Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղ բնակչության վերադարձի հարցն Արցախ բավականին լուրջ է

28/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

<Հելսինկյան ընկերակցություն>  իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը ՀԿ-ի մի քանի աշխատակիցների հետ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին մեկնել է Արցախ, որպեսզի տաք հետքերով փաստահավաք առաքելություն իրականացնեն:

<Առաջին անգամ, որ մեկնեցինք, եղանք Ստեփանակերտում եւ Մարտունիում, հավաքագրեցինք տեղեկատվությունը, երկրորդ անգամ եղանք Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում: Վնասների եւ հանցագործությունների ծավալն այնքան մեծ էր, որ փոքր խմբով աշխատելը շատ դժվար էր: Ճանապարհներին էլ անվտանգ չէինք զգում, քանի որ կան հատվածներ, որ հասկանալի չէ, թե ում տիրապետության տակ են. այնտեղ ո՛չ մերոնք կան, ո՛չ էլ ռուսական զորքերն են կանգնած: Չափազանց տխուր է Մարտակերտի վիճակը, քանի որ ամբողջությամբ այն ռմբակոծված է. այնտեղ բնակչությանը սպասվում է կա՛մ ֆիզիկական ոչնչացում, կա՛մ տեղահանում, կա՛մ էլ այնպիսի պայմանների ստեղծում, որ վերադարձն անհնարին լինի: Ես կարծում եմ, որ թշնամին հասել է այդ վիճակին, քանի որ հողին հավասարեցված վիճակում է այն>,- մեզ հետ զրույցում ասաց  Արցախից նոր Հայաստան վերադարձած իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցը նշում է, որ մեծ խնդիր են առաջացրել նաեւ զենքերը, քանի որ ադրբեջանաթուրքական տանդեմն  օգտագործել է արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ, եւ դրանք ամբողջովին վերացված չեն: Միաժամանակ, ըստ նրա, Արցախում  ԱԻՆ-ը  շատ լավ է աշխատել: Նրանք աշխատել  սկսել են այն ժամանակ, երբ ռմբակոծությունը դեռ չէր ավարտվել, սակայն դրանց ծավալն այնպիսին է, որ հնարավոր չէր ամբողջովին վերացնել: Երկրորդ անգամ այցի ժամանակ իրավապաշտպանը տեսել է, որ եկել էր նաեւ ռուսական ԱԻՆ-ը, եւ ենթադրել է, որ նրանք էլ են մասնակցելու աշխատանքներին:  Իրավապաշտպանը տեսել է նաեւ, որ Արցախում աշխատում է <Halo Trust> միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Նրա կարծիքով՝ ամիսներ են պետք՝ մինչեւ բնակելի տարածքներն ականազերծվեն, անվտանգության երաշխիքներ ապահովեն:

<Անգամ երբ մենք փորձում էինք տեսալուսանկարահանել, հավաքագրել, չափումներ անել, փաստեր հավաքել ռմբակոծության հետեւանքների վերաբերյալ, տեղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, որն ուղեկցում էր մեզ, իրականում խորհուրդ չէր տալիս առաջ գնալ, քանի որ այդ տարածքներն ամբողջությամբ մաքրված չէին, եւ կար վտանգ: Այսինքն՝ խաղաղ բնակչության վերադարձի հարցը բավականին լուրջ է: Բավականին լուրջ է նաեւ փաստերի հավաքագրման հարցը, որովհետեւ սկսվել են վերականգնողական աշխատանքները, եւ մարդիկ հասկանալի պատճառներով ուզում են հավաքել քանդած մասերը, վերացնել չպայթած ռումբերի հետեւանքները, ինչի պատճառով կարող ենք կորուստներ ունենալ: Իսկ դրա արդյունքում չենք կարող բավարար հիմքեր ունենալ դատարաններ, միջազգային ատյաններ դիմելու համար, ինչն Ադրբեջանն անում է ջանադրությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, պետական հովանու ներքո: Ադրբեջանը մեծ ծավալով աշխատանք է սկսել, իսկ մենք դեռ փոքր ծավալով աշխատանք ենք անում: Իրականում Արցախում չկան անվտանգության երաշխիքներ, անգամ ռուսական զորքի առկայության դեպքում էլ բնակչությունն իրեն ապահով չի զգում եւ երաշխավորված չի համարում իր անվտանգությունը: Շատերը չեն վերադառնա, մի մասն էլ հիմնավոր հեռանում է, քանի որ հասկանում է, որ իր անվտանգությունը երաշխավորված չէ: Դա շատ ցավալի է >,- ասաց Նինա Կարապետյանցը:

Թագուհի Հակոբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կմեկնե՞ն Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը ՀԱՊԿ նիստերին

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն դատապարտեց իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն դատապարտեց իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական