Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը հարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումները

Գրիգոր Առաքելյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
87
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Հայաստանի ընդունած որոշման մասին  Թեհրանի պաշտոնական  դիրքորոշումը նախ իր ձեւակերպումն ստացավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի՝ ապրիլի 19-ին հնչեցրած  հայտարարության մեջ: Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպման արդյունքում Տավուշի մարզի չորս  գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ընդունված որոշմանը, դեսպան Սոբհանին նշեց.

«Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել այսօր կայացած սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ու արձանագրության բովանդակության մասին: Մեզ ասել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն` միջազգային սահմանների հիման վրա, սակայն ինձ տեղեկացրել են նաեւ, որ այն տարածքը, որտեղով անցնում է միջպետական մայրուղին, չի մտնում համաձայնագրի մեջ»:

Իսկ   ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ապրիլի 23-ին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների սահմանազատման հանձնաժողովի որոշումները: Նրա խոսքերով՝ «Սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով եւ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու միջոցով կարգավորելուն ուղղված երկու երկրների տեւական ջանքերը  Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու  անհրաժեշտ պայմանն է»:

Սակայն Իրանում  կան նաեւ հայկական գյուղերի հանձնումը Իրանի ազգային շահերի հետ հակադրության մեջ տեսնող շրջանակներ: Թավրիզում հրապարակվող azarpazhouh կայքը, որն իր առջեւ Իրանում թյուրքական աշխարհի ծավալած պանթուրքիստական  արշավն ու հավակնությունները  ձախուղելու ազգանպաստ խնդիր է դրել, անդրադարձել է Տավուշի չորս գյուղերի հանձնման թեմային եւ  «Թեհրանի լռության պայմաններում՝ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությունն ու Փաշինյանի պահպանողական կեցվածքը»  խորագրով հրապարակած հոդվածում    մասնավորապես գրել է.

«…Այս տարածքը Բաքվի վերահսկողությանն անցնելուց հետո, Ալիեւին կհաջողվի տիրանալ  կարեւորագույն բարձունքների, ինչը նպաստավոր պայմաններ կապահովի՝  Հայաստանի վրա ավելի լայնածավալ ագրեսիա իրականացնելու նպատակով  նոր ռազմական հենակետեր ու ամրություններ կահավորելու առումով: Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ Երեւանի կողմից վերահսկվող տարածքներն Ադրբեջանին հանձնվելուց հետո, Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի:

Հայաստանի արեւմտյան հատվածում գոյություն ունի մի անկլավ, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի: Վրաստանով անցնող ռուսական գազամուղը հենց այս տարածքում է գտնվում: Թեեւ այս հատվածը դեռ Ադրբեջանին չի հանձնվել, սակայն տարածքների հանձնման այս մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանը կկարողանա տնօրինել նշված գազամուղը»:

Այնուհետեւ հոդվածագիրն անդրադառնում է հայ-իրանական տարանցիկ ճանապարհի վրա գտնվող եւ  Նախիջեւանին հարող Տիգրանաշենի հանձնման հեռանկարին, ինչը, ըստ հոդվածագրի, Իրանին աշխարհաքաղաքական «շնչարգելություն» կպատճառի:

Հոդվածագիրը համոզված է, որ  այս տրամաբանությամբ երկկողմ բանակցությունները կհանգեցնեն ի վնաս Հայաստանի  միակողմանի զիջումների, որի հետեւանքով կանտեսվեն նաեւ Իրանի շահերը:

Հիշեցնենք, որ  44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ համաձայնագրի հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝  2020  թվականի նոյեմբերի 3-ին, Իրանի հոգեւոր առաջնորդ  Ալի Խամենեին  խոսել է Հարավային Կովկասի ճգնաժամը կարգավորելու հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշման հիմքում եղած չորս սկզբունքի մասին՝  

1. 90-կաններին Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանին պատկանող  բոլոր տարածքները պետք է ազատագրվեն:

2. Ազատագրված տարածքներում բնակվող հայերի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի:

3. Միջազգայնորեն ճանաչված սահմանները չպետք է փոփոխության ենթարկվեն:

4. Ռազմաճակատում  ներդրված ահաբեկիչները ոչ մի պարագայում  չպետք է տեղակայվեն Իրանի հետ սահմանակից շրջաններում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնարավո՞ր է բռնել Ադրբեջանի՝ վանդալիզմի սովոր ձեռքը

Հաջորդ գրառումը

Գույժ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
Հաջորդ գրառումը
SONY DSC

Գույժ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական