Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես դուրս գալ Նիկոլի 2020-ից․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

02/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհը 2021–ում է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մեզ մոտ դեռ 2020 թվականն է։ Նոր տարին չի եկել։ Ու չի գալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանի վրայից չմաքրենք դավաճանության, պարտության ու խայտառակության խորհրդանիշին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որն իր գրառումը վերնագրել է այսպես. «Ինչպես դուրս գալ Նիկոլի 2020–ից»:

«2020–ը Նիկոլի տարի էր։ Նա միշտ ատել է Արցախը, ղարաբաղցիներին ու Հայոց բանակը։ Նման մարդը գտածո էր թուրքերի ու ադրբեջանցիների համար։

2020–ին Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ մենք կորցրինք Արցախի պետականությունը, ղարաբաղցիները դարձան փախստական, Հայոց բանակը դե ֆակտո գրեթե չկա։

Բոլորիս ուշադրոթյունը, բնականաբար, մարդկային ու տարածքային կորուստների վրա է, բայց չմոռանանք, որ մենք նաև միլիարդավոր դոլարների հասնող զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Դրա վերականգնումը հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջելու։

Ինչ մնում է Հայաստանին, ապա այն խիստ պայմանականորեն կարելի է անկախ պետություն անվանել, քանզի մեր անվտանգությունն ապահովվում է բացառապես Պուտինի միջոցով։ Թուրքիան մարշ–բրասոկով չի մտնում Հայաստան, իսկ Ադրբեջանը չմտավ Ստեփանակերտ ի հեճուկս Փաշինյանի բռնած գծի ու ի հաշիվ ռուսական գործոնի։

2020–ին մենք կորցրինք հազարավոր տղաների, որոնց թիվը մեզ չեն ասում։ Չեն ասում գերիների, անհետ կորածների, վիրավորների, հաշմանդամների թվերը։ Կրկին խաբում են, կեղծում ու թաքցնում։ Ինչպես որ 2018–ի մայիսի 8–ից սկսած։ Ինչպես որ պատերազմի 44 օրերին։

Սուտը, կապիտուլյացիան, անկումը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետի աթոռին է։ Ինքը աղբյուրի վրա նստած հրեշն է, որը ցամաքեցնելու է մեր երկիրը։

Նիկոլը հասկանում է, որ իր ընդդիմությունը կուսակցությունները չեն, առանձին խմբերը չեն։ Իր ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինքը պայքարում է ՀՀ–ի դեմ, քանզի վերջինս իրենից հաշիվ է պահանջելու արածների ու չարածների համար։ Նիկոլն ուզում է հաշիվ պահանջողին վերացնել, որ իր հաշիվներին ոչինչ չսպառնա, որ հայ ժողովուրդը հավերժ մնա չարաբաստիկ 2020–ում։
2021 մտնելու անհրաժեշտ նվազագույն պայմանը, հետևաբար, նոր իշխանության ձևավորումն է՝ առանց Նիկոլ Հայաստանը։ Նոր տարին միայն այդ դեպքում կգա»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պայթյուն Սիրիայի շուկայում

Հաջորդ գրառումը

Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք, մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին․ Շուռնուխի համայնքապետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք, մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին․ Շուռնուխի համայնքապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական