Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խլուրդը» – «MI-6»-ում

22/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շար. նախորդ համարից եւ վերջ

… Ամենակարեւոր տեղեկատվությունը, որ Ջորջ Բլեյքը հաղորդել է ԽՍՀՄ-ին, համարվում է «Բեռլինի թունելը» (ստորգետնյա ճանապարհը): Դա ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության եւ Բրիտանիայի «ՄԻ-6» հետախուզության համատեղ նախագիծն էր: Նախատեսվում էր մեկուկես կիլոմետրանոց ստորգետնյա հորան փորել կապի միջոցների ուղղությամբ, որ կապում էր Դեմոկրատական Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորքերի կենտրոնական շտաբը Մոսկվայի հետ:

Փաստորեն, դեռեւս նախագծային փուլում խորհրդային հետախուզությունը տեղեկատվություն է ստանում, որ իրականացվելու է շատ լուրջ օպերատիվ-տեխնիկական միջոցառում, որը հնարավորություն կտա գաղտնալսել եւ ալիքակալել Մոսկվա – Արեւելյան Բեռլին ռազմաքաղաքական դիալոգներ, բանակցություններ, գաղտնի ճեպագրեր:

Ստորգետնյա հորանի կառուցումը չխափանվեց: Դա կարող էր արվել միայն երկու նպատակով: Կա՛մ որոշում էր կայացվել ապահովել գործակալի գաղտնագրումը, զերծ պահել Բլեյքին հնարավոր գաղտնազերծումից, կա՛մ երկրորդ տարբերակըՙ հակառակորդին «մատակարարել» ապակողմնորոշող տեղեկատվություններ:

Եվ այսպես, հակառակորդին հնարավորություն տրվեց գաղտնալսել հատուկ կապը մոտ 9 ամիս, իսկ հետո պաշտոնապես անգլո-ամերիկյան հետախուզության օպերացիան բացահայտվեց համաշխարհային հանրության առջեւ:

Ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Արեւմուտքի հետախույզները այդ 9 ամիսների ընթացքում: Ըստ որոշ արեւմտյան փորձագետների, գաղտնալսման հիմնական նպատակը իրականացվեցՙ հաստատվեց այն կարծիքը, որ խորհրդային զորքերը չեն պատրաստվում ներխուժել Արեւմտյան Բեռլին:

Ծանոթություն. Հեղինակի կարծիքով, նման տեղեկատվություն ստանալու համար չարժեր իրականացնել այդ ծավալուն եւ ծախսատար աշխատանքը: Այդ տեղեկատվությունը կարելի էր ստանալ առանձին իրավասու աղբյուրներից: Եվ վերջապես, գաղտնալսողներին կարող էր հատուկ «ապատեղեկատվություն» մատուցվեր:

Ինչեւիցե, հոլանդական լրագրող Սայմոն Կուպերը, հետագայում նյութերը ուսումնասիրելիս, գտավ, որ ո՛չ խորհրդային հետախուզությունը, ո՛չ արեւմտյան ալյանսը ակտիվորեն չեն օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Բայց եւ կարծիք կար, որ Ջորջ Բլեյքը արեւմուտքի ավելի քան 600 գործակալների տվյալներ է հայտնել սովետներին, որոնց մեջ 42 բրիտանացիներ են եղել: Այդ գործակալներըի մեծ մասը գնդակահարվել են խորհրդային նկուղներում:

Բլեյքի անմիջական պարտականությունների մեջ որպես «Մի-6» հետախույզ մտնում էր Արեւելյան Գերմանիայի քաղաքացիների հավաքագրումը:

Բլեյքի գաղտնազերծումը, որպես խորհրդային հետախուզության գործակալ, տեղի ունեցավ 1961 թվին: Բացահայտումը տեղի ունեցավ շնորհիվ Լեհաստանի հետախուզության կադրային աշխատակից Միխայիլ Գոլենեւսկու, որն իր հերթին «Դիպուկահար» ծածկանվան տակ հավաքագրված էր անգլիական հետախուզության կողմից եւ համագործակցում էր նրա հետ: «Դիպուկահարին» աշխատանքի բերումով հաջողվել էր գտնել խորհրդային հետախույզ Կոնան Մոլոդիի կապերը Բրիտանիայում (պետք է ենթադրել, որ Լեհաստանը որպես ԽՍՀՄ դաշնակից երկիր այդ ժամանակ որոշակի պարտավորություններ ուներ նաեւ հետախուզության համագործակցության ոլորտում, սակայն «գործակալը» աշխատել է նաեւ իր «տերերի» համար, որոնց հետքերով արդեն անգլիական հակահետախուզությանը (Մի-5) հաջողվեց գտնել հիմնական «խլուրդներից» (անգլո-ամերիկյան սլենկով «mole»-խլուրդ նշանակում է խորը քողարկված գործակալ) մեկինՙ Բլեյքին:

Իմիջիայլոց, Կ. Մոլոդիի հետ միասին բացահայտվեց նաեւ «Պորտլենդի գործակալական ցանցը»ՙ ամենամեծ խորհրդային գործակալական ցանցը Բրիտանիայում, որը բավականին հաջող աշխատում էր խորհրդային հետախուզության համար:

***

Ջորջ Բլեյքը ձերբակալվեց, ընդունեց իր մեղքը, դատապարտվեց 42 տարվա ազատազրկման (հազվագյուտ երկար ժամկետ բրիտանական արդարադատության պատմության մեջ):

Ուորմվուդ «Սկրաբզ» բանտում Բլեյքը ընդունվում էր մնացած բանտարկյալների կողմից որպես հերոս: Նա նույնիսկ օտար լեզվի դասընթացներ էր անցկացնում բանտում: Իսկ հետո բանտախցի իր ընկերոջՙ Շոն Բուրկի (Իռլանդական հանրապետական բանակի անդամ) եւ այլ քաղաքական ակտիվիստների հետ Բլեյքը կազմակերպեց հանդուգն փախուստ:

… Բլեյքին հաջողվեց փախցնել Մոսկվա, որտեղ նա ստացավ գնդապետի կոչում, բնակարան, ամառանոց եւ Լենինի անվան շքանշան:

… ԽՍՀՄ փլուզումից հետո Ջորջ Բլեյքը դիմեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին եւ թույլտվություն խնդրեց վերադառնալու Լոնդոն եւ հանդիպելու իր թոռների հետ:

Պատասխանը հետեւյալն էր. «Վերադարձիր, հենց տեղում կձերբակալվես»:

Բլեյքը մահացավ Մոսկվայում 2020թ. դեկտեմբերի 26-ին (98 տարեկանում):

ՎԵՐՋԱԲԱՆ

Չգիտեմ ինչքանով հետաքրքրեց ընթերցողիս կրկնակի գործակալ, պրոֆեսիոնալ հետախույզ Ջորջ Բլեյքի կյանքի եւ գործունեության համառոտ նկարագիրը: Եվ ինչո՞ւ որոշեցի գրել անգլիացի հետախույզի մասին: Անգլիան եւ այդ երկրի հետախուզությունը այսօր մեծ դերակատարում ունի մեր տարածաշրջանում, հատկապես վերջին 44-օրյա հայ-ադրբեջանական ռազմական առճակատման մեջ եւ, ցավոք, նրան չի կարելի դասել մեր բարեկամների ցուցակում:

Նախագահ Վլ. Պուտինը Ջորջ Բլեյքի մահվան կապակցությամբ գրել էր. «Գնդապետ Բլեյքը փայլուն պրոֆեսիոնալ էր, արիության եւ կոփվածության փայլուն օրինակ: Դժվար եւ լարված երկար տարիների աշխատանքի արդյունքում նա անգնահատելի ներդրում ունեցավ ռազմավարական պարիտետ (հավասարություն) ստեղծելու եւ երկրագնդի վրա խաղաղությունը ապահովելու գործում»:

Ես իհարկե համաձայն չեմ այն մտքի հետ, որ հետախուզությունը պետք է խաղաղություն ստեղծի, նամանավանդ այսօր, նամանավանդ մեր տարածաշրջանում: Հայտնի է արտահայտությունըՙ «հետախույզները խաղաղ ժամանակ էլ են պատերազմում»:

Կարծում եմ վատ չէր լինի, եթե համապատասխան ատյաններում երբեմն հիշեին, որ հետախուզությունը չափից դուրս կարեւոր օղակ է եւ ամրացնող դերակատարում ունի պետության արտաքին հարաբերություններում: Եթե դու չես հասկանում ինչ բան է հետախուզություն, ապա չես հասկանում ի՞նչ բան է արտաքին քաղաքականություն եւ արտաքին համակեցություն հասկացությունը: Մեր պետությանը խիստ անհրաժեշտ է ջանասեր եւ մանրակրկիտ տեղեկատվական հավաք, դրանց վերլուծություն, արագ եւ ճշգրիտ որոշումներ եւ կանխատեսումներ…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության գծով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հետընտրական անորոշության ժամկետը երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն». Դավիթ Խաժակյան

Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական