Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ հանկարծ Նիկոլն արտահերթ ընտրություններ ուզեց. դիտարկում

15/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկնաբան, հրապարակագիր Էդիկ Անդրեասյանը գրում է.

«Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների: Դավաճաններն էլ աշխուժացել են, այստեղ-այնտեղ կարծիք են հայտնում, թե տեսա՞ք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես Նիկոլն է ուզում… Այդուհանդերձ մինչ օրս նրանք չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հանկարծ Նիկոլն արտահերթ ընտրություններ ուզեց: Ինչ-որ բա՞ն էր պատահել: Չէ՞ որ իշխանությունը երբեք առաջինը չի խոսում արտահերթ ընտրությունների մասին: Պարոնայք դավաճաններ՝ իսկ գուցե Նիկոլին արտահերթ ընտրությունների մասին մտածել ստիպեց ընդդիմությո՞ւնը՝ Հայրենիքի փրկության շարժո՞ւմը, որ պահանջեց դավաճան Նիկոլի ու նրա խունտայի հրաժարականը: Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել այդ հարցում: Եվ ուրեմն պետք է արձանագրել, որ արտահերթ ընտրությունների համաձայնելը Նիկոլի՝ ոչ թե հաղթանակն է, այլ հերթական պարտությունն ու նահանջը՝ այս անգեմ արդեն ներքաղաքական դաշտում: Բոլոր պետական ինստիտուտները, նախագահականից սկսած մինչև ԱԺ, Ոստիկանությունից մինչև ԱԱԾ, լծված են այն սևեռուն գաղափարի իրագործմանը, որ արտահերթ ընտրությունները, ինչ էլ լինի, անցկացվեն խայտառակված Նիկոլի վարչապետության պայմաններում: Ամեն ինչ պարզ է, ապիկար կառավարությունը մտադիր է կեղծել ընտրություններն ամեն գնով՝ լծակների գործադրմամբ, ընտրակաշառքով, զեղծարարություններով, թվանկարչությամբ: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ընտրությունները տեղի ունենան առանց Նիկոլի, պարզ, արդար և թափանցիկ: Թե ինչ հանգուցալուծում կունենա այս հակասությունը, մենք կտեսնենք շուտով, բայց ինչ էլ լինի, Նիկոլն այլևս հայտնվել է ներքաղաքական կյանքում նոր պարտություն կրելու փաստի առաջ:

Իրենով լինեն ընտրությունները, թե առանց իրեն, միևնույն է, նա ոչինչ չունի ասելու իր ընտրողներին: Ավելի ստույգ իր այն ընտրողներին, որոնք 2018թ. ոչ թե ոչխարի հոտի պես, այլ սրտով ու մտոք քվեարկեցին քայլիստների օգտին՝ մտածելով, թե ի վերջո եկել է մեր երկրի ավգյան ախոռները մաքրելու ժամանակը: Ավաղ, Նիկոլը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, ինքն էլ չի պատրաստվում որևէ ախոռ մաքրել ու երկիրը դուրս բերել զարգացման ուղի: Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը թավշյա հեղաշրջում էր, դավադրություն և դավաճանություն ազգային պետության ու նրա ժողովրդի դեմ, որ տակավին կառչած էր իր դարավոր ավանդույթներին ու կենցաղին, իր մշակույթին, իր հերոսական պատմությանը: Որևէ մեկը կասի՞, թե երկրի կեսը տանուլ տալուց հետո ի՞նչ նախընտրական պլատֆորմ պետք է ներկայացնի մի խայտառակված քաղաքական ուժ, որի գլուխը Նիկոլ Փաշինյան թրքանման երևույթն է: Մի՞թե հայ մարդու ձեռքը կգնա այս քոչարյանանդոնների իշխանությանը կրկին վստահության քվե տալու: Կհամաձայնի՞ Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների գնալ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանով, թե՞ կբոյկոտի ընտրությունները: Ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին՝ որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան առանց Նիկոլ Փաշինյանի:

Դրա համար պետք է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը գործի համախորհուրդ, և Փաշինյանի հրաժարականի դեպքում նոր թեկնածու առաջադրի: Իմ քայլը խմբակցությունը, բնականաբար, կտապալի քվեարկությունները, բայց դա ինքնին կլինի Նիկոլ Փաշինյանի վերջնական պարտությունը, և, բացի այդ, մենք վերջնականապես կհամոզվենք, որ Փաշինյանն այնքան էլ ոգևորված չէ արտահերթ ընտրությունների գաղափարով և այս օրերին մանիպուլյացիաներ է անում՝ վարչապետի աթոռը պահելու համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով

Հաջորդ գրառումը

ԱԱԾ հարգելի ծառայողներ, եթե պատշաճ չզբաղվեք Նիկոլ Փաշինյանի կողմից մարդկանց վրա գործեր կարելը մինչև վերջ բացահայտելով՝ այդ գործով կզբաղվեմ ես. Ամրամ Մակինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԱԾ հարգելի ծառայողներ, եթե պատշաճ չզբաղվեք Նիկոլ Փաշինյանի կողմից մարդկանց վրա գործեր կարելը մինչև վերջ բացահայտելով՝ այդ գործով կզբաղվեմ ես. Ամրամ Մակինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական