Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանուղի կամ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասը` միջտարածաշրջանային համագործակցության խաչմերուկ

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Այս տարվա սեպտեմբերի 25-ին Նախիջեւան կատարած այցի ավարտին Էրդողանը հայտարարեց, որ եթե Հայաստանը «Զանգեզուրի» միջանցքի գործարկմանը դեմ արտահայտվի, այդ միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով:
Որոշ իրանցի վերլուծաբաններ Էրդողանի հայտարարությունը  մանիպուլյատիվ որակելով` եզրակացրեցին, որ դրանով Թուրքիայի նախագահը փորձել է շահագրգռել թե՛ Հայաստանի, եւ թե՛ Իրանի ժողովուրդներին՝ միջանցքն ընկալելու որպես բացառիկ հնարավորություն, որպեսզի հայերն ու իրանցիներն իրենց կառավարություններից պահանջեն միջանցք տրամադրելու շուրջ խորհրդակցություններ անցկացնել:

Սակայն պաշտոնական Թեհրանը, հաշվի առնելով Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու բացասական հետեւանքներն ու իր երկրի հռչակած «կարմիր գծերը», ինչպես նաեւ հիմք ընդունելով հետանկախացման շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության առաջին իսկ օրերից  Իրանի տարածքով  Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի առկայությունն ու դրա քաղաքական էֆեկտիվությունն Իրանի համար, արձագանքելով «մեկ ազգի» կերպարով հանդես եկող երկու պետությունների երազանքին, ներկայացրեց այդ հարցի լուծման սեփական նախագիծը, այն անվանելով «Արաքսի միջանցք» կամ «Իրանուղի», որը նախատեսում է Իրանի տարածքով Աղրբեջանից Ջուլֆա, կամ Արեւելքից Արեւմուտք ձգվող նոր մայրուղու կառուցում:

Այս նախագծի հիմնավորումը ներկայացրել է ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ, Իրանի նախկին ԱԳ նախարար Քամալ Խառազին եւ նշել՝
 «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով իր հյուսիսային հարեւանների պատմականորեն Իրանին պատկանելու իրողությունը եւ ընդունելով Խորհրդային Միության փլուզման պատմական փաստը, որպես հոգատար հայր ուշի-ուշով հետեւել է այս տարածաշրջանի անցուդարձերին եւ իր զգայնությունը ցուցաբերել հատկապես այս տարածքի աշխարհագրական փոփոխությունների նկատմամբ:

Նկատի ունենալով այս հանգամանքը, Իրանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի բռնակցումը՝ ընդգծելով երկրների միջեւ գոյություն ունեցող ներկայիս սահմանների անխախտելիության կարեւորությունը:

Գիտակցելով Նախիջեւանի հետ հաղորդակցվելու Ադրբեջանի ցանկության կարեւորությունը, Իրանը մտադիր է իր տարածքով Ադրբեջանին նման հնարավարություն ընձեռել: Այդ նպատակով Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել ադրբեջանական Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղից մինչեւ Նախիջեւանի Օրդուբադ քաղաքը, որն անցնում է Իրանի ու Հայաստանի սահմանով, ցամաքային ու երկաթուղային ճանապարհ կառուցել»:

Այս գաղափարը գնահատելով որպես բացառիկ հնարավորութուն, Իրանն առանց ժամանակ վատնելու գործի անցավ եւ այդ հարցում իր հաստատակամությունը ցույց տալու նպատակով Բաքու գործուղեց ԻԻՀ տրանսպորտի ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաին:

Այսպիսով, հոկտեմբերի 6-ին Զանգելանի (Կովսական) շրջանի Աղբանդ գյուղում տեղի ունեցավ Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը:

Հավատարիմ մնալով հարեւան երկրների հետ հարբերությունների հարցում հավասարակշռություն պահպանելու սկզբունքին, Իրանի տրանսպորտի ու ճանապարհաշինության նախարարը նաեւ այցելեց Հայաստան՝ ներկա գտնվելու Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման համար ստորագրվող պայմանագրի պաշտոնական արարողությանը, որը հանդիսանում է «Պարսից ծոց-Սեւ ծով» մայրուղու մի հատվածը:
Այսպիսով, Իրանը Հայաստանի հետ իր պետական սահմանի Մեղրի-Նուրդուզ դարպասի իրանական հատվածը միջտարածաշրջանային համագործակցությանը նպաստող խաչմերուկի վերածելով` լուծում է մի շարք կարեւոր հարցեր, որոնք հիմնականում բխում են թե՛ Իրանի եւ թե՛ Հայաստանի ազգային անվտանգության շահերից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

«Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին»

Հաջորդ գրառումը

«Արցախյան հաղթանակը փոշիացվեց ապիկար, ընչաքաղց եւ ագահ ղեկավարների պատճառով»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Արցախյան հաղթանակը փոշիացվեց ապիկար, ընչաքաղց եւ ագահ ղեկավարների պատճառով»

Լրահոս

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական