«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության միլիոն ու կես նահատակների հիշատակը և խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։ Ցավոք, 106 տարի անց Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը:Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն էր նաև պատճառը, որ հանգեցրեց Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, որի հետևանքով` նահատակվեցին հազարավոր հայորդիներ:Եվ այսօր էլ, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, Թուրքիայում և Ադրբեջանում վերածնունդ է ապրում հայատյացությունը: Այսօր էլ թուրքը սպառնում է հային, վիրավորում հայի արժանապատվությունը, անթաքույց տարածքային նկրտումներ դրսևորում Հայաստանի հանդեպ: Ինքնիշխան, հզոր, ուժեղ, բարեկեցիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն այսօր ուժեղ է, քան երբևէ: Հետևաբար, սա խթան պետք է լինի՝ հզոր պետություն ունենալու, որի հիմքը տեխնիկապես ուժեղ բանակի կառուցումն է: Աշխարհասփյուռ հայությանը միասնականության կոչ եմ անում, քանզի միայն այդ կերպ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի և արցախյան վերջին պատերազմի ցավը: Մենք պարտավոր ենք լինել մեկ բռունցք՝ թույլ չտալով, որպեսզի կրկնվի պատմությունը։Ոտքի՛, հայե՛ր, մենք պետք է միասնաբար կառուցենք հզոր պետություն, ամուր բանակ և զարգացած տնտեսություն»:https://www.facebook.com/v7.0/plugins/post.php?app_id=561293701174935&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1af988c829524c%26domain%3Dlurer.com%26origin%3Dhttps%253A%252F%252Flurer.com%252Ff1d6ed872ff813%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farman.vardanyan.92%2Fposts%2F10219209351372852&locale=en_US&sdk=joey&show_text=true&width=500