Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

Գրիգոր Առաքելյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օմանի միջնորդությամբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունների չորրորդ փուլը կրկին անցկացվեց Մասկաթում:

Նախորդ եւ ընթացիկ փուլերի միջեւ ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածն Իրանում գնահատվեց որպես Վաշինգտոնի կողմից Թեհրանին ներկայացված առավելապաշտական պահանջների շրջան: Դրա վկայությունն էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքաֆի հայտարարությունը առ այն, որ Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի իր միջուկային ծրագրից եւ իր կարիքների համար անհրաժեշտ քանակությամբ ուրանը ձեռք բերի Միացյալ Նահանգներից: Միայն այդ դեպքում, ըստ Ուիթքաֆի, Վաշինգտոնը պատրաստ կլինի քննարկել պատժամիջոցների վերացման եւ խնդրի ռազմական լուծումից հրաժարվելու հարցերը:

Թեեւ Իրանը կտրականապես մերժել էր միջուկային ծրագրից հրաժարվելու պայմանը՝ այն որակելով որպես Թեհրանի «կարմիր գիծ», բանակցությունների հերթական փուլը չձախողվեց: Ավելին՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այն գնահատեց որպես արդյունավետ:
Բանակցությունների մեկնարկից առաջ Արաղչին կարեւորել  էր Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ուրանի հարստացումն ու խաղաղ նպատակներով միջուկային ծրագիրը Իրանի ժողովրդի անբեկանելի իրավունքներն են եւ չեն կարող սակարկման առարկա դառնալ: Նրա խոսքով՝ «եթե նպատակը միջուկային զենք չարտադրելն  է, ապա հնարավոր է համաձայնության հասնել, սակայն ոչ իրատեսական պահանջները կարող են խոչընդոտել բանակցությունների ընթացքը»:

Անդրադառնալով իր վերջին այցերին Ռիադ եւ Դոհա՝ Արաղչին նշել է. «Այցելությունների ընթացքում գործընկերներիս հետ ունեցած խորհրդակցություններից հետո Թեհրանում եւս լրացուցիչ քննարկումներ ենք անցկացրել»: Նա հույս է հայտնել, որ այս փուլում կողմերը կհասնեն վճռորոշ հանգրվանի: Միաժամանակ Արաղչին ափսոսանք է հայտնել, որ Վաշինգտոնից հնչող տեսակետները հաճախ հակասական են. բանակցային սեղանի շուրջ հնչող դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում ԱՄՆ-ից փոխանցվող ընդհանուր հայտարարություններին:

Քանի որ բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետեւում, քաղաքական վերլուծաբանները՝ ելնելով իրենց պատկերացումներից ու վերլուծական մոտեցումներից` տարբեր գնահատականներ են տալիս այս գործընթացին:

Չորրորդ փուլի վերաբերյալ ամենատարածված տեսակետները հիմնված են բանակցող կողմերի՝ Արաղչիի եւ Ուիթքաֆի մամուլի հայտարարությունների վրա, ինչպես նաեւ դրանց շուրջ հրապարակ նետվող Իրանի հոգեւոր առաջնորդի եւ ԱՄՆ նախագահի եզրահանգումների:

Հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ բանակցությունների այս փուլում ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է եղել պատժամիջոցների վերացման համար լուծումներ առաջարկելու, Իրանի միջուկային ծրագրի խաղաղասիրական բնույթը երաշխավորելու, ինչպես նաեւ երկխոսությունը շարունակելու նպատակով հուսալի շրջանակներ ձեւավորելու հարցերի վրա:

Բանակցությունների ընթացքում հայտարարությամբ հանդես եկած ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բաղային նշել է, որ Իրանը հանձնառու է Միջուկային զենքի չտարածման մասին ստորագրած պայմանագրին՝ NPT-ին, եւ պատրաստ է շարունակել բանակցությունները դրա շրջանակում: Նա նաեւ հայտարարել է, որ Թեհրանի գլխավոր նպատակներից է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ամբողջական վերացումը:

Հանդիպումից հետո Արաղչին նշել է, որ «բանակցությունների չորրորդ փուլը նախորդ երեք փուլերի համեմատ ավելի լուրջ եւ անկեղծ էր»: ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ կողմերը որոշ չափով դուրս են եկել ընդհանուր հայտարարությունների դաշտից եւ սկսել են անդրադառնալ մանրամասներին: Նրա խոսքով, այդ պայմաններում բանակցությունները դառնում են առավել բարդ: Իրանական թիմի ղեկավարը նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր թեմաներ, հստակեցվել են կողմերի դիրքորոշումները եւ վիճահարույց հարցերի շուրջ պատկերացումները: Արաղչիի գնահատմամբ, երկխոսության մեջ ակնհայտ առաջընթաց է նկատվում:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հաջորդ հանդիպման ժամանակացույցը եւ վայրը կհայտարարվի Օմանի արտաքին գործերի նախարարի կողմից:

Բանակցությունների չորրորդ փուլի արդյունքների վերաբերյալ ուշագրավ տեսակետ է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին անդամ, պրոֆեսոր Փոլ Պիլարը՝ նշելով, որ Թրամփը եւ նրա խորհրդականներն ի վերջո կհամոզվեն, որ եթե ցանկանում են Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել,  պետք է ընդունեն Իրանի՝ ուրանի սահմանափակ հարստացման իրավունքը: Նրա կարծիքով, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ մեծ հավանականությամբ հնարավոր կլինի հասնել համաձայնության, ինչը Թրամփը կներկայացնի որպես կարեւորագույն  ձեռքբերում, որը գերազանցում է նախագահ Օբամայի օրոք ստորագրված եւ իր կողմից մերժված համաձայնությանը:

Հանդիպման չորրորդ փուլի ավարտից հետո ԱՄՆ նախագահը նշել է, որ մինչ այս պահը Իրանը դրսեւորել է խոհեմ վարքագիծ, եւ բանակցությունների ընթացքն իրեն գոհացրել է: Նա հավելել է. «Իրանի բարգավաճումն ու կենսուրախությունը ԱՄՆ-ի ցանկությունն է, սակայն Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը ունենա միջուկային զենք»:

Բանակցությունների հինգերորդ փուլին կարող է նախորդել ՌԴ նախագահ Պուտինի այցը Թեհրան:

ԻՀՀ կառավարության խոսնակ տիկին Մոհաջերանին տեղեկացրել է, որ Թեհրանը պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի նախագահին:

Մոսկվան առայժմ Պուտինի  Իրան այցելության ծրագրի եւ նպատակների մասին ոչինչ չի հրապարակել: Սակայն, քանի որ ներկայումս  Իրանում քննարկվող ամենաակտուալ թեման միջուկային ծրագրին է վերաբերում, կարելի է ենթադրել, որ Պուտինի այցելության  օրակարգում ներառված կլինի նաեւ  այդ հարցը:

Հենց դրանից ելնելով էլ տիկին Մոհաջերանին Պուտինի՝ Իրան նախատեսվող այցի առիթով ասել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ նոր համաձայնության դեպքում, ԱՄՆ-ը հնարավորություն կունենա օգտվոլու Իրանի տնտեսական կարողությոիւններից, եւ քանի որ Իրանն օժտված է տարբեր ոլորտներում ներդրումներ  կատարելու կարողություններից, պատրաստ կլինի այդ բնագավառում  համագործակցել նաեւ Ռուսաստանի հետ:  

Պուտինի 6-րդ այցը Թեհրան կարող է համընկնել Իրանի միջուկային ծրագրի մասին շրջադարձային պայմանավորվածությունների եւ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ   բախտորոշ որոշումներ կայացնելու ժամանակահատվածին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Իրանագետ      

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ժառանգության համաժողով մայիսի 27-28-ին, Բեռնում

Հաջորդ գրառումը

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական