Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին»

23/07/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրվա իշխանությունները մահացու մեղքեր ունեն և բազմաթիվ արատներ։ Արատների թվում են՝ փնթիությունը, անգրագիտությունը, մի խոսքով՝ վատ կառավարումը։
Վերջին շրջանում բազմաթիվ են բողոքներն անձնագրային բաժիների աշխատանքներից։ ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները հերթերի մեջ նվաստանում են, կորցնում են ժամանակը և քայքայում նյարդերը։
Հերթերն այնքան մեծ են, որ տարածվում են շենքից դուրս։ Ամառվա այս շոգին դա իշխանության կողմից վիտամին «D»–ի հարկադրական «պատվաստում» է։ Այն իշխանության, որն, իբր, սիրում է բոլորին, հպարտանում բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։
Օրերս այցելել եմ Երևանի մի քանի անձնագրային բաժիններ։ Բոլոր տեղերում էլ պատկերը նույնն էր՝ հերթեր, փնթի սպասարկում, արևի տակ «չիր» դարձող քաղաքացիներ, քրտնքահոտ։
Իմ զրույցները բաժնի պետերի հետ և անձնական դիտարկումները հանգեցրին այն եզրակացության, որ բացի այլ պատճառներից քաղաքացին արևի տակ չորանում է ու հերթերի մեջ «տապակվում» նաև այն պարզ պատճառով, որ անձնագրային բաժիններում աշխատակիցների սուր դեֆիցիտ կա։ 10–12 կետերից սպասարկվում է 2–3–ը կամ լավագույն դեպքում 4–ը։
Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիներին սպասարկող աշխատակիցների քանակը մի քանի անգամ քիչ նախատեսված պատուհանների քանակից, անձնագրայինների պետերը միաբերան պատասխանում էին, որ որոշ ժամանակ առաջ եղել են կրճատումներ, բայց հիմա նոր աշխատողներ չկան։ Թե ինչու անձնագրայինների հաստիքները չեն համալրվում, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ 100–հոգանոց հոսքին 2–3 հոգով օբյեկտիվորեն չեն կարող արագ սպասարկել։ Արդյունքում՝ հերթեր, հայհոյանքներ, գետնին նստած երեխաներ, «հպարտ քաղաքացիների» անհույս հայացքներ․․․
Եվ այսպես, անձնագրայիններում հերթերն առաջանում են ոչ միայն սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված (մարդիկ մեկնում են արձակուրդի, և անձնագրային հարցերը կարգավորելու դիմումները, համեմատած տարվա մյուս եղանակների հետ, զգալիորեն շատ են), այլ վատ կառավարման հետևանքով։
Ի դեպ, նույն այդ «հպարտ քաղաքացիներին» իշխանությունները սիրում են նաև այլ թեմաներով։ Նրանց մի մասին տանջում են ավտոմեքենաների գազաբալոնների պատմություն հորինելով, մյուս մասից դրսից ուղարկված դոլարը կամ ռուբլին են կրճատում 3 տոկոսով, էն երրորդներին սպասեցնել են տալիս կադաստրի բաժիններում հերթերի մեջ, չորրորդներին վնաս են տալիս դոլար–դրամ հարաբերակցության կտրուկ խախտմամբ, հինգերորդներին ինֆարկտի են հասցնում բարձր գնաճով, վեցերորդներին վնասում են անկանխիկ գործառույթներին անցնելու թեմայով, յոթերորդներից ուզում են բանկային գաղտնիքը գողանալ, ընդդիմախոսներին էլ հետապնդում են՝ դատարանի դահլիճում մահվան հասցնելով կամ «անզգույշ» ձևով ավտոշարասյան տակ գցելով․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ խորհուրդն այլևս չի կարողանա պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արցախի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ արձանագրություններով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ արձանագրություններով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական