Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ-որ մի բան սխալ է. «Գտնված երազ»

31/01/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  Երևան կամ մի մեծ կուսակցություն՝ իր բարոյամետ լոզունգներով: Զանազան շենք-շինություններ կամ ահռելի պարիսպներում անթաքույց հորջորջանքի ագիտացիոն բներ: Բուհեր՝ դատարկ փեթակների պես շարվեշարան՝ այսուհետ տնային սենյակ-միջնորմներում կրթելու վախվորած միտումով: Անհեռանկար հեռուստաալիքներ՝ բազմաբովանդակ ցուցամատները տնկած աջ ու ձախ ու փողկապներ, կոստյումներ՝ մեր գալիքի արևոտ թանձրուկով համեմված խոստումներ: Մերօրյա  Հայաստան կամ մի մեծ շփոթ, անպատեհ մի իրականություն: Տարեթիվ կամ պատահականությամբ ընտրված սերիական համար, որ կրում է ժամանակի մեքենան ու տանում մեզ չգիտես ուր՝ սխալ երթուղայինի նման: Հայաստան կամ խորթ մի սյուժե, աբսուրդի մի անհիմն բեմականացում, ուր գլխիվայր է ամենը՝ մարդը, շունը, միտքը, փողոցն ու մայթը, պատրանքը, երթևեկը, ամեն ինչ: Ամենուր հետևողականորեն սպառնացող կոչնակներ, մաստակ-իմաստակներ, որոնց «բարվոք» ուղերձների ծծմբաամոնյակից ծանրանում է ինքը՝ օդը, որ ժահրոտ քամի դարձած ողողում է մեր ականջները: Մենք քաղաքականության մեջ ենք, վերջինս էլ մեր մեջ՝ գիրկընդխառն, խեղդվելու աստիճան բաղեղված: Չզգացինք, թե երբ խրվեցինք առօրյան խեղաթյուրող այս հորձանուտի մեջ և այդպես էլ չկարողացանք դուրս գալ ճահճուտից (կամ գուցե ստիպեցին դուրս չգալ)և մնացինք քաղաքականացված. մեկ մետր հարյուր քսան սանտիմետր հասակով մանուկից սկսած մինչև երկնաքերի պես վեր ընձյուղված չափահասը: Մերօրյա Հայաստան կամ մի հսկայական ԱԺ՝ իր գյուղ-քաղաքներով, որ պատգամավորական խցեր են հիշեցնում, իր «Երևանով», որ մարմաջանքի ամբիոնն է սոսկ, բնակչությամբ, որոնք անխտիր պառլամենտական են, բացառապես միջգերատեսչական…

    Ոչ ոք իր գործով չի զբաղվում. վարչապետից մինչև լեգոյով տների փոքրիկ որմնադիր չի անում այն ինչ պետք է անի: Եվ մեր մեջ ասած՝ մի բան սխալ է կյանքում, մեր կյանքում, մեր առօրյայում, մեր իրականության մեջ: Երբ քաղաքական սինթետիկ քողը սավանի պես իջնում է երկրի երեսին ու ծածկում խաղաղ մթնոլորտը, համակեցության տարաբնույթ ժանրը, որ կոչվում է հասարակություն, ապա փսխումն անխուսափելի է՝ դառը, դառնագույն, դառներանգ իր հետևանքներով:

   Հ.Գ.  Խայտառակ քաղաքական է ամեն ինչ։ Բացարձակապես ամեն ինչ։ Սարսափելի ծանր է պոլիտիկ օդը, նույնիսկ դիմակի տակից. մանկական պարզունակ խաղերից մինչև ծերակույտի նարդի քաղաքական է։ Լրի’վ։ Մայթեզրին անիլաջ ընկած շունն անգամ քաղաքական պատժյալ է՝ ականջի ստերջացման «ականջողը» վկա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անշարժ գույքի շուկայում խնդիրներն առարկայական են դառնում

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական