Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ կբերի աշունը

Մարիետա Խաչատրյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
124
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն բանից երեւում է, որ աշնանն աշխարհում տեկտոնական տեղաշարժեր են լինելու, ու որ` մեծ խաղացողներն իրենց բոլոր նախագծումների ավարտական փուլն են սկսելու իրագործել, վկան իշխանությունների ընթացող եւ սպասվելիք փոփոխություններն են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ԵՄ-ում առհասարակ, ԱՄՆ-ում, մեր հարեւան Իրանում, մեր մյուս հարեւան ոխերիմն է փորձում իրեն փրկել այդ համատեքստում աշնան սկզբին նշանակված խորհրդարանական ընտրություններում եւ այլն: Ու, բնականաբար, այդ տեկտոնականը նախ մեր տարածքին է վերաբերում, որտեղ գլխավոր խնդիրը մեծ խաղացողներից յուրաքանչյուրին հետաքրքրող, հյուսիսը հարավին կապող ճանապարհի փակ մնացած հատվածն է Սյունիքով` վաղուց նախագծված նոր ցամաքային ավտոճանապարհների համատեքստում: Այդ հատվածի գործարկումը պետք է բոլորին` Հնդկաստանին, Չինաստանին, ՌԴ-ին, ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, ամեն մեկին` իր շահի բացվածքով: Այսինքն` տեկտոնականի ամենամեծ ցնցումը պետք է սպասել մեր հատվածում, եւ այդ մասին բոլորն, այդ թվում` ամերիկացիք արդեն խոսում են բաց տեքստով:

Այս մասին մասամբ գրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, մասնավորապես` ամերիկյան կողմից եկող իմպուլսների մասին: Այս օրերին նոր իմպուլսներ են ավելացել` Հայաստան ժամանած ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի նոր եւ հանդիպումների լայն շրջանակ ընդգրկող այցով, ընդհուպ արցախցի կանանց հետ ժինգյալով հացի պատրաստում, դրան հետեւած Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի նոր ակտիվությամբ` ԵՄ առաքելության հետ մեր սահմանների դիտարկումով, ոստիկանապետի հետ հանդիպումով` թե բա աջակցում ենք իրավական բարեփոխումներին: Եւ ԱՄՆ տարբեր իրավասուների անվերջ հավաստիացումներով, թե այժմ ռեալ հնարավորություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու;

Հայաստանում ԱՄՆ նոր ակտիվության դրդապատճառները շատ բամաշերտ են, դրանք փորձում են մեկնաբանել վերլուծաբանները, մի շերտի մասին խոսենք: Մամուլում արտահոսք եղավ, որ ինչ-որ ներքին դերաբաշխմամբ Ալեն Սիմոնյանը արեւմտամետի կերպարում է դիրքավորվել` ռուսական ուղղությամբ հնարավորինս կոշտ տեսակետներ նետելով, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն արդեն աշնանը կարող է շրջվել դեպի Ռուսաստան, քանի որ մեր տնտեսական շահերի ահռելի ծավալը թույլ չի տալիս այդպես չվարվել, իսկ Փաշինյանն ու Սիմոնյանն իրենց պահվածքով փորձում են պարզապես արտաքին գործընթացները մի փոքր հավասարակշռել գոնե արտաքնապես:

Մինչդեռ հավանաբար ամերիկացիք առավել ստույգ գիտեն` ինչն ինչից հետո է, ում ասածի տակ` ինչ կա, եւ նրանց գլխավոր հաղթաթուղթն է նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանն ու բացել Սյունիքով անցնող ճանապարհը` որպես այդ գործի առաջամարտիկ իրենց գերադաս շահը հետապնդելով: Չգիտենք` դա ստացվո՞ւմ է, թե ոչ` բնականաբար մեր նման փոքր երկիրը երբեք չի կարող ինքնուրույն լիարժեք խաղացող լինել տարածաշրջանային այն ծրագրերի մեջ, որոնք աշխարհի ուղեղային կենտրոնները նախագծում են դրանց իրագործումից շատ տարիներ առաջ եւ մոտակա երկու-երեք տասնամյակի համար: Մեզ կարող է թույլատրվել միայն մի փոքր խմբագրել գործընթացները` գուցե մեր շահերը համապատասխանեցնելով այդ ծրագրերին (եւ ոչ ընդհակառակը, թեեւ ուզած ժամանակ ուզած ընդդիմություն կարող է ճառել, որ ինքն ավելի լավ ու հայաշահ քաղաքական գիծ կտաներ, հենց հիմա էլ այդպես է` Փաշինյանը չի կարողանում հետապնդել հայկական շահը, իրենք կարող են, սա ե՛ւ փողոցի, ե՛ւ խորհրդարանի ընդդիմության արգումենտն է):

Այո, անձերի, որպես երկրի ղեկավարների, գիտելիքներն ու ունակություններն այստեղ շատ կարեւոր են, եթե կան ավելի արհեստավարժ անձեր` դատապարտելի է նրանց ունակությունը չօգտագործելը: Միեւնույն ժամանակ` նրանք շատ փոքրիկ լուֆթ ունեն միայն, քանի որ հիմնական հարցերն ուրիշներն են վճռում: Դա էլ նշանակում է, որ միշտ պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք այդ լուֆթն ամենաարդյունավետ ձեւով կարող են օգտագործել, բայց ոչ այնպիսիք, որոնց միակ նպատակը իշխանության գալն է` նույն կամ ավելի վատ որակներով:

Իրականում ներկա պահին շատ բան դեռ վճռված չէ, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը, ինչու չէ` Իրանն ու Հնդկաստանը, գումարած նաեւ թուրքական աշխարհի ծավալապաշտական հավակնությունները կրողները կարող են մի բան նախագծել, անգլոսաքսերն` այլ, իսկ հանգուցալուծումը բացարձակ այլ լինի, քանի որ մեծ խաղացողների շահերի բախումը դեռ բարձրակետում է: Այնպես որ բնական է, ինչ-որ մի կողմ շտապի առաջ ընկնել` ավելի մեծ շահաբաժիններ ստանալու համար, իսկ մյուս կողմերը շտապեն թույլ չտալ այդ առաջ ընկնելը, իսկ հիմար վիճակում մենք հայտնվենք: Միայն ի՛նչ արժե այս օրերին հենց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման գործերի նախարարության խորհուրդը` ձեռնպահ մնալ այցերից Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ, այդ թվում Զանգելանի, Ջաբրայիլի, Գուբադլիի, Լաչինի եւ Քարվաճառի շրջաններ, որոնք գտնվում են Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, Խոջավենդի, Ֆիզուլիի եւ Աղդամի շրջաններ, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի սահման չմեկնեն: Որպես պատճառաբանություն նշվում է, որ կարող են ահաբեկչություններ տեղի ունենալ:

Տեղ հասանք` իրար ե՞ն զգուշացնում, վախեցնում, թե՞ մեզ:

Այսինքն` մեր ներքին տուրեւառները, դերաբաշխումները, խրոխտ տեսակետների հնչեցումը էական ոչինչ էլ չեն նշանակում, շահառու պետություններն իրար հետ եւ մեր հանրության համար գուցե դեռեւս աներեւույթ թշնամու դեմ են պայքարում, չնայած մեր տեսակետ արտահայտողները կարող են իմանալ ենթատեքստը:

Եթե մեր վերլուծաբանները դադարեցնեն երկու` հակառուսական եւ հակաամերիկյան պատուհաններից նայել իրողություններին, այդ թվում` Փաուերի այցելությանը եւ մնացած գործընթացներին իրենց տրված պատվերի շրջանակում մնալով չնայեն, այլ հայ հանրույթին իրականում կարողանան բացատրել, տեղ հասցնել կատարվողի ենթատեքստը, սովորեցնեն այս կամ այն կողմից չլինել ու հայկական շահի պատուհանից նայել ամեն ինչին` ապա միգուցե մեր հանրույթն ավելի պաշտպանված զգա իրեն, ավելի կոմնորոշված լինի անելիքի առումով: Թե չէ մեկն արեւմտյան գովքն է անում, մեկը` հեռուստաեթերում անթաքույց ուրախանում, որ էս է` Ռուսաստանի ձեռքերը կազատվեն ուկրաինական պատերազմից, եւ նա կվերադարձնի բոլոր անկախացած հանրապետությունները, տասնմեկերորդ բանակն էլ կմտնի Հայաստան եւ կփոխի Հայաստանի իշխանությունը, ինչպես, ի դեպ, բոլոր մյուս նախկին հանրապետություններում: Այ ողբամ ձեր վերլուծական միտքը, որ տասնմեկերորդ բանակի հույսին է:

Ասելս այն է, որ մենք վատ գիտենք, վատ ենք պատկերացնում աշխարհում կատարվողը, գործընթացներին նայում ենք են մեր խորը փոսից ու բան չենք տեսնում, Թրամփի ու Բայդենի, Մակրոնի եւ Լը Պենի, Ռաիսիի ու Փեզեշկիանի տարբերությունից ենք պրոեկտում մեզ մոտ կատարվելիքը, մինչդեռ օրինակ ԱՄՆ-ում, անկախ նրանից` նախագահ կփոխվի, թե՞ մնացած պաշտոնյաները, այդ թվում` Սամանտա Փաուերը, այդ երկրի ծրագրերը գծված են տասնամյակների կտրվածքով, եւ դրանք շարունակելու են իրագործվել, անկախ նրանից, թե Հայաստանում ո՞վ է իշխանություն: Նրանց պաշտոնյաներն ուղղակի ջանում են ծրագրի դետալներում իրենց օրոք հաջողություն գրանցել` դրանից է, որ գալիս-ժինգյալով հաց թխելուն են նայում, Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ բարեփոխումներին աջակցելուց խոսում: Բա մեկը հարցներ տիկին Փաուերին` արցախցիներին որ որպես փախստական ու տեղահանված աջակցել եք խոստանում, անցած տարի ականատես եղաք նրանց տեղահանմանը, բա չթողնեիք: Կամ հիմա նպաստեք նրանց վերադարձին, այ դա իրական օգնություն եւ աջակցություն կլինի:
Կամ Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո պայմանգրի շուտափույթ կնքմանը բլինքենյան աջակցությունից որ ոգեւորվում եք, ո՞վ է հոդաբաշխ հաշվել մեր ու մեծ խաղացողների ռեալ, հաշվարկելի շահերը, հանկարծ ու կպարզվի, որ Հայաստանի շահը Սյունիքով ճանապարհի տրամադրումից ճկույթաչափ է, անհամարժեք` երկրի անվտանգության համար առաջացող վտանգի չափին:

Այսինքն` շտապեցնողների տարածաշրջանային շահն ու մեր երկրին ներկայացող վտանգները, այդ թվում` դեռեւս զիջվելիք տարածքների պատճառով ներկայանալիք վտանգները բաց հաշվարկելու, վերլուծելու ու դրանց մասին հանրությանը պատմելու հարկավորություն կա: Անշահախնդիր, առանց այս ու այն կողմերի շահերի հետ նույնանալու, առանց քաղաքական շահախնդրության: Եւ ճիշտ է` մենք չէ, որ խաղաղության պայմանագիրը տորպեդահարում ենք, այլ Ադրբեջանը, բայց միգուցե հենց մե՞զ է հարկավոր դիմանալ մի փոքր, մինչեւ մեծ խաղացողներն իրար հետ հարցերը լուծեն, եւ Սյունիքով անցնող ճանապարհը մեկի պահանջով բացելով` մեծ պետությունների բախման դաշտ չդարձնելու համար Հայաստանը:

Քանի որ մյուս մեծ խաղացողները պատրաստ կանգնած են` ահա ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պատրաստ է հակադարձելու, թե ռուսական կողմն ափսոսում է Հայաստանի մասնակցության համար ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին` հիշեցնելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական երկկողմ պայմանագրերի մասնակից, մինչդեռ գերադասում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել: Գալուզինը չի մոռանում սպառնալ, թե Երեւանն իր ձեռքով վտանգում է Հարավային Կովկասում ապակայունացնել իրավիճակը` ի վնաս սեփական անվտանգության:

Դե իսկ մերոնք Ազգային ժողովում ամռան կեսին մի նիստ էլ են գումարել` անվրդով քննարկելով հերթական վարկային համաձայնագրի ընդունման, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների անդամների ընտրության, զանազան այլ հարցեր, այդ թվում` օրենքի այն լրացումը, որով Արցախի ԱԱԾ աշխատակիցները հնարավորություն կստանան աշխատանքի ընդունվել Հայաստանի ԱԱԾ-ում, ճիշտ է, ըստ ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի` բազմաթիվ ներդրված ֆիլտրերով անցնելուց հետո: Իհարկե հրատապ հարցեր են` հերթական պարտքը վերցնելուց կամ հերթական պաշտոնը ստանձնելուց հրատապ ի՞նչ կարող է լինել հայերիս համար:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրեմենում արգելվեց  «Գորշ գայլերի» նշանին նման նշանների կիրառումը

Հաջորդ գրառումը

Գերի՞, պատա՞նդ, թե՞ լքյալ…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գերի՞, պատա՞նդ, թե՞ լքյալ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական