Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ձևով փորձում է պաշտպանել «բացահայտ դավաճան Նիկոլին»․ Գագիկ Համբարյան

25/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հերթական հոդվածն է հրապարակել՝ «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ» վերնագրով։

Հոդվածում նա մանրամասն մեկնաբանում է, թե ինչու Փաշինյանը միակ մեղավորը չի հանդիսանում և նշում, որ մեր կործանման պատճառը միայն ու միայն մեր քաղաքական տհասության պատճառն էր։

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող իր հոգեզավակին անտեր թողնել։

«Ամեն դեպքում քաղաքական գործընթացները ցույց են տալիս, և նույն պրն Պետրոսյանը պարզ բացահայտում է, որ ինքն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար։ Ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի այն անձանց և այն քաղաքական ուժերին, ովքեր իրական պայքար են մղում Նիկոլ Փաշինյանի դեմ։

Ինչ վերաբերում է իր այդ երկար-բարակ մատնանշումներին, Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ միակ և եզակի մեղավորը այս ամենի՝ դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դրա բացատրությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն ինքը սանձազերծեց այս պատերազմը և դիտավորյալ տարավ մեզ պարտության։ Այնպես որ այդ երկարաշունչ օրինակներ բերելը, մարդկանց անուններ նշելը՝ դրանք առոչինչ են։

Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իշխանությունը փոխանցել էր Ռոբերտ Քոչարյանին՝ առանց որևիցե պարտավորություն դնելու Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նույնը արել է Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին՝ առանց որևիցե պարտավորությունների, նույնը արել է Սերժ Սարգսյանը՝ իշխանությունը փոխանցելով Նիկոլ Փաշինյանին՝ առանց պարտավորություններ դնելու Փաշինյանի վրա։

Եվ միակ մարդը, ով պարտավորություններ է դրել ապագա իշխանությունների վրա՝ դա Նիկոլ Փաշինյանն է, ով ստորագրել է ակտը և դրանից հետո, պահպանելով իշխանությունը՝ շարունակելու է ստորագրել անբարենապաստ, հակահայ բոլոր փաստաթղթերը, որոնք իրեն պարտադրվում են և հրամցվում են։

Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի այս երկարաշունչ հայտարարությունները արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ինչ վերաբերվում է իր ճիշտ լինելուն, ասեմ Ձեզ, ոչ ոք էլ չէր հերքում, թե այդ տարածքները ինչի համար էինք մենք հիմնականում պահում։ Եվ այդ Լավրովյան պլանը՝ 5+2 դա էր նշանակում, այնպես չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ հեծանիվ է հայտնաբերել։ Մեր իշխանությունները միշտ ասել են, որ դրանք տաածքներ են կարգավիճակի դիմաց»,-նկատում է քաղաքագետը։

Համբարյանը շեշտում է, որ Լավրովյան պլանը իրագործելու դեպքում մենք չէինք ունենա վերջերս շրջանառվող արդեն 7900 զոհերի ցուցակ, մենք չէինք ունենա նվաստացված երկիր, մենք չէինք ունենա ուղղակիորեն կործանված բանակ, Շուշիի, Հադրութի ամբողջ շրջանի կորուստ, չէինք ունենա Մարտունու շրջանի մի մասի կորուստ, չէինք ունենա Մարտակերտի շրջանի չորս տարածքների կորուստ, Քարվաճառի ու Բերձորի շրջանները Ադրբեջանին կհանձնվեին 2-3 տասնամյակ հետո, երբ որ վերջնականապես կճշգրտվեր Արցախի կարգավիճակը։

«Ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ինքը անում էր Ազգային Ժողովի ամբիոնից, որ ադրբեջանցիները պետք է հետ վերադառնային, նոր մասնակցեին Արցախի կարգավիճակի կայացմանը՝ դա կեղծ օրակարգ էր և սուտ էր՝ այդպիսի բան տեղի չէր ունենալու։

Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ կլինի ոչ թե իր հայտարարություններով թագավորեցնի իր քաղաքականությունը, որ ինքը տանում էր առաջ՝ 1997 թվականին, հանրաճանաչ իր պատերազմ և խաղաղություն հոդվածով, այլ մատնանշվի, որ Նիկոլ Փաշինյանն այն եզակի քաղաքական լիդերն է Հայաստանում, ում պատճառով տեղի ունեցավ պատերազմ։

Որովհետև իր առաջ քաշած թեզերը,՝ իշխանության գալուց հետո, որ Արցախը պիտի ինքը որոշի իր կարգավիճակի հարցը և վերջնականը՝ հիշում եք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», վերջնական լեգիտիմացրին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ։

Այնպես որ, պրն Տեր-Պետրոսյանի կեղծ թեզերը, որոնք հիմնականում ներգրավված են իր գրեթե բոլոր հայտարարություններում՝ արդեն ոչ ոքի համար նորություն չեն»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը ասում է, որ առաջին նախագահը այդպիսի թեզերով բացահայտ ձևով փորձում է պաշտպանել «բացահայտ դավաճան Նիկոլին»։

Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ քաղաքագետի, բացահայտ մանիպուլյացիաների է դիմում, օգտվում է հասարակության քաղաքականապես անգրագիտությունից։

Նյութի աղբյուր ՝ ArmDaily.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միայն միջակություններ.Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

«Մարդիկ պատրաստ են հիմար պատճառով տարիների վաստակով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է թե՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին». Տիգրան Աթանեսյան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Մարդիկ պատրաստ են հիմար պատճառով տարիների վաստակով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է թե՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին». Տիգրան Աթանեսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական