Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը․ Փաստ

02/11/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որ անվտանգության ապահովման ու հզոր զինված ուժեր ունենալու հարցերը միշտ էլ հրատապ են եղել։ Խորհրդային միության փլուզումից և անկախ Հայաստանի հռչակումից ի վեր մեր պետականության նկատմամբ հավակնություններ ունեցող թշնամական Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրականացմանը։ Եվ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի պայմաններում առանց հզոր բանակի առկայության մեր պետությունը առավել խոցելի է դառնում։ Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է այս ամենը գիտակցող իշխանություն ունենալ։

Փաշինյանն ու իր թիմակիցներն սկզբից էլ աչքի էին ընկնում կեղծ պացիֆիստական կամ խաղաղասիրական քարոզով, հանրությանը «խաղաղության էին պատրաստում» այն պարագայում, երբ Ադրբեջանը տենդագին ձևով պատերազմի էր պատրաստվում։ Պատահական չէ, որ 2018 թվականի իշխանափոխության գործընթացն սկսվեց «Ազգբանակ» հայեցակարգի իրականացման դեմ անզուսպ պայքարով։ Ավելին՝ Փաշինյանի իշխանության 3 տարվա ընթացքում բանակում տեղի ունեցան լուրջ վերափոխումներ, որոնք ևս իրենց հերթին նպաստեցին հայկական կողմի պարտությանը։ Մասնավորապես, իշխանությունների ձեռքով զինված ուժերը զրկվեցին իրենց հիմնական պրոֆեսիոնալ կորիզից։ Խնդիրն այն է, որ զինված ուժերի կազմավորման ու կայացման գործում մեծ ներդրում ունեցող մեծաթիվ սպաներ ու գործիչներ իշխանությունների կողմից հատուկ թիրախավորվեցին։

Նրանք պիտակավորվեցին իբրև «թալանչիներ» ու հայտնվեցին քրեական գործերի թիրախում։ Իհարկե, ինչպես մյուս ոլորտներում, զինված ուժերում ևս հնարավոր են չարաշահումներ, և կասկած չկա, որ դրանց հեղինակները պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխան տան, սակայն վտանգավոր է նման երևույթների ծայրահեղականացումն ու ուռճացված ներկայացնելը, առավել ևս՝ ցանկացած փոքր «ստվեր» ամբողջ համակարգի վրա տարածելը։ Եթե կան արատավոր երևույթներ (իսկ դրանք կան), ապա պետք է կշռադատված քայլերով, առանց ավելորդ աղմուկի հասնել դրանց վերացմանը, այլ ոչ թե գործող համակարգն էլ դրա հետ միասին քանդել։

Այնինչ, զինված ուժերում իրական բարեփոխումներ նախաձեռնելու ու եղած բացերը լրացնելու փոխարեն «թավշյա» իշխանությունները գլխավորապես կենտրոնացան բանակի վարկաբեկման արշավի ու դրա շուրջ մամուլում հատուկ աղմուկի ապահովման վրա։ Ընդ որում, իշխանությունները զերծ չմնացին նաև բանակը քաղաքականացնելու փորձերից։ Դրա շրջանակներում զինված ուժերի ներկայացուցիչներից ու սպաներից շատերը կապվում էին նախկին իշխանությունների հետ ու հեռացվում բանակից։ Արդյունքում անհրաժեշտ գիտելիքներ ու համապատասխան փորձ ունեցող անձինք հեռացան կամ մեկուսացան բանակից, պրոֆեսիոնալ բանակայինները հիմնականում փոխարինվեցին կարծիք չունեցող և հարմարվողական անձանցով, որոնց առկայության պայմաններում իշխանություններն ամեն ինչ արեցին բանակը վերածելու իրենց քմահաճույքները կատարող կառույցի։

Նույնիսկ պատերազմի ժամանակ թույլ չէին տալիս, որ Արցախի առաջին պատերազմի բովով անցած գեներալներից շատերն իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական բանակի հաջողությունների համար։ Եվ դա պայմանավորված է նաև նրանով, որ զինված ուժերի կառուցվածքից ու բուն գործառնություններից գաղափար չունեցող քայլականները անվտանգության համակարգը պատկերացնում էին միայն ելակի ու ներքնաշորերի համատեքստում։ Եվ պատահական չէ նաև, որ սպառազինությունների ձեռք բերումը միայն փիառի առարկա դարձավ, Փաշինյանը սելֆիներ էր անում ու ինքնափիառվում էր իր իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությունների ֆոնին՝ հայտարարելով, թե մեկընդմիշտ փակում է 80-ականների զենքի էջը։

Սակայն նրա ձեռք բերած զենքերից շատերն այդպես էլ չկրակեցին պատերազմի ժամանակ, քանի որ դրանք մարտական խնդիր լուծելու փոխարեն ընդամենը շոու պետք է ապահովեին։ Եվ այստեղ տեղին է հարցը, թե երբ արդեն տեսանելի էր մոտալուտ պատերազմը, իշխանություններն ինչո՞ւ չէին այնպիսի զինատեսակներ ձեռք բերում, որոնց առկայությունը կարող էր կանխել պատերազմի բռնկումը կամ էլ բեկում ապահովել պատերազմի ընթացքում։ Թվում էր, թե գոնե պատերազմից հետո իշխանությունները կարող են դարձի գալ, բայց ապարդյուն։ Նրանք այնպիսի նախաձեռնություններով և գաղափարներով են հանդես գալիս, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք իրենց առաջ խնդիր են դրել վերջնականապես փոշիացնել ու վերացնել այն, ինչ մնացել է բանակից։

Դրա համար էլ Փաշինյանն առաջարկում է, որ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի, որի փոխարեն պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի։ Դրան զուգահեռ, պարտության մեղքը բանակի վրա բարդելու փորձերը շարունակվում են։ Այս ամենի համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին շրջանում բանակի հետ կապված նոր քրեական գործերի ու ձերբակալություննների շարքը, որը, ըստ տարբեր հրապարակումների, կազմված է բացառապես «փուչիկներից», բացառապես քաղաքական նկատառումներ ունի ու ոչ մի կապ չունի խայտառակ պարտության իրական պատճառների հետ, պատճառներ, որոնց ակունքում հենց Նիկոլ Փաշինյանն է:

Այսինքն, ստացվում է, որ գլխավոր միտումը մնում է նույնը՝ իշխանություններն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը։ Թերևս նրանք զինված ուժերը պատկերացնում են միայն դեկորատիվ կառույցի շրջանակներում, որպեսզի պետության ու անվտանգության համակարգի հետ վարվեն իրենց ուզածի պես ու իրենց իշխանությունը պահելու համար անվերջ զիջումներ կատարեն թշնամուն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունն ուզում է Մեղրիում «Գյումրի» օպերացիան իրականացնել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

«Տնտեսության անկումն ավելի է խորանալու. կրկին բացասական սպասումներ են ձևավորվում». «Փաստ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Տնտեսության անկումն ավելի է խորանալու. կրկին բացասական սպասումներ են ձևավորվում». «Փաստ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական