Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան փետրվարին չի հարձակվի Հայաստանի վրա, բայց կթիրախավորի ռուսներին

01/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը իր ՖԲ էջում գրում է, –

Բազմաթիվ նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից, թե ինչ սպառնալիքներ եմ տեսնում փետրվարի 1-14-ը Կարս քաղաքի մոտակայքում կազմակերպվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առումով։ Արդյո՞ք Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա։

Բնական է, որ 2020թ․ պատերազմից ու տարածքային, մարդկային կորուստներից հետո հայկական հանրությունը դեռ շոկային վիճակում է և չի կարողացել հաղթահարել այդ ճգնաժամը, հետևաբար թշնամու յուրաքանչյուր քայլի մեջ դավադրություն է տեսնում։ Ճիշտ է անում, բայց կան մի քանի գործոններ։

1․ Ներկա պայմաններում Թուրքիան կամ Ադրբեջանը չեն փորձի ռազմական ագրեսիա կիրառել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Նախ՝ Ադրբեջանը 2020թ․ պատերազմում կորցրել է իր զինտեխնիկայի մեծ մասը և դեռ չի հասցրել վերականգնել, ապա ՌԴ-ի հետ առճակատման գնալու համարձակություն չեն ունենա։

2․ ՀՀ սահմանին մեծածավալ զորավարժություն անելով՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են վախի մթնոլորտը խորացնել հայերի մեջ՝ այդկերպ շարունակելով հոգեբանական ահաբեկչությունը մեր նկատմամբ։

3․ Պատահական չէ նաև հենց Կարսում՝ Գյումրիի հարևանությամբ զորավարժությունը։ Այդ հատվածում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ Թուրքիան և Ռուսաստանը, որքան էլ խոսեն համագործակցության մասին, մնում են մեծ թշնամիներ։ Թուրքիան Կարսի զորավարժությամբ հատուկ ուղերձ է հղում Ռուսաստանին՝ փորձելով սադրանքի մեջ ներքաշել վերջինիս։

Այսպիսով, ինքս կարծում եմ, որ Կարսի զորավարժությունը անմիջական սպառնալիք չի ՀՀ անվտանգությանը, բայց զգոնություն պետք է։

Չի բացառվում, որ թշնամին կփորձի սադրիչ քայլեր անել ՌԴ սահմանապահ զորքերի նկատմամբ, կրակել ՀՀ ուղղությամբ, իբրև թե պատահաբար սպանել հայի կամ ռուսի՝ հետո ներողություն խնդրելով։ Հետևաբար Թուրքիայի սահմանակից բնակավայրերում մեր հայրենակիցները, ինչպես նաև ռուս սահմանապահները պետք է առավել զգոն լինեն։ Այդպիսի փոքրամասշտաբ հնարավոր սադրանքներով կսահմանափակվի ՀՀ սահմանին թուրք-ադրբեջանական ուժի ցուցադրումը։ Ավելի իրական վտանգ է ներկայացնելու Նախիջևանում սպասվող զորավարժությունը։

Եթե ճիշտ են շրջանառվող տեղեկությունները, ապա գարնան վերջին խոշոր զորավարժություններ կլինեն Նախիջևանում, ինչը խիստ վտանգավոր կարող է լինել առաջին հերթին Իրանի, ապա ՀՀ-ի համար։ Մեր հարևան իրանցիները պետք է մտածեն այդ մասին՝ հաշվի առնելով ինչպես Արցախի հարավում տեղակայված ահաբեկիչների, այնպես էլ Նախիջևանի թուրքական զորքի գործոնը։ Դա, սակայն, այլ թեմա է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը տրամադրված չէ կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն Դավիթ Գալստյանին բերման է ենթարկել և մեղադրանք առաջարդել

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն Դավիթ Գալստյանին բերման է ենթարկել և մեղադրանք առաջարդել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական