Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդավարության անվան տակ՝ ժողովրդավարության հետընթաց. «Փաստ»

01/09/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.  «2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին աշխարհին ներկայանում էր «հեղափոխության» բրենդով, որի առանցքային հատվածը վերաբերում էր ժողովրդավարական բարեփոխումներին։ Պատահական չէ, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում շեշտում է, որ իր ունեցած ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը, իսկ ժամանակակից աշխարհում մեր երկիրը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:

Սակայն որևէ երկրի ժողովրդավարության մակարդակի գնահատականը իշխանությունները չէ, որ պետք է տան, դա պետք է անեն հասարակությունը, ինչպես նաև տվյալ երկրի ներսում, ինչպես նաև «դրսում» գործող համապատասխան կառույցները։ Ի վերջո, ցանկացած իշխանություն իր իսկ գործողությունների հանդեպ շատ սուբյեկտիվ է, առավել ևս՝ ժողովրդավարության առումով։ Այս իշխանությունների հետ մի հարցում համաձայն ենք՝ ամենաթողությունը և անարխիան որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ։ Սակայն ցավն այն է, որ հենց այս լոզունգն է սկսել սպառնալ բուն ժողովրդավարությանը:

Բանն այն է, որ նման լոզունգի ներքո իրականացվում են իբր «կարգավորիչ», իբր «օրենքի դիկտատուրայից» բխող, իբր «պողպատյա մանդատից» բխող քայլեր, որոնք պարզապես կործանում են ժողովրդավարության բոլոր շյուղերը… Այնտեղ, ուր խնդիր լուծելու նպատակով անհրաժեշտ են իշխանական համակարգի գործողությունները, նրանք գլխավորապես ձեռքերը լվանում են և իրավիճակը թողնում բախտի քմահաճույքին։ Ավելին, իշխանություններն ուղղակի կրավորական կեցվածք են ընդունում, երբ խոսքը վերաբերում է թշնամական պետություններին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անմիջապես գործի է անցնում, երբ խոսքը վերաբերում է իրենց աթոռներին։ Ու այս դեպքում, որպես կանոն, նրանք գործի են դնում բռնաճնշումները և սահմանափակումների իրենց լծակները, ինչը փորձագետների կողմից հստակ գնահատվում է որպես ժողովրդավարական հետընթաց ։

Հենց այս տրամաբանության շրջանակներում հեծանիվով գործի գնացող երկրի ղեկավարը շատ արագ վերածվեց հանրության համար անհասանելի, անվտանգության հարյուրավոր աշխատակիցներով շրջապատված անձի։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Նիկոլ Փաշինյանի մասին մի «թթու խոսքը» դառնում է պատժամիջոցներ կիրառելու առիթ:

Հենց միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունները ընդդիմադիրների դեմ պայքարում են՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, արդեն իսկ բավական խոսուն է։ Այդպես եղել է երեք տարի շարունակ, այդպես է նաև այսօր՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված քրգործից մինչև Արմեն Չարչյանի ու Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետների դեմ իրականացվող քաղաքական ճնշումները՝ իրավական գործիքներով: Ընդ որում, իշխանությունները ստեղծում են անհրաժեշտ իրավական «հիմքեր», որպեսզի ցանկացած դեպքում կարողանան ճնշել ընդդիմադիրներին ու նրանց քրեական գործերի թիրախ դարձնեն։

Այդ նպատակին է ծառայելու, օրինակ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, հայհոյանքը քրեականացնելու մասին իշխանությունների «մոգոնած» օրինագիծը, որն արդեն ուժի մեջ է մտնում, և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Ու այս նախաձեռնություններում տարընթերցումներն այնքան շատ են, որ իշխանություններն ինչպես ուզեն, այնպես էլ կարող են դրանք օգտագործել։ Օրինակ՝ անհասկանալի է մնում «ծանր վիրավորանքի» ու ազատ խոսքի սահմանը։ Ասենք, երբ ընդդիմադիրներից մեկը որևէ արտահայտություն է արել, կարող է պարզվել, որ հանցանք է կատարել, իսկ երբ իշխանական պատգամավորներից մեկն է նմանատիպ արտահայտություն թույլ տվել իրեն, ապա նա օգտվել է իր ազատ խոսքի իրավունքից։ Մյուս կողմից՝ այս իշխանության համար իսկական թշնամի են դարձել լրագրողներն ու լրատվամիջոցները: Հենց միայն ԱԺ-ում նրանց գործունեության սահմանափակումները ժողովրդավարության հետընթացի փայլուն օրինակ են:

Բայց այս մասին՝ «հաջորդ դասին» ու ավելի մանրամասն: Իշխանությունների թիրախում են հայտնվում նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականությունից, պահանջում են Փաշինյանի հրաժարականը կամ իշխանություններին պարտադրում են կատարել իրենց գործառույթները, օրինակ՝ լուծել անվտանգության կամ ոռոգման ջրի խնդիրը։ Ու ազատ խոսքից այնքան սարսափած են, որ նույնիսկ կառավարության շենքից բավականին հեռու գտնվող քաղաքացուն, որը Նիկոլի հեռացման կոչ էր անում, բռնությամբ հեռացնում են տարածքից:

Ու ընդհանրապես, 10 անձից ավելի հավաքները Նիկոլ Փաշինյանին սարսափեցնում ու կատաղեցնում են, ուստի ամենափոքրիկ հավաքի դեպքում անգամ քաղաքացիներին բռնի կերպով հեռացնում են կամ բերման են ենթարկում։ Այսպիսով, Փաշինյանը մեծ արագությամբ փորձում է բռնապետություն կերտել, մեկ անձի բացարձակ իշխանություն։ Դա նրան հազիվ թե հաջողվի, սակայն այդ ճանապարհին մենք շարունակելու ենք կորցնել ու կորցնել: Եթե այս ամենը արագ չկանխվի, վախենանք՝ հետո անուղղելի ուշ լինի…»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․08.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 12800 եվրո․ ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը

Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն իրավասու չէ լրատվամիջոցից պահանջել բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը. Թագուհի Թովմասյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին. «Մեր ձևով»

20/10/2025
Հրապարակախոսություն

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն իրավասու չէ լրատվամիջոցից պահանջել բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը. Թագուհի Թովմասյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

Երևան ենք շարժվում, Գյումրրիի քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում. դրա իրավունքն ունենք, մեր քաղաքապետին, մեր լիդերին անկարգ ձևով չհասկացանք՝ ինչու...

ԿարդալDetails

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025

Տեսանյութ. Ձերբակալում են քաղաքացիներին, գյումրեցիները դեռ դիմադրում են. ուժայիններին թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել.

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական