Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուկաշենկոյին մեզ ծաղրելու իրավունք տվել ենք մենք՝ հունիսի 20-ի մեր ընտրութամբ

09/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թույլտվություն և իրավունք

Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։
Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նման ձևակերպումներ։
Լուկաշենկոյին մեզ ծաղրելու իրավունք տվել ենք մենք՝ Հայաստանը՝ որպես պետություն, և հայը՝ որպես հասարակություն։ Մեր այսօրվա վիճակը և մեր անհույս ներկան են նրան թույլ տալիս այդպես արտահայտվել։ Հունիսի 20-ի մեր ընտրությունն է նրան տվել այդ իրավունքը։

Ռևերանսներ Ալիևին

Ակնհայտ է, որ Լուկաշենկոն իրեն սանձարձակ է պահում՝ Ալիևի հետ լուռ կամ գործնական համաձայնության արդյունքում։ Նա, մեծ հաշվով, համառոտ ասում է այն, ինչը Ալիևն ասում է արդեն երկու տարի։ Ալիևը մեր պետության, մեր ժողովրդի, մեր զոհված տղերքի, մեր հերոսների, մեր սրբավայրերի, մեր հայրենիքի մասին ասում է բոլոր այլանդակությունները և ծաղրում մեր պարտված իշխանությանը։ Հայ ժողովուրդը չի անում հետևություն. 680 հազար մարդ քվեարկում է պարտության օգտին, իսկ 800 հազարը ձևացնում է, թե դա իրեն չի վերաբերում։ Լուկաշենկոն միացել է Հայաստանը ստորացնելու՝ Ալիևի միջազգային արշավին։ Դա ունի միայն մեկ լուծում. հենց Հայաստանում ձևավորվի չպարտված, նոր իշխանություն, որը սկիզբ կդնի ազգային արժանապատվության վերելքի, բոլորը ձայները կտրելու են։ Առաջինը՝ Ալիևը։

Բովանդակություն և ենթատեքստ

Լուկաշենկոյի խոսքի առանցքը Միութենական ինտեգրացիոն պրոցեսներն էին և անվտանգային խնդիրները։ Եթե մենք այսքան աղետից հետո չենք խոսում դրանց մասին, եթե Հայաստանում այս հարցերն ամենայն խորությամբ չեն քննարկվում, ապա դա մեր փոխարեն կանի Լուկաշենկոն կամ ասենք, Ղրղզստանի որևէ պաշտոնյա։ Ումի՞ց ենք մենք բողոքում։ Նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ ենք մենք խորքային քննարկել անվտանգային հարցերը։ Արդյո՞ք մենք մշակել ենք ինտեգրացիոն նոր առաջարկներ, արդյո՞ք մենք մշակել ենք մեր պետության նոր տեսլականը՝ տեղի ունեցած աղետի հետևանքները հաշվի առնելով։
Մեր ֆիզիկական անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը։ Արդյո՞ք մենք մտածում ենք, թե Ռուսաստանը անվերջ և անշահախնդիր դա անելու է։ Ինչո՞ւ պետք է անի, մենք մտածե՞լ ենք դրա մասին։ Իսկ ընդհանրապես մենք մտածո՞ւմ ենք որևէ լուրջ հարցի շուրջ։
Եթե մենք չենք մշակում մեր օրակարգը, մեր տեսլականը, եթե մենք չենք մշակում առաջարկների փաթեթներ և չենք քննարկում դաշնակիցների հետ, հարևանների հետ, ապա մեր փոխարեն դա անելու են ուրիշները, բայց արդեն իրենց հետաքրքրությունների համատեքստում։

«Օմոնի» Նախագահն ու ՔՊ վարչապետը

Նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյին կոչում էին «Օմոնի նախագահ» քանի որ նրա միակ հենարանը մնացել էին ուժայինները։ Հիմա «Օմոնի նախագահը» ՔՊ-ի Հայաստանի հետ ուրվագծում է նոր ինտեգրացիոն համակարգ՝ Միութենական պետություն։ Գաղափարը ինքնին գուցե հետաքրքիր է և պետական շահի հաշվարկման տեսակետից՝ խորքային քննարկման առարկա։ Բայց Լուկաշենկոյի՝ Օմոնի Նախագահի, և Հայաստանի այսօրվա ՔՊ-ական իշխանության պարագայում, դրա ձախողման հավանականությունը չափազանց մեծ է։ Ղազախական փորձը պետք է որ ուսուցողական լինի. ժողովուրդները հոգնում են ստից, վատ կառավարումից, այլանդակություններից։ Նոր, հետաքրքիր ինտեգրացիոն նախագծեր իրենց ժողովուրդներին կարող են առաջարկել և համոզել նոր, չպարտված և չստորացված իշխանությունները՝ բաց խոսակցության և ավելի լավ հեռանկարի հստակ առկայության պարագայում։


Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին

Հաջորդ գրառումը

Ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական