Պատմաբան Գրիգոր Բալասանյանի գրառումը, –
ՄԻՊ-ը զեկույց է հրապարակում, որ Ադրբեջանը սահմանափակում է հայկական կողմի համար ջրային պաշարների նկատմամբ հասանելիությունը։ Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ վտակների հունը փոխելու պատճառով Մեղրու տարածաշրջանի մի քանի գյուղերում զգացվում է ոռոգման ջրի խնդիր։
Իսկ ինչ է անում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը? Ճիշտ է, ոչինչ։
Ոչ մի արձագանք ԱԳՆ, կառավարության և այլ մարմինների կողմից։
Ոչ մի նամակ-բողոք ուղղված ՄԱԿ-ին։ Ջրային ռեսուրսների օգտագործման արգելափակման կամ հասանելիության սահմանափակման միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտումներ։ Հայկական կողմից 0 ռեակցիա։
Լավ գոնե հնարավոր է ասենք պատասխան հարված հասցնել տավուշյան ուղղությամբ? Հնարավոր է շտապ կարգով մաքրել Սպիտակ լիճը, Աղստև գետի ջուրը կուտակել այնտեղ’ Ղազախի ջրամբարը դնելով հարվածի տակ։ Հնարավոր է Շամշադինից դեպի Աղստաֆա և Ղազախ հոսող գետերի վրա կառուցել փոքր ջրահավաք ավազաններ?
Լավ մի բան հնարավոր է անել լկտիացած բեղավորին իր տեղը ցույց տալու համար? Երկիր ենք կորցնում, տնտեսություն ենք կորցնում, տարածք ենք կորցնում:
Լավ ում դիմենք որ էս հարցով զբաղվի? Դեսպանություն ուղարկենք Մոսկվա, թե դարձյալ բռնենք Տիզբոնի ճամփան?




