Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ ուղիղ բախման հավանականությունը

Գրիգոր Առաքելյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
98
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին բռնկված Գազայի պատերազմից հետո  ճգնաժամային իրավիճակի ահագնացումից չորս ամիս անց, արդեն  խոսվում է ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ուղիղ բախման հավանականության  մասին:

Այս ընթացքում բռնության ծավալները Կարմիր ծովից տարածվել են մինչեւ Սիրիա, Լիբանան եւ Իրաք, որի համար մեղադրվում են պաղեստինամետ   ու  Իրանի հովանավորությունը վայելող աշխարհազորայինները:

Հունվարի 28-ին մի խումբ աշխարհազորայիններ գրոհեցին Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմակայանի վրա, որի հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ:  Դեպքից մի քանի ժամ անց նախագահ Բայդենը մեղադրեց Իրանին, որին հետեւեց մեղադրանքը հիմնազուրկ համարելու մասին Թեհրանի պաշտոնական հայտարարությունը:  

Եվ քանի որ Եմենի գրոհայիններին Իրանի կողմից աջակցություն ցուցաբերելու հարցում ԱՄՆ-ում որեւէ մեկի մոտ կասկած չկար, այդ պատճառով էլ Վաշինգտոնը շարունակում է մեղադրանքների սուր ծայրն ուղղել դեպի Իրան:

Ըստ բրիտանական «Guardian» պարբերականի, Իրանի ռազմավարական նպատակը Իրաքի, Սիրիայի ու Պարսից ծոցի առափնյա մյուս երկրների ռազմահենակետերից  ամերիկյան ուժերին դուրս մղելն ու վերջիններիս փոխարեն ռազմակայաններ հիմնելն է:

Նույն թերթը  տեսակետ է հայտնում, որ հոկտեմբերի 7-ի հարձակումների առաջացրած սարսափն ու ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի ռազմական հակադարձումը Իրանի համար բացառիկ հնարավորություն էր՝ իրականացնելու իր առջեւ դրված ռազմավարական նպատակները:   

Վաշինգտոնում կա նաեւ տեսակետ, որ դեռ ապացուցված չէ Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին ուղղված գրոհին Իրանի մասնակցության փաստը: Չի բացառվում նաեւ Իրանի ու դաշնակիցների կողմից թույլ տրված հաշվարկային սխալի վարկածը:

Սաուդյան Արաբիայում  լույս տեսնող  «Al Jazirah» թերթը, անդրադառնալով  ԱՄՆ-Իրան ուղիղ բախման հավանականությանը, գրել է. «Վաշինգտոնը մի քանի անգամ պատգամ է հղել Թեհրանին եւ հավաստիացրել, որ  Իրանի դեմ լայնածավալ պատերազմ մղելու մտադրություն չունի, միեւնույն ժամանակ խորհուրդ է տվել ձեռնպահ  մնալ էսկալացիայից»:
Նույն թերթը հավելում է, որ Իրանն էլ խոստացել է չհանդուրժել    իր երկրի տարածքին ուղղված ոտնձգությունն ու անպատասխան չթողնել ԱՄՆ-ի «արկածախնդրությունները»:  

Թեհրան-Վաշինգտոն հեռակա երկխոսությանն է անդրադարձել   իրանական «Քեյհան» օրաթերթն ու ընդունելով հանդերձ ուղերձների փոխանակման  փաստը,  այնուամենայնիվ «Al Jazirah»-ի փոխանցած տեղեկատվությունը համարել է թերի ու աղճատված: Իրանի ամենաարմատական պարբերականներից «Քեյհան» օրաթերթը, որի պատասխանատու տնօրեն Հոսեին Շարիաթմադարին Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի մերձավորներից է, մեղադրել է «Al Jazirah»-ին,  որ  Իրանի դաշնակիցներին ուղղված ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին թերթի գնահատականը,  թե իբր Թեհրանին միայն  մտահոգում է   իր երկրի ճակատագիրը, ճիշտ չէ,  քանզի Իրանը երբեք  դիմադրության շարժման ճակատում իր դաշնակիցներին միայնակ չի թողնի: Եվ որպես իր խոսքերի առհավատչյա, «Քեյհանը» վկայաբերել է Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում եւ Սիրիայում հանուն մահմեդականների  մարտիրոսված իրանցիների սխրանքների մասին պատմող  փաստեր:

Իրանի բարձրագույն իշխանության փաստացի ամբիոնը հանդիսացող «Քեյհան» օրաթերթի վերը նշված տեսակետները չեն համապատասխանում ԻԻՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություններին, որի խոսնակ Նասեր Քանանին փետրվարի 5-ին պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի ոչ մի երկրում չունի պրոքսի ուժեր:

Իրանին պատժելու եւ Հորդանանում տեղի ունեցածին հակադարձելու Բայդենի խոստացած քայլերի հապաղումը  հարցեր է առաջացրել հանրապետականների մոտ եւ առիթ տվել դեմոկրատական Բայդենին քննադատությունների ենթարկել:  Սակայն արտաքին հարցերով զբաղվող փորձագետները համոզված են, որ Բայդենի այս մոտեցումն Իրանին հնարավորություն է տվել դուրս բերելու իր անձնակազմը եւ խուսափելու կողմերի միջեւ հնարավոր լայնածավալ բախումից:

Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ռազմական գործողությունների հավանականության մասին փորձագիտական հանրույթի  կողմից շրջանառվող տարաբնույթ ու հակասական գնահատականներ բովանդակող տեսակետներից կարելի է առանձնացնել իրանական fararu.com տեղեկատվական-վերլուծական կայքի վերլուծականը, որն ինչ-որ տեղ մոտալուտ պատերազմի վտանգով մտահոգ իրանցիների համար «փափուկ բարձի» տպավորություն է թողնում:  

fararu.com կայքը Իրանին գրոհելու հարցում ԱՄՆ-ին կաշկանդող ներքոշարադրյալ  երեք խոչընդոտներն է տեսնում.

1. Իրանի կառավարությունը, հատկապես արտաքին գործերի նախարարությունը,  քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններում տեղի ունեցած  դեպքերի հետ որեւէ  կապ չունի, եւ որ այդ հարձակումը Գազայի շուրջ ընթացող իրադարձություններին Հորդանանի հակազդեցության հետեւանքն է, որի մասին Թեհրանը բազմիցս նախազգուշացրել էր:

ԱՄՆ անվտանգության համակարգի ավագ պաշտոնյաներից ոմանք նույնիսկ հայտարարել էին, որ Հորդանանի դեպքերի հետ Իրանի առնչության մասին փաստեր չեն հայտնաբերվել:

Ընդհանրապես, Բայդենի կառավարությունն այնպիսի իրավիճակում չի գտնվում, որ ցանկություն ունենա կամ կարողանա Իրանի տարածքին ուղղված իր հարձակումները լեգիտիմացնել ու միջազգային հանրությանը համոզել իր քայլերի արդարացի լինելու մասին: Այս տեսակետից, ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածի դեպքում, Վաշինգտոնը միջազգային հանրության կողմից ճնշումների կենթարկվի,  ինչը կհանգեցնի Բայդենի դիրքերի թուլացմանը:
Իրանական կայքը եզրակացնում է, որ հորդանանյան դեպքերի համար  ԱՄՆ-ը դեռեւս Իրանին հարվածելու բավարար հիմքեր չունի:

2. ԱՄՆ ռազմական տեսաբանները պնդում են, որ տարբեր խաղացողների դեմ ռազմական գործողությունների դիմելիս, Վաշինգտոնը պետք է հաշվարկի դրանց սկիզբն ու ավարտը: Իսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր արկածախնդրության ավարտի մասին կանխատեսումներ անելը անհնարին է, եւ այն ԱՄՆ-ի համար միջազգային ասպարեզում կարող է բազմապատկել ճգնաժամային իրավիճակների մակարդակը:

Անկասկած, Իրանը կարող է տարբեր երկրներում տեղակայված  ԱՄՆ ռազմակայաններին ահռելի վնասներ հասցնել: Իսկ Դիմադրության առանցքի տարբեր խաղացողներ, այդ թվում՝ Եմենի հուսիները, Լիբանանի հըզբալլահը, Իրաքի ու Սիրիայի դիմադրության շարժման  խմբավորումները միասնաբար  գործի կանցնեն ու բազում դժվարություններ կպատճառեն ԱՄՆ-ին: ԱՄՆ ԿՎՀ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսի  գնահատականով, 1973 թվականից ի վեր Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ տարածաշրջանի համատարած ապստամբություններին դիմակայել:

Հենց այդ պատճառով էլ Բայդենի կառավարության անվտանգության պատասխանատուները հստակորեն հայտարարեցին, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանի դեմ լայնածավալ գործողություններ սկսել: Այս առումով, Բայդենի կառավարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելը, նկատի ունենալով ԱՄՆ-ին ուղղված Թեհրանի զգուշացումները, կարող է Բայդենի կառավարության համար ծանր հետեւանքներ ունենալ ու 2024 թվականին նախատեսված ընտրությունների վրա բացասաբար անդրադառնալ:

3. Բայդենի կառավարությունը քաջ գիտակցում է, որ իսրայելցիները տեւական ժամանակ է, ինչ ձգտում են Իրանի դեմ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի մեջ ներքաշել ԱՄՆ-ին: Սա ավելի ակնհայտ դարձավ հատկապես Գազայի պատերազմի ընթացքում:   Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմակայանին ուղղված հարձակումից հետո, Իսրայելի լոբբիստական հոսանքներն ու աջակիցները Իրանի դեմ արկածախնդրություն հրահրելու նպատակով զանգվածային լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական արշավ սկսեցին:

Այդ պատճառով էլ Բայդենի կառավարությունը թե՛  Գազայի պատերազմից առաջ եւ թե՛ պատերազմի ընթացքում  հստակ ցույց տվեց, որ Վաշինգտոնը  չի պատրաստվում մտնել Իրանի դեմ ձեռնարկված խաղի մեջ, գիտակցելով, որ դրա հետեւանքը ԱՄՆ շահերի զոհաբերումն է հօգուտ Իսրայելի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» բացման ռուս-թուրքական շահագրգռություններն ու այնտեղ Իդլիբի տարբերակի կիրառման հավանականությունը

Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական