենտ­րոն փի­լի­սո­փայությանըՙ ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյունը հա­մա­րե­լով նպա­տակ­նե­րի հե­տապնդ­ման եւ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ու­ղե­ցույց: Չին ժո­ղովր­դի եր­ջան­կու­թյան, բա­վա­վար­վա­ծու­թյան եւ անվ­տան­գու­թյան զգա­ցում­նե­րը ա­նընդ­հատ ա­ճում են:

2021 թվա­կա­նը Չի­նաս­տա­նի 14-րդ հնգա­մյա ծրագ­րի ա­ռա­ջին տա­րին է: Նա­խա­գահ Սի Ծին­պի­նը շեշ­տել է, որ այս տա­րի Չի­նաս­տա­նի տնտե­սա­կան աշ­խա­տան­քը կենտ­րո­նա­նա­լու է «ներ­քին եւ մի­ջազ­գային եր­կա­կի ցիկ­լե­րի զար­գաց­ման նոր օ­րի­նա­կի կա­ռուց­ման վրա» (հիմ­քում ըն­կած է ներ­քին շու­կան, ներ­քին եւ մի­ջազ­գային շու­կա­նե­րը ամ­րապն­դում են մի­մյանց): Բախ­վե­լով մի­ջազ­գային բարդ մի­ջա­վայրի բե­րած նոր հա­կա­սու­թյուն­նե­րին եւ մար­տահ­րա­վեր­նե­րինՙ Չի­նաս­տա­նը պետք է ձգտի հաս­նել ա­վե­լի բարձ­րո­րակ, ա­վե­լի ար­դյու­նա­վետ, ա­վե­լի ար­դար, ա­վե­լի կա­յուն եւ անվ­տանգ զար­գաց­ման: Սա­կայն զար­գաց­ման նոր օ­րի­նա­չա­փու­թյունը ոչ մի դեպ­քում փակ ներ­քին ցիկլ չէ. այն բացՙ ներ­քին եւ ար­տա­քին շու­կա­նե­րը նե­րա­ռող եր­կա­կի ցիկլ է: Զար­գաց­ման նոր ձեւա­չա­փի հա­մա­ձայն, Չի­նաս­տա­նը կշա­րու­նա­կի բարձր պա­հել բազ­մա­կող­մա­նիության դիր­քո­րո­շու­մը, ա­վե­լի խո­րը կին­տեգր­վի մի­ջազ­գային շու­կային, կմաս­նակ­ցի մի­ջազ­գային գոր­ծըն­թաց­նե­րին եւ հա­մաշ­խար­հային տնտե­սու­թյանը կնե­րար­կի էլ ա­վե­լի մեծ վստա­հու­թյուն, կա­պա­հո­վի էլ ա­վե­լի մեծ մո­տի­վա­ցիա, կա­պա­հո­վի շու­կա­յա­կան էլ ա­վե­լի լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ աշ­խար­հի բո­լոր երկր­նե­րի, այդ թվում Հա­յաս­տա­նի հա­մար, կստեղ­ծի հսկա­յա­կան ձգո­ղա­կան ուժՙ ներգ­րա­վե­լով մի­ջազ­գային ապ­րանք­ներ եւ ռե­սուրս­ներ:

Բա­րե­կամ­նե՛ր, ես գի­տեմ, որ 2020 թվա­կա­նը հայ ժո­ղովր­դի հա­մար նույնպես ան­մո­ռա­նա­լի է: Չի­նաս­տանն ու Հա­յաս­տա­նը ե՛ւ հնա­գույն քա­ղա­քակր­թու­թյուն­ներ են, ե՛ւ ու­նեն բա­րե­կա­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եր­կար պատ­մու­թյուն: Դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տու­մից ի վեր մեր երկ­կողմ բա­րե­կա­մա­կան-հա­մա­գոր­ծակ­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­յուն զար­գա­ցել են: Նույնիսկ այս տար­վա հա­մա­ճա­րա­կի դեմ պայքա­րի ա­մե­նադժ­վար պա­հին եր­կու երկր­նե­րի մի­ջեւ գործ­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունը եր­բեք չի դա­դա­րել: Չի­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, երկ­կողմ ա­ռեւտ­րի ծա­վա­լը 2020 թվա­կա­նին հա­սել է 747 մի­լի­ոն ԱՄՆ դո­լա­րի, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ զգա­լի աճ էՙ 33,18%: Չի­նաս­տա­նը վեր­ջին տա­սը տար­վա ըն­թաց­քում շա­րու­նա­կում է մնալ Հա­յաս­տա­նի երկ­րորդ խո­շո­րա­գույն ա­ռեւտ­րային գոր­ծըն­կե­րը: Հա­մա­ճա­րա­կի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում չի­նա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը ակ­տի­վո­րեն կա­տա­րե­ցին ի­րենց սո­ցի­ա­լա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը եւ ա­ջակ­ցե­ցին հա­սա­րա­կու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րին հաղ­թա­հա­րե­լու դժվա­րու­թյուն­նե­րը, նվի­րե­ցին ա­վե­լի քան 800,000 դի­մակ եւ հա­կա­հա­մա­ճա­րա­կային այլ մի­ջոց­ներ: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, հա­մա­ճա­րա­կի եւ կա­նո­նա­վոր թռիչք­նե­րի դա­դա­րեց­ման եր­կա­կի մար­տահ­րա­վեր­նե­րի պայման­նե­րումՙ չի­նա­ցի աշ­խա­տա­կից­նե­րը ժա­մա­նա­կին վե­րա­դար­ձան Հա­յաս­տան, ներգ­րա­վե­ցին մե­ծա­թիվ տե­ղա­ցի աշ­խա­տող­նե­րի, վերսկ­սե­ցին ի­րենց աշ­խա­տանք­ներն ու ար­տադ­րու­թյունըՙ նպաս­տե­լով զբաղ­վա­ծու­թյանը եւ սո­ցի­ալ-տնտե­սա­կան վե­րա­կանգն­մա­նը եւ զար­գաց­մա­նը:

Հետ­հա­մա­ճա­րա­կային շրջանում Չինաստանը կշարունակի խորացնել բարեկամական համագործակցությունը Հայաստանի հետ եւ կօգտագործի եղած ներուժը:

Նախ անհրաժեշտ է բարելավել առեւտրի դյուրացման մակարդակը: Չինաստանի Միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE, China International Import Expo) աշխարհում առաջին բարձր մակարդակի միջազգային ցուցահանդեսն է ներմուծման թեմայով, այն անձամբ պլանավորվել, ընդլայնվել եւ խթանվել է նախագահ Սի Ծինպինի կողմից: Այս տարի Չինաստանում տեղի կունենա չորրորդ Միջազգային ներմուծման ցուցահանդեսը: Մենք անկեղծորեն հրավիրում ենք Հայաստանի կառավարությանը եւ ձեռնարկություններին ակտիվորեն մասնակցելու ցուցահանդեսին, փնտրելու համագործակցության հնարավորություններ եւ ընդլայնելու բարձրակարգ ապրանքների արտահանումը Չինաստան: Հրավիրում ենք գործարար մարդկանց օգտվելու այնպիսի հարթակներից, ինչպիսիք են Canton Fair-ը եւ Eurasian Expo-ն` չին-հայկական առեւտրի մասշտաբներն ու մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար:

Երկրորդՙ ամրապնդել նորարարությունն ու առաջնորդությունը եւ լավ աշխատանք կատարել պլանավորման մեջ: Չինաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ բարձր մակարդակով կատարել ռազմավարական պլանավորում եւ համապատասխանության ձեւավորում, ստեղծել հիմնական նախագծերի ցուցակ, խրախուսել ձեռնարկությունների եւ հաստատությունների երկկողմ ներգրավվածությունը ենթակառուցվածքների կառուցման, օգտակար հանածոների շահագործման, կանաչ էներգիայի, տեղեկատվության եւ հաղորդակցության, արհեստական ինտելեկտի, բժշկական եւ առողջապահության, էլեկտրոնային առեւտրի, մշակութային փոխանակման եւ տուրիզմի, մասնագետների վերապատրաստման եւ այլ ոլորտներ երկկողմ ներդրումային համագործակցության ամրապնդման: Հուսով ենք, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կառուցողական դեր կխաղա Չինաստանի եւ Եվրասիական միության միջեւ ազատ առեւտրի պայմանավորվածությունը խթանելու գործում:

Երրորդՙ անհրաժեշտ է համախմբել արդեն իսկ գոյություն ունեցող հիմքերը եւ օգտագործել համագործակցության ներուժը: Ներկայումս Չինաստանը այնպիսի նախագծերի պայմանագրեր է կնքել, ինչպիսիք են մայրուղու կառուցում, էլեկտրահաղորդման եւ վերափոխման կայանների վերափոխում, ձուլման եւ այլ գործարանների, ներդրումային ձեռնարկությունների հիմնում (հանքային ջրերի կայան, հագուստի գործարան, կապի ձեռնարկություններ, ինչպիսիք են ZTE-ն եւ Huawei-ը): Երկու երկրների կառավարությունները պետք է համախմբեն համագործակցության առկա հիմքերը եւ ակտիվորեն աջակցեն քաղաքականության իրագործմանն ուղղված ծառայություններին: Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ երկու կողմերի հետագա համագործակցության համար, անհրաժեշտ է օպտիմալացնել գործարար միջավայրը, ուսումնասիրել երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների բացման, արտարժույթի կարգավորման, ֆինանսական եւ վարկային ապահովագրության համագործակցության հնարավորությունները, նպաստել կադրերի փոխանակմանը: Անհրաժեշտ է լիովին օգտագործել առկա ռեսուրսները` հետագա համագործակցության ներուժն օգտագործելու համար:

Հրավիրում ենք Հայաստանի բոլոր ոլորտների բարեկամներին սերտ շփում պահպանել Հայաստանում ՉԺՀ դեսպանատան ու անձամբ ինձ հետ եւ համատեղ նպաստել երկու երկրների համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համատեղ զարգացման նոր հայեցակարգի կառուցմանն ու տնտեսական բարձրորակ զարգացման իրականացմանը:

Նոր տարում մաղթում եմ հայ բարեկամներիս առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան. Tert.am

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ Շուշիում մեր մշակութային ժառանգությունը ադրբեջանցիներից փրկելու համար. Աննա Կոստանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ Շուշիում մեր մշակութային ժառանգությունը ադրբեջանցիներից փրկելու համար. Աննա Կոստանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի...

ԿարդալDetails

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական